«Ամանոր»-ը հեթանոսական շրջանի հետ.

Տանը

1.Ներկայացնել փոքրիկ ուսումնասիրություն/մեկ կես էջի սահմանում/նշված տոներից որևիցե մեկի մասին, հիմնավորել նրա կապը հին հայկական հեթանոսական շրջանի հետ.«Ամանոր», «Տրնդեզ»,«Խաղողօրհնեք», «Վարդավառ», «Բարեկենդան»:

Պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ ժողովուրդը Նոր տարին տարբեր կերպ ու նույնիսկ տարվա տարբեր եղանակներին է նշել: Հեթանոսական շրջանում մեր նախնիները տարվա սկիզբ էին համարում գարունը, և Նոր տարին նշում էին մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը: Վաղ քրիստոնեական շրջանում նոր տարվա սկիզբը համարվում էր հին հայկական Նավասարդ ամիսը, որը համապատասխանում է օգոստոսին, իսկ Նոր տարվա տոնակատարությունները կատարվում էին օգոստոսի 11-ին: Տոնական սեղաններին դրվում էր առաջին բերքը` որպես առատության խորհրդանիշ:

Նոր տարին սկսում էին նոր հաց թխելու արարողությամբ: Ընդ որում, կարևոր էր նաև, որ հացը թխվեր նոր թթխմորով: Իսկ Ամանորի ավանդական սեղանին ամենապատվավոր տեղը զբաղեցնում էր տարեհացը: Դրա մեջ դրվում էր միջինք: Ում այն բաժին էր հասնում, նա համարվում էր գալիք տարվա ամենահաջողակը:

Նոր տարվան նախապատրաստվելը ինչպես այսօր, այնպես էլ հնում սկսվում էր տան մաքրությունից: Անթերի մաքրված տունը ոչ միայն հյուրերին պատշաճ ներկայանալու, այլև նոր տարի նորովի մուտք գործելու խորհուրդ ուներ:

Հայկական ամանոր

Ինչպես են նշում Ամանորը տարբեր երկրներում ապրող հայերը

Որոշ տեղերում, ջրի պաշտամունքի ժամանակներից, պահպանվել է նոր տարվա գիշերը աղբյուրից նոր ջուր տուն բերելու ավանդույթը:

Ամանորի գիշերը ընդունված էր նաև վառ պահել տան օջախը: Հատուկ այդ նպատակով մեծ փայտի կտորներ էին լցնում բուխարու կամ թոնրի մեջ, որպեսզի դրանք ամբողջ գիշեր վառ մնան ու քշեն չարքերին: Այսօր էլ այս ավանդույթը ինչ-որ չափով պահպանվել է. Ամանորի գիշերը վառ են պահում տան լույսը կամ սեղանին դրված մոմերը:

Խորհրդային տարիներին մոռացության մատնված այս ազգային սովորույթներն այսօր որոշ չափով վերակենդանանում են. Ամանորին շատ տանտիկիններ գաթայի կամ այլ խմորեղենի մեջ միջինք են դնում, կամ դռան հետևում նախապես դույլով ջուր են դնում ու կեսգիշերին բերում տուն:

Երկրաչափություն

  1. Կառուցի՛ր  А; B; C; D; K; M; N; P;S;T կետերը: Պահպանի՛ր պատկերը և տեղադրի՛ր բլոգումդ:
  1. Կառուցիր A և D կետերը : Տրված A և D  երկու կետով տար ուղիղներ: Քանի՞ այդպիսի ուղիղ կարող ես տանել:
  1. Տրված С կետով տար ուղիղ: Քանի՞ այդպիսի ուղիղ կարելի է տանել:

Անվերջ ուղիղներ

  1. Կառուցիր ուղիղ , որն  անցնի A; B; C կետերով: Քանի՞սն են այդ ուղիղները: Դիտարկել բոլոր դեպքերը:
  1. Տրված К կետով կառուցիր ճառագայթ:
  1. Տրված К կետով կառուցիր երկու ճառագայթ: Անվանիր ստացված պատկերը: