Ինչ անել արտակարգ իրավիճակների դեպքում

Առաջին հերթին պետք է հասկանալ թե ինչ է նշանակում արտակարգ։Արտակարգ նշանակում է կարգից դուրս։Իսկ արտակարգ իրավիճակ կարգից դուրս իրավիճակ։

Պատկերացնենք,որ ուշագնաց մարդ ենք տեսնում դրսում։ Որը պետք է լինի մեր առաջին քայլը։ Նախ մենք պետք է հասկանաք արդյոք մեզ համար վտանգավոր է տվյալ մարդու,տվյալ վայրում մոտենալը թե ոչ։

Ինչպես հասկանալ դա։ Նախ պետք է ուշագրավ լինել տարօրինակ ձայների կամ նմանատիպ բաների նկատմամբ։Երբ արդեն լրիվ համոզված ենք,որ ապահով է մոտենալը,մոտենում ենք։

Առաջին հերթին կանչում ենք նրա անունը,եթե չի արթնանում,ավելի բարձր ենք կանչում ու թեթևակի ուսին դիպուկ։Չենք ապտակում, չենք թափահարում մարդուն։Եթե հասկանում ենք,որ չի արթնանում,արագ ստուգում ենք պուլսը,եթե հասկանում ենք,որ գոնե որոշ չափով աշխատում է,շտապ զանգում ենք կամ 911 կամ 103։

Արտակարգ իրավիճակների համար նախատեսված հեռախոսահամարներ

Մեր կյանքում միշտ չէ,որ մենք միայնակ կարող ենք անել ամեն բան։ Երբեմն պատահում է,որ մենք ունենք հավելյալ օգնության կարիք։Դրա համար են նախատեսված ոստիկանության,շտապ օգնության,հրշեջ ծառայության,գազի հետ կապված խնդիրների,արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Օրինակ ` ոստիկանության հեռախոսահամարը ` 102

Շտապ օգնությանը ` 103

Հրշեջ ծառայությանը` 101

Գազի հետ կապված խնդիրների համար ` 104

ԱԻՆ(արտակարգ իրավիճակների նախարարություն) ` 911