Արդյունաբերությունը, նրա ճյուղերը։
Տնտեսության հնագույն ճյուղը գյուղատնտեսությունն է: Ներկայումս էլ, աշխարհի
բոլոր, նույնիսկ զարգացման հասուն` արդյունաբերական և հետարդյունաբերական
փուլերը թևակոխած, երկրների տնտեսության մեջ գյուղատնտեսության դերը չի
նվազել: Ընդ որում, գյուղատնտեսության դերն ու նշանակությունն անհամեմատ մեծ
են մինչինդուստրիալ կամ ագրարային տնտեսության երկրներում, որոնցում
գյուղատնտեսությունը գլխավոր, երբեմն գրեթե միակ ճյուղն է:
Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ մարդկանց անհրաժեշտ պարենի
հիմնական մատակարարը, ինչպես նաև արդյունաբերությանը բնական հումք
մատակարարող գլխավոր ճյուղը:
Գյուղատնտեսության զարգացման 2 տեսակ կա:Բերում եմ օրինակներ:
Գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը ենթադրում է մշակվողհողի միավոր տարածքից` մեկ հեկտարից ստացվող բերքի` բերքատվության, ինչպես նաևգյուղատնտեսական մեկ գլուխ կենդանուց ստացվող մթերքի` մթերատվության ավելացում, իսկ էքստենսիվ՝ երբ հողագործության արտադրանքիծավալն աճում է ցանքատարածքների ավելացման` ընդարձակման, իսկ անասնապահությանարտադրանքի ծավալը` կենդանիների գլխաքանակի ավելացման շնորհիվ:
Օրինակ (ինտենսիվ)՝
Հայաստանի Հանրապետությունը ևս գյուղատնտեսական արտադրությանինտենսիվացման շնորհիվ գյուղմթերքների արտադրանքի ծավալը մեծացնելու նպատակովՌուսաստանից ներկրում է ցորենի, իսկ Նիդերլանդներից` կարտոֆիլի ընտրանի սերմեր,ինչպես նաև Շվեյցարիայից ներկրում է հատուկ ցեղի կովեր, որոնք տարեկան տալիս ենտեղական կովերի համեմատությամբ 3-ից 6 անգամ շատ կաթ:
Օրինակ (էքստենսիվ)՝
ԱՄՆ-ի արևմուտքում և Ավստրալիայի հյուսիսում 1 հա-ից ստացվող ցորենի տարեկան բերքիքանակը` բերքատվությունը մի քանի անգամ ցածր է, քան այդ երկրների արևելյան շրջանների բերքատվությունը:
3․ Աշխարհի բնակչություն։
Ժողովրդագրության մեջ Աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ: Մարդկության պատմությանը պահանջվել է ավելի քան 200.000 տարի, որպեսզի աշխարհի բնակչությունը հասնի 1 միլիարդի և դրանից հետո միայն 200 տարի, որպեսզի հասնի 7 միլիարդի:
Աշխարհի բնակչությունը շարունակաբար աճում է 1315-1317 թվականների Մեծ սովից և 1350 թվականի Սև մահից հետո, երբ բնակչությունը մոտ 370 միլիոն էր: Բնակչության աճի գլոբալ մակարդակը ամենաբարձր արժեքը ստացել է 1955-ից 1975 թվականներին և կազմել է միջինը 1.8 տոկոս, իսկ 1965-ից 1970 թվականներին եղել է 2,1 տոկոս: Աճը դանդաղել է 2010-ից 2015 թվականներին` կազմելով 1,2 տոկոս և ըստ կանխատեսումների կշարունակի դանդաղել 21-րդ դարի մնացած հատվածում: Այնուամենայնիվ գլոբալ բնակչությունը շարունակում է աճել և կանխատեսվում է, որ կհասնի 10 միլիարդի 2050 թվականին և ավելի քան 11 միլիարդի 2100 թվականին:
Ամենաշատ բնակչությամբ երկրները։
145,939,000 — Ռուսաստան;
մոտ. 112 միլիոն Եվրոպայում)
4․ Աշխարհի բնակչության (շարժը, վերարտադրությունը)։
Ծնելիության և մահացության հետևանքնով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացն անվանում են բնակչության վերարտադրություն:
Բնակչության բնական աճը ծնելիության և մահացության ցուցանիշների տարբերությունն է
5․ Աշխարհի բնակչության սեռատարիքային կազմը։
Բնակչության տարիքային կազմը (կառուցվածքը) բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։
Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:
Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15−59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ:
Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:
6․ Ներկայացնել համաճարակային- ճգնաժամային իրավիճակը, ի՞նչ ազդեցություն է ունենում տնտեսության ճյուղերի՝ արդյունաբերության և գյուղատնտեսության վրա։
Այս գրառումը կատարվել է անձամբ իմ կողմից և չեմ օգտվել ոչ մի կայքից:
Սկսենք արդյունաբերությունից:Ես կարծում եմ,որ կանգ են առել արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը:Փակվում են հագուստի խանութները,այսինքն նվազում է թեթև արդյունաբերության աճը,մարդիկ չեն կարող իրենց համար գնել մեքենա,զարդներ,այսինքն կանգ է առել նաև մետաղաձուլութունն ու մեքենաշինությունը:
Վառելիքաէներգետիկ արդյունաբերության մասին կարող եմ ասել,որ մարդիկ մեկուսացված են և որոշ երկրներում պետք է էներգիա չսառելու և բոլոր երկրներին տաք ուտելիքով ապահովելու համար:Այս պահին իմ կարծիքով զարգացած է սննդի և քիմիական արդյունաբերության ճյուղերը:Քանի որ մարդկանց սննդի պաշար է պետք,այդ պատճառով առաջ է գնում սննդի արդյունաբերության ճյուղը:Նաև մարդկանց պետք են գալիս շատ և շատ դեղամիջոցներ,ալկոգել,որոնց համար քիմիական արդյունաբերության ճյուղն է պատասխանատու:
Ավարտենք գյուղատնտեսությամբ:Կարծում եմ,որ գյուղատնտեսությունը պետք է արվի մարդկանց սննդամթերքով ապահովելու համար:Սակայն հորդորված է մնալ տանը և այդ իսկ պատճառող մարդիկ կարծում եմ չեն աշխատի հողի և կենդանիների հետ: