Գարնանային երազում։ Բանաստեղծություն։

Երազում եմ անդադար,

Մտքերում իմ խելագար,

Ապրում եմ ու երազում,

Գարնանային երազում։

Կերազեմ ես հավետ,

Տիեզերքում առհավետ,

Ու կլինեմ մտքերով,

Բաղձալի անուրջներով:

Ազատ եմ ես թռչնի պես,

Երջանիկ ու լուսերես,

Ես խաղաղ եմ ու անհոգ,

Իմ մտքերում լիաթոք։

Ընտանիք, ազգ, մշակույթ։

Պատասխանել հետևյալ հարցերին․

  • Բացատրեք ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ։

Ընտանիքը կոնկրետ ինձ համար,մեծ նշանակություն ունի հասարակության մեջ։Ցանկացած մարդ դեպի հասարակություն է դուրս գալիս կրթվելով ու դաստիարակվելով իր ընտանիքում։ Ինչպես ասում են ` «Ամեն մարդ իր ընտանիքի հայելին է»:Սակայն ընտանիքը հարաբերական հասկացություն է։

  • Ի՞նչ կազմ ունի ժամանակակից ընտանիքը։

Իրականում, կոնկրետ ինձ համար չկա «Ընտանիքի կազմ» հասկացություն։Եթե մարդ ունի մի հայր` նրա հայրն է իր ընտանիքը,իսկ եթե մի մայր` ուրեմն մայրը։Կան մարդիկ ,ովքեր ապրում են մեծ ընտանիքում,որտեղ կա `մայր,հայր,քույր, եղբայր, տատիկ,պապիկ։Ուզում է ընտանիքը լինի ժամանակակից,թե նախնադարյան ապրելաոճով,այն մնում է ընտանիք։

  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության և կայունության համար։

Ընտանիքի ամրության ու կայունության համար անհրաժեշտ է փոխվստահություն ու սեր։Ընտանիքում մարդիկ պետք է սիրեմ միմյանց ու վստահեն։Ամուր ընտանիքի գրավականը կայանում է հենց դրանում։

  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելությունները և թերությունները։

Այո։Ընտանիքները լինում են ` մեծ ու փոքր։Մեծ ընտանիքը ` բազմաթիվ անդամներ ունեցողն է,բայց երբ նրանք իրար համարում են ընտանիքի անդամ,այդ ժամանակ այն կոչվում է մեծ։ Մեծ ընտանիքի առավելությունը այն է,որ մեկի մատը փուշ մտնի,ընտանիքով մեջքին կանգնած են,իսկ թերությունը այն է,որ ընտանիքի անդամներից, որևէ մեկի դժվարության պահին օգնող ձեռա չկա։Ամեն ընտանիք ուրիշ ձև է։

Փոքր ընտանիքներում իրար օգնող ձեռքեր քիչ են ,բայց նաև հակառակը,թիկունք կոտրողներն էլ են քիչ։

  • Ձեր կարծիքով ի”նչն է նյութական արժեք, ինչը՝ հոգևոր։

Նյութական արժեքը այն է ` ինչ կարող ես գումարով առնել,իսկ հոգևորը այն է ինչ գումարով չես առնի։Նյութական արժեքները իրենց կարևոր դերն ունեն մարդկանց կյանքում։Մարդիկ կան,որ սիրում են սովորել և ձգտում են վերելքների,իսկ ուսման համար այս դարում ֆինանս է պետք։ Մարդիկ կան, որ սիրում են ճանապարհորդել,իհարկե կան տարբերակներ անելու այդ առանց գումար,բայց միշտ էլ ,փոքր նպատակներ իրագործելու համար ֆինանս է հարկավոր։

Իսկ հոգևոր արժեքը գումարով չես գնի։Այն այստեղ է մեր սրտերում։Սերը, ընկերությունը,ընտանիքի համերաշխությունը ,կարոտը,երազելը,ցավը,ուրախությունը ,դրանք բոլորը հոգևոր են։ ԱՍՏՎԱԾ նույնպես հոգևոր է։Այն նույնպես մեր մեջ է։

  • Ինչի հիման վրա կամ ինչ հատկանիշներով են միլիոնավոր մարդիկ իրենց համարում միևնույն ազգի ներկայացուցիչ։

Եթե մարդը ունի գենետիկ արմատներ տվյալ երկրից,գուցե ծնվել է այդ երկրում,սիրում է իր երկիրը, փորձում է օգնել իր երկրին,որ ուժեղանա,ոչ թե ընդհակառակը,ուրեմն կարելի է նրան համարել այն երկրի ազգի ներկայացուցիչ։

  • Ի՞նչ նկատի ունի մարդը, երբ ասում է, որ ինքը հայ է, հույն կամ ճապոնացի։

Ես կարծում եմ,որ ոչ բոլոր մարդիկ են հասկանում ինչ ասել է հայ,ֆրանսիացի թե հույն։Եթե մարդ իրոք ունի գենետիկ արմատներ,սիրում Ք իր երկիրը ու վնաս տալու փոխարեն օգնում է երկրին նա կարող էր նման կերպ արտահայտվել։Իսկ թե ինչ նկատի ունի նա,պետք է իրենից հարցնել,բայց ամենայն հավանականությամբ նա ուղղակի նկատի ունի,որ ծնվել է տվյալ ազգին պատկանող երկրում։

  • Նկարագրեք, թե ինչ զգացողություն եք ունեցել, երբ առաջին անգամ տեսել եք ճարտարապետական որևէ հայտնի կառույց, որն ընդմիշտ տպավորվել է ձեր մեջ։

Իրականում ես ամենաշատը սիրում եմ Ֆրանսիայի Հաղթական կամարը։Այն այնքան գեղեցիկ է,որ նայելուց չեմ կշտանում։Ինձ մոտ այն սեր է առաջացրել,երբ ես այն առաջին անգամ տեսել եմ։Կամարը լի է սիրո էներգիայով։

Գործնական քերականություն։ Մակբայ։

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ

Արագորեն


2. ապա, մասին, լիովին, անշուշտ

Լիովին


3. եթե, որտեղ, ամենուր

Ամենուր


4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ

Հապճեպ


5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր

Նախօրոք


6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ

Միաձայն


7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ

Փոքր- ինչ


8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Մասամբ

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Սերոբը հերոսաբար զոհվեց։

Աշխատանքը մասամբ կատարված է։

Ես փոքր-ինչ հոգնած եմ։

Նա ամենուրեք փնտրում էր իր գիրքը։

Ես լիովին համամիտ եմ քեզ հետ։

Ընդգծի՛ր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագ

Դռնեդուռ,ամենուր,դեմառդեմ։


բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա, ամենուր

Տեղից-տեղ, ամենուր,հեռու։


գ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր

Մեջտեղ,վեր,ընդառաջ։


դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

Ֆեսուդեն,տեղ-տեղ,այլուր։

Ընդգծի՛ր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշ, ապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ

Ուշ, այլևս,ապա։


բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին

Այժմ, օրեցօր,վերջապես։


գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Առմիշտ, դեռևս,ի վերջո։

Ընդգծի՛ր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք

Դանդաղ, հանկարծ,ուշիուշով։


բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Հետզհետե,իսպառ, հազիվ։

Ընդգծի՛ր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը

Ընդհամենը,ամենեւին, հազիվ։


բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար

Դարձյալ,գրեթե,կրկին։

Ավագ երկուշաբթի։

Ավագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5:21-24): Ադամն ուտելով պտուղը՝ վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը՝ մտավ Դրախտ ու անմահություն:

Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու» հիշատակության օրն է:

Մատթեոս ավետարանիչը գրում է, որ Հիսուս Բեթանիայում գիշերելուց հետո, առավոտյան Երուսաղեմ վերադառնալիս քաղց զգաց և ճանապարհին մի թզենի տեսնելով՝ եկավ նրա մոտ և ոչինչ չգտավ, այլ միայն տերև: Հիսուս թզենուն ասաց. «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս»: Եվ նույն պահին թզենին չորացավ (Մատթեոս 21:18-22):

Անպտուղ թզենու չորացման դրվագը օրինակն ու խորհրդանիշն է հավատի ու դրա հրաշագործ զորության. «… Եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՛ր ու ծովը ընկի՛ր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»,- ուսուցանում է Հիսուսը (Մատթեոս 21:20-22):

Եկեղեցու հայրերը գրում են, որ ապաշխարության պտուղը աղքատների և կարոտյալների համար կատարվող ողորմածությունն է: Տերևալից, բայց պտուղ չունեցող այս թզենին խորհրդանշում է նրանց, ովքեր, արտաքին բարեպաշտությունը պահելով, չեն պտղաբերում բարի գործերով, համաձայն Հակոբոս առաքյալի խոսքերի, թե՝ հավատքը մեռած է առանց գործերի (Հակոբոս 2:26):

«Թզենին» հրեաներն են, ովքեր բարի գործերի պտուղ չունեն, այլ միայն Մովսիսական օրենքի և հրեական անունների տերև, որ իրենց հրեա են անվանում, բայց չեն, այլ չարի գործակիցներ են: Եվ Հիսուսը, նրանց բարի գործերի պտուղների քաղցն ունենալով, երբ դրանք նրանց վրա չգտավ, արգելեց շնորհի հեղումը: Ոչ հեթանոսները կարող են պատճառաբանել, թե՝ քրիստոնյաներ չենք, ուստի պտղի ժամանակը չէ, ոչ էլ հրեաները, որովհետև յուրաքանչյուր հասակից պտուղ է պահանջվում:

Բարոյականապես՝ անպտուղ և տերևազարդ թզենին այն քրիստոնյաներն են, ովքեր միայն հավատք ունեն, բայց ոչ բարի գործ: Ինչպես որ տերևն է ծառի նշանը, այնպես էլ հավատքը՝ քրիստոնյայի. Քրիստոսը մեծ քաղցով դեպի մեր հոգիներն է գալիս՝ առաքինի պտուղ գտնելու՝ թե՛ մեր պատանեկության, թե՛ երիտասարդության և թե՛ ծերության ժամանակ: Հետևաբար հո՛գ տանենք, որ անպտուղ չլինենք, որպեսզի Տերը մեզ էլ թզենու նման չչորացնի:

Մեկնիչները գրում են, որ աստվածային զորությունը առավել շեշտելու համար Քրիստոս հատկապես թզենին ընտրեց, քանի որ այն մյուս ծառերից ավելի ուշ է չորանում, որովհետև ավելի մածուցիկ է և կաթի նման հոսող նյութ ունի: Հակառակ նրա, որ ծառն արմատահան անելուց և կտրելուց հետո մի որոշ ժամանակ հարկավոր է, որպեսզի ամբողջապես չորանա, թզենին չորացավ Քրիստոսի խոսքերից անմիջապես հետո: Սա վկայում է Քրիստոսի աստվածային զորության ու խոսքի ուժը: Ծառերն ավելի արագ չորանում են ամռանը, երբ չոր և տապ է լինում, Քրիստոս թզենին անիծեց սկսվող գարնանը, երբ դեռ խոնավ և ցուրտ է, նաև դրանով ցույց տվեց Իր զորությունը: Հիսուս խաչելությունից առաջ չորացնելով թզենին, ցույց տվեց Իր աստվածային զորությունը՝ վկայելով, որ նույն ձևով կարող էր ոչնչացնել նաև Իր թշնամիներին, սակայն բոլոր չարչարանքները կամավորաբար հանձն առավ հանուն մարդկության փրկության և մեզ ավանդեց, որ արտաքին բարեպաշտությունից բացի հարկավոր է ունենալ նաև բարի գործերով և ողորմածությամբ աճեցրած փրկության պտուղը:

Ավագ Երկուշաբթիի շարականի խոսքերի համաձայն խնդրենք Տիրոջից. «Մարդկային մեր բնությունը նորոգող Հիսուս, որ ի խորհուրդ հնացյալ մարդու, այսօր չորացրեցիր անպտուղ թզենին, և մեզ՝ մեղքից հնացյալներիս, նորոգիր անմահ կյանքի համար»:

Քիմիա։ Փետրվարի 1-5։

1.Կարդացե՛ք քիմիական բանաձեւերն ու շարադրե՛ք դրանցից ստացված տեղեկությունները.


ա) CuO – պղնձի օքսիդ

բ) NaOH – նատրիումի հիդրօքսիդ

գ) SiO2 – սիլիցիումի օքսիդ

2.Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) կալիումի երկու եւ ծծմբի մեկ ատոմ,= K2S
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ = CO

3.Թվարկե’ք հինգ նյութ, որոնց կազմում ջրածին տարր է առկա

H2O , CH4, NH3, H2S, HCl :

4.Տարրերի հարաբերական ատոմային զանգվածները 16 , 7, 1, 56, 12, 23, 35.5, 9 , 14, 40, 75 է: Ո՞րոնք են այդ տարրերը:

Ar(O)- 16, Ar(Li) – 7, Ar(H)-1, Ar(Fe)- 56, Ar(C) – 12, Ar(Na)- 23, Ar(Cl)-35.5, Ar(Be)-9, Ar(N)-14, Ar(Ca)-40, Ar(As)- 75

5)Քիմիական տարրի ատոմի իրական զանգ­վածը 2,66 *10.23 կգ է: Որքա՞ն է այդ տարրի հարա­բերական ատոմային զանգվածը:

ArX = 2,66 : 1,66 x 10-23

Ar(O) = 16

6)3Քանի՞ հիմք և օքսիդ կա հետեւյալ շարքերում՝


ա) CaO, HCl, NaOHP2O5, KOH, Ca(OH)2, H2SO4, Mg(OH)2Fe(OH)2CO2, HF.
բ) H2SO4, HNO3, Cu(OH)2, NO2Al2O3Ni(OH)2Fe2O3:

7)

Ստորեւ ներկայացված բանաձեւերից ընտրե՛ք իոնային և կովալենտ կապով միացությունները՝

LiF, N2O, Na2O, PF3, NH3, MgJ2, NaOH, BaSO4, O2, CH4, CaCl2։

կովալենտային կապեր – N2O, PF3, NH3, BaSO4, O2, CH4,

իոնային կապեր – LiF, Na2O, MgJ2, NaOH, CaCl2

Քիմիա։Մարտի 9-12։

1.Գրի՛ր 2, 5, 8, 11, 15 կարգաթվերով տարրերի քիմիական նշանները , նշիր դիրքը պարբերական համակարգում:

2- He- Առաջի շարք , Ա ենթախումբ

5- B – երկրորդ շարք , Ա ենթախումբ

8- O – Երկրորդ շարք, Ա ենթախումբ

11 – Na – Երրորդ շարք, Ա ենթախումբ

15- P – Երրորդ շարք , Ա ենթախումբ

2.Ստորեւ ներկայացված բանաձեւերից ընտրե՛ք իոնային և կովալենտ կապով միացությունները՝ LiF, N2O, Na2O, PF3, NH3, MgI2, O2, CH4, CaCl2:

Իոնային – LiF, Na2O, MgI2, CaCl2

Կովալենտ – N2O, PF3, NH3, O2, CH4

3.Հաշվե՛ք Cl տարրի օքսիդացման աստիճանը HClO4 , KClO3միացությանների մեջ:

HСlO4 մեջ Cl-ի օքսիդացման աստիճանը = +7

KClO3 -ի մեջ Cl – ի օքսիդացման աստիճանը = +5

4.

Առանձնացրու՛ քիմիական ռեակցիաները ՝նշելով ռեակցիայի տեսակը

Նշի՛ր ռեակցիային մասնակցող նյութերի օքսիդացման աստիճանները

.դասակարգի՛ր ռեակցիային մասնակցող անօրգանական նյութերը 

.Նշի՛ր ռեակցիային մասնակցող նյութերի քիմիական կապի տեսակը.


Ca(OH)2(Իոնային, հիդրօքսիլ բարդ նյութ) +CO2(Կովալենտ, օքսիդ)= փոխանակում
CaCO3↓(Իոնային,աղ բարդ նյութ ) + H2O(կովալենտ, թթու բարդ նյութ) – փոխանակում

K2CO3(Իոնային, աղ բարդ նյութ) + MgSO4(Իոնային, աղ բարդ նյութ) = MgCO3(Իոնային, աղ բարդ նյութ) ↓ + K2SO4(Իոնային, աղ բարդ նյութ) – տեղակալում

Քիմիա։ Դասարանական աշխատանք։

Zn + ?=ZnO

? = O2

Al(OH)=Al2O3 + ?

? = H2O
Mg + HCl=MgCl2 + ?

? = H2

Fe + ?=FeCl3

? = Cl2

Au2O3=Au + ?

? = O2
Al + CuCl2=Cu + ?

? = AlCl2

2.Ի՞նչ են օքսիդները, եւ ինչպե՞ս են դրանք դասակարգում: Երկու տարրից կազմված բարդ նյութեր են , որոնցից մեկը անպայման պետք է լինի թթվածինը։

Տետրում գծե ́ք մի աղյու­ սակ եւ համապատասխան սյունակներում գրեք ստորեւ բերվող օքսիդների բանաձեւերը եւ անվանե ́ք՝
Na2O, N2O5, SiO2, CaO, CrO, CrO3, CuO, Mn2O7, FeO, SO2:

Ոչ մետաղի օքսիդներ – N2O5, SO2

Մետաղային օքսիդներ – Na2O , CaO, CrO, CuO, Mn2O7, FeO

Գրե՛ք հետեւյալ փոխարկումների համար ռեակցիաների հավասարումները.
Ca——CaO——Ca(OH)2 ——CaCl2

Քիմիա։Մարտի 1-5։

Առանձնացրու՛ քիմիական ռեակցիաները ՝նշելով ռեակցիայի տեսակը

Նշի՛ր ռեակցիային մասնակցող նյութերի օքսիդացման աստիճանները

.դասակարգի՛ր ռեակցիային մասնակցող անօրգանական նյութերը

.Նշի՛ր ռեակցիային մասնակցող նյութերի քիմիական կապի տեսակը.

.

2Mg + O 2 =2MgO- միացման ռեակցիա

Fe + CuCl2 = Cu + FeCl 2-տեղակալման ռեակցիա

CaCO 3 → CaO + CO 2- քայքայման ռեակցի

2KClO 3 → 2KCl + 3O 2 -քայքայման ռեակցիա

Fe 2 O 3 + HCl =FeCl 3 + H 2 O- փոխանակման ռեակցիա

Fe + H 2 SO 4 =FeSO 4 + H 2-փոխանակման ռեակցիա

Fe+CuCl2 — Cu+FeCl2

Fe- պարզ,մետաղական,0,մետաղ․

CuCl2-բարդ,իոնային, Cu-+2 Cl2- -1

Cu- պարզ, +2, մետաղ,մետաղական

FeCl2- բարդ, Fe- +2 Cl2- -1,իոմային

Թարգմանություն անգլերենից հայերեն։

The Cows And The Tiger

Four cows lived in a forest near a meadow. They were good friends and did everything together. They grazed together and stayed together, because of which no tigers or lions were able to kill them for food.

But one day, the friends fought and each cow went to graze in a different direction. A tiger and a lion saw this and decided that it was the perfect opportunity to kill the cows. They hid in the bushes and surprised the cows and killed them all, one by one.

Moral

Unity is strength.

Թարգմանություն։

Չորս կով ապրում էին մարգագետնի մոտակայքում գտնվող անտառում: Նրանք լավ ընկերներ էին և ամեն ինչ անում էին միասին: Նրանք միասին արածում էին և միասին մնում, ինչի պատճառով ոչ մի վագր կամ առյուծ ի վիճակի չէր սպանել նրանց սննդի համար:

Բայց մի օր ընկերները կռվեցին, և յուրաքանչյուր կով գնաց արածելու այլ ուղղությամբ: Վագրն ու առյուծը տեսան դա և որոշեցին, որ դա կատարյալ հնարավորությունն է կովերին սպանելու համար: Նրանք թաքնվեցին թփերի մեջ և զարմացրին կովերին և մեկ առ մեկ սպանեցին բոլորին:

Բարոյական
Միասնությունն ուժ է:

Թարգմանություն անգլերենից հայերեն։

The Midas touch

In ancient Greek, there was a king named Midas. He had a lot of gold and everything he needed. He also had a beautiful daughter. Midas loved his gold very much, but he loved his daughter more than his riches.

One day, a satyr named Silenus got drunk and passed out in Midas’ rose garden. Believing that Satyrs always bring good luck, Midas lets Silenus rest in his palace until he is sober, against the wishes of his wife and daughter. Silenus is a friend of Dionysus, the god of wine and celebration. Upon learning Midas’ kindness towards his friend, Dionysus decides to reward the keg.

When asked to wish for something, Midas says “I wish everything I touch turns to gold”. Although Dionysus knew it was not a great idea, he granted Midas his wish.

Happy that his wish was granted, Midas went around touching random things in the garden and his palace and turned them all into gold. He touched an apple, and it turned into a shiny gold apple. His subjects were astonished but happy to see so much gold in the palace.

In his happiness, Midas went and hugged his daughter, and before he realized, he turned her into a lifeless, golden statue! Aghast, Midas ran back to the garden and called for Dionysus. He begged the god to take away his power and save his daughter. Dionysus gives Midas a solution to change everything back to how it was before the wish. Midas learned his lesson and lived the rest of his life contended with what he had.

Moral

Do not get greedy. Be happy and content with what you have.

Թարգմանություն։

Հին Հունաստանում կար Միդաս անունով մի թագավոր: Նա ուներ շատ ոսկի և անհրաժեշտ ամեն ինչ: Նա նաև ուներ մի գեղեցիկ դուստր: Միդասը շատ էր սիրում իր ոսկին, բայց նա ավելի շատ էր սիրում դստերը, քան հարստությունները:
Մի օր Սիլենուս անունով մի սատիրա հարբեց և անցավ Միդասի վարդերի պարտեզում: Հավատալով, որ Սատիրները միշտ հաջողություն են բերում, Միդասը թույլ է տալիս, որ Սիլենուսը հանգստանա իր պալատում մինչ նա սթափվի ՝ հակառակ կնոջ և դստեր ցանկություններին: Սիլենոսը գինու և տոնակատարության աստծո Դիոնիսոսի ընկերն է: Իմանալով Միդասի բարությունը իր ընկերոջ հանդեպ ՝ Դիոնիսոսը որոշում է պարգևատրել տակառին։
Երբ նրան խնդրեցին ինչ-որ բան ցանկանալ, Միդասն ասում է. «Երանի այն ամենը, ինչին դիպչում եմ, դառնա ոսկի»: Չնայած Դիոնիսոսը գիտեր, որ դա հիանալի գաղափար չէ, նա բավարարեց Միդասին իր ցանկությունը։
Ուրախ լինելով, որ իր ցանկությունը կատարվեց, Միդասը շրջեց ՝ շոշափելով պատահական բաներ պարտեզում և իր պալատում և բոլորը ոսկի դարձրեց: Նա դիպավ մի խնձորի, և այն վերածվեց փայլուն ոսկե խնձորի: Նրա հպատակները ապշած էին, բայց ուրախ էին պալատում այդքան ոսկի տեսնելով:
Իր երջանկությունից Միդասը գնաց գրկեց իր դստերը և մինչ նա գիտակցեց, նա նրան վերածեց անկենդան, ոսկե արձանի: Աղաստը, Միդասը ետ վազեց դեպի պարտեզը և կանչեց Դիոնիսոսին: Նա աղաչում էր աստծուն խլել իր իշխանությունը և փրկել իր դստերը: Դիոնիսոսը լուծում է տալիս Միդասին ՝ փոխելու ամեն ինչ այն բանի հետ, ինչպիսին եղել է ցանկությունից առաջ: Միդասը սովորեց իր դասը և ապրեց իր կյանքի մնացած մասը ՝ պայքարելով իր ունեցածի հետ:

Բարոյական
Մի ագահ չընկնեք: Ուրախ և գոհ եղեք ձեր ունեցածով: