Մետաղներ.ուղղորդող հարցեր

Նախագծի անվանումը՝ <<Մետաղներ>>

Ուղղորդող հարցեր.

Ո՞ր տարրերն են ավելի շատ, մետաղները, թե՞ ոչ մետաղները, ինչու՞:
Ոչ մետաղները ավելի քիչ են, քան մետաղները։
Ո՞ր առանձնահատկություններն են բնորոշ բոլոր մետաղներին:
Նորմալ պայմաններում բոլոր մետաղները պինդ են: Մետաղների դրանց վրա ընկած լույսն արտացոլելու ունակությունը նրանց հատուկ մետաղական փայլի պատճառն է։ Մետաղներն անհոտ են։ Մետաղների մեծ մասը արծաթափայլ սպիտակ է, բացառությամբ պղնձի և ոսկու:
Մեկնաբանեք մետաղների ֆիզիկական հատկությունները:
Հատուկ մետաղական փայլ, բարձր էլեկտրական և ջերմային հաղորդունակություն, ճկունություն և այլն:
Մեկնաբանեք մետաղների քիմիական հատկությունները, այսինքն մետաղների փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ ռեակցիաների հավասարումները:

Նատրիումի և ջրի փոխազդեցությունը ֆենոլֆտալեինի օգնությամբ՝
2Na+2H2O=2NaOH+H2↑

Կալիումի և ջրի փոխազդեցությունը՝
2K+2H2O=2KOH+H2↑

Ցինկի և ջրի փոխազդեցությունը՝
Zn+H2O⟶t°ZnO+H2↑
Որո՞նք են մետաղների ստացման ընդհանուր եղանակները, գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները:
Մետաղների ստացման հիմնական եղանակները՝ պիրոմետալուրգիա, հիդրոմետալուրգիա, էլեկտրամետալուրգիա։ Պիրոմետալուրգիան հանքաքարերից մետաղների վերականգնումն է բարձր ջերմաստիճանում ածխածնի, ածխածնի օքսիդի, ջրածնի, ալյումինի, մագնեզիումի օգտագործմամբ։

Մագնեզիում և հողալկալիական մետաղներ: Ջրի կոշտությունն ու դրա վերացման եղանակները:

Մագնեզիումը` Mg, և հողալկալիական տարրերը` կալցիումը` Ca, ստրոնցիումը` Sr, և բարիումը` Ba, կազմում են պարբերական համակարգի IIA խումբը: Դրանք բոլորն ակտիվ մետաղներ են և բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

IIA խմբի տարրերի չեզոք ատոմների արտաքին էլեկտրոնային շերտը պարունակում է երկու էլեկտրոն, որոնք զույգված են:

Մագնեզիումը, կալցիումը, ստրոնցիումը և բարիումը սպիտակ արծաթափայլ մետաղներ են:

Այս խմբի մեջ է մտնում նաև ռադիում՝ Ra՝ ռադիոակտիվ մետաղը, որը նույնպես արծաթափայլ մետաղ է: Հողալկալիական մետաղների իոնները գունավորում են բոցը։

IIA խմբի տարրերը քիմիական փոխազդեցությունների ընթացքում վալենտային էլեկտրոնները հեշտությամբ տրամադրում են այլ տարրերի ատոմների` ուժեղ վերականգնող հատկություններ ցուցաբերելով: Կարգաթվի մեծացման հետ` վերևից ներքև, IIA խմբի տարրերի վերականգնող հատկություններն ատոմների շառավիղների մեծացման հետ ուժեղանում են։

Տաքացնելիս բոլոր նշված մետաղներն այրվում են՝ օքսիդ առաջացնելով.

2Me+O2=2MeO

Մագնեզիումի այրումն օդում ուղեկցվում է կուրացնող, պայծառ լույսով.

Մագնեզիումն օդում այրելիս ստացվում է օքսիդի և նիտրիդի խառնուրդ.

2Mg+O2=2MgO3Mg+N2=Mg3N2

IIA խմբի բոլոր տարրերը սովորական պայմաններում կամ տաքացնելիս փոխազդում են ոչ մետաղների հետ՝ առաջացնելով երկտարր միացություններ.

հիդրիդներ՝Ca+H2−→−tCaH2 (BaH2,MgH2)նիտրիդներ`3Ba+N2−→−tBa3N2 (Ca2N2,Sr3N2)քլորիդներ`Ca+CI2−→−tCaCI2 (BaCI2,MgCI2)սուլֆիդներ`Ca+S−→−tCaS(BaS,MgS)սիլիցիդներ`2Mg+Si−→−tMg2Si(Ca2Si,Ba2Si)ֆոսֆիդներ`3Ba+2P−→−tBa3P2 (Ca3P2,Sr3P2)կարբիդներ`Ca+2C−→−t°CaC2

IIA խմբի մետաղներից ջրի հետ չի փոխազդում միայն բերիլիումը` պաշտպանիչ շերտի առկայության պատճառով: Մագնեզիումը ջրի հետ սովորական պայմաններում չի փոխազդում, տաքացնելիս փոխազդում է՝ անջատելով ջրածին.

Mg +2H2O −→−t°Mg(OH)2 + H2↑⏐⏐


Հողալկալիական մետաղները սովորական պայմաններում ջրի ու թթուների հետ փոխազդում են շատ բուռն.

Ba+2H2O=Ba(OH)2+H2↑⏐Ca + 2HCI = CaCI2 + H2↑

Ջուրը, որը մեծ քանակությամբ լուծված աղ է պարունակում, կոչվում է կոշտ, քիչ քանակությամբ աղ պարունակողը` փափուկ:

Կալցիումի և մագնեզիումի կարբոնատները լուծվում են ածխածնի (IV) օքսիդ պարունակող ջրում` հիդրոկարբոնատների փոխարկվելով։ CaCO3 + CO2 + H2O −→− Ca(HCO3)2MgCO3 + CO2 + H2O −→− Mg(HCO3)2

Ժամանակավոր կոշտություն՝ պայմանավորված հիդրոկարբոնատների առկայությամբ, որը տաքացնելիս վերանում է. Mg(HCO3)−→−2 MgCO2↓ + CO2↑⏐⏐ + H2OCa(HCO3)−→−2 CaCO2↓ + CO2↑⏐⏐ + H2O

Ժամանակավոր կոշտությունը կարելի է վերացնել նաև կրակաթով․ Ca(HCO3)+2 Ca(OH)2 = 2CaCO3↓ + 2H2OMg(HCO3)+2 2Ca(OH)2 = 2CaCO3↓+ Mg(OH )2↓+ 2H2O

Մնայուն կոշտություն՝ պայմանավորված կալցիումի և մագնեզիումի սուլֆատներով ու քլորիդներով, որը տաքացնելիս չի վերանում: Այդ կոշտությունը վերացնում են քիմիական ճանապարհով` սոդայով կամ նատրիումի ֆոսֆատով CaSO 4+ Na2CO3 = CaCO3↓ +Na2SO43MgSO4 + 2Na3PO4 → Mg3(PO4)⏐↓2 + 3Na2SO43CaCI2 + 2Na3PO 4= 6NaCI + Ca3(PO4)⏐↓2

Ժամանակավոր ու մնայուն կոշտություններով պայմանավորված է բնական ջրի ընդհանուր կոշտությունը: Կոշտ ջրի համը տհաճ է, օճառը կոշտ ջրում չի փրփրում, և կեղտը չի լվացվում, բանջարեղենը կոշտ ջրում չի եփվում, այդ պատճառով կոշտ ջուրն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է փափկեցնել: Դա իրականացնում են իոնափոխանակման կամ քիմիական եղանակներով:
Բնական ջուրը բաց են թողնում զտիչի միջով, որում լցված է կատիոնիտի նատրիումային ձևը: Տեղի է ունենում իոնափոխանակություն։ 2RNa + CaCI2⇄ R2Ca + 2NaCI

Լաբորատոր փորձեր.մետաղների քիմիական հատկությունները

Մենք այսօր քիմիայի լաբորատորիայում կատարեցինք շատ հետաքրքիր փորձեր։ Բավականին գունեղ փորձ էր։ Շատ գեղեցիկ գույներով ու նյութերով։ Առաջին փորձը մետաղները օքսիդացրեցինք թթվածնով, իսկ երկրորդ փորձում պղինձ ստացանք իր աղից ` պղնձաջասպից։

Լաբորատոր փորձ 1. Մետաղների օքսիդացումը թթվածնով՝ մագնեզիումի այրումը <<Հրավառություն>>:
ա) Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը և հավասարեցրեք
էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով՝՝ նշելով վերականգնիչը և օքսիդիչը:
բ) Կատարեք հաշվարկ. որքա՞ն ջերմություն կանջատվի ռեակցիայի
հետևանքով, եթե մագնեզիումի այրման ջերմությունը՝ Qm (Mg) = 570 կՋ/մոլ է, իսկ փորձի համար վերցվել է 2,4 գ մագնեզիում:
Լաբորատոր փորձ 2 Ալկալիական մետաղներից նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ

ա) Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով, նշեք վերականգնիչը և օքսիդիչը:

բ) Կատարեք հաշվարկ. որքա՞ն է լուծույթում ստացված նյութի զանգվածային բաժինը (%), եթե փորձ կատարելիս վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ ջուրը՝ 50 մլ:

Լաբորատոր փորձ 3. Պղնձի ստացումը իր աղից՝ պղնձարջասպից CuSO4 · 5H2O, ակտիվ մետաղով՝ երկաթով:
ա) Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով, նշեք վերականգնիչը և օքսիդիչը:
բ) Կատարեք հաշվարկ. որքան է ստացված պղնձի զանգված, եթե
ձողի զանգվածի փոփոխությունը եղել է 0,8 գ:

Քիմիա ինքնաստուգում

Ինքնաստուգման առաջադրանքներ, թեման՝<<Ոչ մետաղներ>>
(յուրաքանչյուր առաջադրանքը 0,4 միավոր է)


1.Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, թվարկեք մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….

Մակրոտարրեր – Ca (կալցիում), P (ֆորսֆոր), Mg (մագնեզիում), K (կալիում, Na (նատրիում), Cl (քլոր)

Միկրոտարրեր – Fe (երկաթ), Zn (ցինկ), Br (բրոմ), l (յոդ), Co (կոբալտ), Mn (մանգան), Cu (պղինձ), Mo (մոլիբդեն), Se (սելեն), F (ֆտոր), Cr (քրոմ)

Ուլտրատարրեր – Au (ոսկի), Ag (արծաթ), Ti (թալիում)

2.Որքա՞ն է C, H, O, N, P, S կենսածին տարրերի պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի ( %).
1) 24 % 2) 97% 3) 76 % 4) 62%

3.Որքա՞ն է կենսական տարրերի` մակրո տարրերի, կարգաթվերի գումարը.
1) 31 2) 92 3) 53 4) 48

4.Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած …

H2O

ω(H/B)= 2xAr(H) : Mr (H2O) x 100%

ω(H/B)= (2:18) x100%

ω(H/B)= 11%


5.Օդում թթվածնի ծավալային բաժինը կազմում է մոտ 20%: Հաշվեք քանի՞ լիտր թթվածին կա Ձեր բնակարանում …

6.Հետևյալ բանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.
1) H216O 2) D216O 3) D217O 4) T218O

7.Որքա՞ն է թթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում` D2O –ում.
1) 25 2) 29,4 3) 70,6 4) 80
8.Հայտնի է, որ թթվածնի շրջապտույտը բնության մեջ կատարվում է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով): Ինչպիսի՞ երևույթ է ֆոտոսինթեզը` ֆիզիկական, թե` քիմիական, ինչու՞ , պատասխանը հիմնավորեք…

Ֆոտոսինթեզը քիմիական երևույթ է։ Այն «սինթեզ» բառերի համակցումից, լուսասինթեզ), ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի (բույսերի մոտ` քլորոֆիլ, բակտերիաների մոտ՝ բակտերիոքլորոֆիլ և բակտերիոռոդօպսին) մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։


9.Գլյուկոզի օքսիդացման ռեակցիայի ջերմաքիմիական հավասարումը հետևյալն է.
C6H12O6 + 6O2 = 6CO2 + 6H2O + 2816 կՋ
Որքա՞ն էներգիա (կՋ) կանջատվի մարդու օրգանիզմում, եթե օքսիդանա 45 գ գլյուկոզ:
1) 602 2) 1408 3) 704 4) 325
11.Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Քանի որ հալոգենները առաջացնում են բարդ օրգանական նյութեր, պահպանելով օրգանիզմների կենսագործունեությունը

12.Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…

Քանի որ քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները, այդ պատճառով այն կարելի է օգտագործոլեն խմելու ջրի վարակազերծման համար


13.Աղաթթվի ո՞ր աղի 0.9%-֊անոց ջրային լուծույթն է կոչվում <<ֆիզիոլոգիական լուծույթ>>: Կատարեք հաշվարկ՝ 1 կգ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար որքա՞ն աղ և թորած ջուր է անհրաժեշտ…

14.Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.
ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

15.Որո՞նք են բաց թողած բառերը.
Վիտամինները _________________ նյութեր են, որոնք _______________ քանակներով ներմուծվում են օրգանիզմ, մասնակցում են __________________________ռեակցիաների իրականացմանը և պահպանում կենդանի օրգանիզմներում կենսունակությունը.
1) սննդային, մեծ, կենսաբանական 3) սննդային, փոքր, կենսաքիմիական
2) ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական 4) սննդային, մեծ, կենսաքիմիական

16.Որո՞նք են բաց թողած բառակապակցությունները. Վերքերը 3%-անոց ջրածնի պերօքսիդով մշակելիս այն փրփրում է, քանի որ ____________ազդեցությամբ ջրածնի պերօքսիդը քայքայվում է անջատելով_____________:
1) կատալազ ֆերմենտի, ատոմային ջրածին
2) ուրեազ ֆերմենտի, ատոմային թթվածին
3) ուրեազ ֆերմենտի, ատոմային ջրածին
4) կատալազ ֆերմենտի, ատոմային թթվածին

17.Որո՞նք են բաց թողած բառերը.
Փոքր չափաբաժնով թմրանյութերն ունեն_________ազդեցություն, մեծ քանակով թմրանյութերն ազդում են որպես ____________միջոց, իսկ առավել մեծ քանակներով թմրանյութերն ազդում են որպես_______:
1) ընկճող, ուրախացնող, խթանիչ 3) խթանիչ, ընկճող, թույն
2) ընկճող , խթանիչ, թույն 4) ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց

18.Ո՞րն  է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ…

Էկոլոգիապես մաքուր սնունդն այն է, երբ վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում իր մեջ այնպիսի վնասակար նյութեր, որոնք թողնում են բացասական ազդեցություն մարդու առողջության վրա:


19.Ո՞րն  է համարվում մաքուր խմելու ջուր…
Ինչպիսի՞   թունավոր նյութեր կարող են լինել օդում, հողում և ջրում…

Մաքուր խմելու ջուրը պետք է պարունակի հանքային աղեր` դառը անհամ ջուրը: Եթե ջուրը բաղկացած է 100մանրէ

Ջրի շրջապտույտը բնության մեջ

Ջրի աղտոտման տեսակները որո՞նք են

Ի՞նչ է կոշտ ջուրը և ինչպե՞ս են այն վերացնում

Օդում թունավոր նյութերը կապված են մարդու ՏՆՏ․ գործունեության հետ, որքան զարգացած է տվյալ տեղանքի արդյունաբերությունը, այդքան թունավոր նյութերի կոնցենտրացիան օդում բարձր է։ Դրանք հիմնականում կապված են քիմիական մետալուրգիական արդյունաբերության հետ։ Զգալի է նաև տրանսպորտային միջոցների արտանետումները որոնք են ածխածնի D օքսիդը CO և CO2 քլորոպրենային կաուչուկի արտադրություն ունեցող տեղանքում կարող է շատ լինել քլորի և ամոնիակի միացությունների կոնցենտրացիան։ Հանքարդյունաբերության բնագավառը աղտոտում է միջավայրը ինչպես ածխածնի և ազոտի միացություններով, այնպես ել փոշիով։


20.Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք նրա բաղադրությունը…

Բջիջը կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորն է։ Բջջի բաղադրությունն է՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0,2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ։


21.Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում…

Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ:

Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:


22.Ինչպիսի գործառույթներ  ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները կենդանի օրգանիզմում…

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:

Ածխաջրերը օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր: Շատ կարևոր դեր են խաղում կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի և էներգիայի փոխանակության շարժընթացում։

Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը


23.Ւ՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար…

Բույսի աճի համար անհրաժեշտ է՝ արևի ճառագայթներ, ջուր, ֆոտոսինթեզ, պարարտանյութ և կենսական տարրեր


24.Ինչպիսի՞   ազոտական և ֆոսֆորական պարարտանյութեր գիտեք …

Ազոտական պարարտանյութեր, անօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։

Ֆոսֆորային պարարտանյութեր, անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար


25.Ի՞նչ է <<Նիտրատային աղետը>>…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ:

<<Ազոտ։ Փոսֆոր>>

Առաջադրանքներ

Մենդելևի պարբերական համակարգի VA խումբը կոչվում է ազոտի ենթախումբ։ Այդ ենթախմբի մեջ մտնում են ազոտը (N), ֆոսֆորը ( P ), արսենը (As), ծարիրը (Sb) և բիսմութը (Bi): Այդ խմբի տարրերից առավել մեծ նշանակություն ունեն ազոտը և ֆոսֆորը։

*- Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների բաղադրությունը և էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը, վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում:

Ազոտի քիմիական նշանը ՝ N, ազոտը պարբերական համակարգի 5-րդ խմբի և 2-րդ պարբերության տարր է։ Կարգաթիվը ՝ 7, իսկ հարաբերական ատոմային զանգվածը ՝ 14 է, վալենտականությունը 3 է։

Ֆոսֆորի քիմիական նշանը ՝ P, ֆոսֆորը պարբերական համակարգի 5-րդ խմբի 3-րդ պարբերության տարր է։ Կարգաթիվը ՝ 15, իսկ հարաբերական ատոմային զանգվածը ՝ 31:

*- Ազոտ պարզ նյութի բանաձևը, մոլեկուլի կառուցվածքը, ֆիզիկական և քիմիական հատկությունները, օդի բաղադրությունը:

Ազոտ պարզ նյուլի բանաձևը ՝ N2 է, նրա մոլեկուլը երկատոմ է։ Ազոտը անհոտ, անհամ և ջրում քիչ լուծվող գազ է։ Ազոտը -195,8 C անգույն հեղուկ է, -209,86 C ազոէը պնդանում է ձյան տեսքով։ Սովորական պայմաններում ազոտը քիմիապես ակտիվ տարր չէ, ինչը հիմնականում պայմանավորված է մոլեկուլում առկա կովալենտային ոչ բևեռային երեք կապերով, որոնց ճեղքման համար մեծ քանակությամբ էներգիա է պահանջվում։ Ազոտը քիմիական նյութերի ճնշող մեծամասնության հետ փոխազդում է միայն ՝ տաքացման, ճառագայթման, էլեկտրական պարպման պայմաններում։ Օրինակ ՝ ազոտը միանում է ջրածնին և առաջացնում է ամոնիակը (NH3): Ազոտը ջրածնի հետ փոխազդում է ոարձր ճնշման տակ (200-1000մթն), 450-500 C ջերմաստիճանում։

3H2+N2=2NH3

Տաքացման պայմաններում ալհալիական և հողալկալիական մետաղները ու ազոտը փոխազդում են ՝ առաջացնելով նիտրիդներ, որոնք իոնային միացություններ են, իսկ լիթիումը և ազոտը փոխազդում են ցածր ջերմաստիճաններում։

6Li+N2=2Li3N

* — ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։

Ազոտի օքսիդները իրենցից ներկայացնում են անօրգանական միացություններ ՝ ազոտի ու թթվածնի միացությամբ։ Ազոտական թթուն գրգռող և սուր հոտով, անգույն հեղուկ է։ Այն ուժեղ թթու է և օժտված է թթուների հատկություններով։ Փոխազդում է ՝ հիմնային օքսիդների, աղերի, հիմքերի ու ամոնիակի հետ։

* — Ֆոսֆորի պարզ նյութերը` կարմիր և սպիտակ ֆոսֆոր, հատկությունները: * — Օրթոֆոսֆորական թթուն և նրա աղեը։

Սպիտակ ֆոսֆորը անգույն և դեղնավուն նյութ է, որը փայլում է մթության մեջ, չի լուծվում ջրի մեջ և կարծես թե ունենա սխտորի հոտ։ Սպիտակ ֆոսֆորը թունավոր է և տալիս է դժվար բուժիչ այրվածքներ։ Կարմիր ֆոսֆորը մուգ կարմիր փոշոտ նյութ է։ Չունի հոտ և չի փայլում։ Այն թունավոր չէ։

*- Ազոտական և ֆոսֆորական

պարարտանյութեր։

Ազոտական պարարտանյութերը ՝ անօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններ է, որոնց մտցնում են հողի մեջ բերքառատության համար։ Հանքային ազոտային պարարտանյութի թվին են պատկանում ամիդային, ամոնիակայաին և նիտրատային պարարտանյութերը։ Ազոտային պարարտանյութերը հիմնականում ստանում են սինթետիկ ամոնիակից։ Բոլոր տեսակի ազոտային պարարտանյութերից ամենաշատը տուժում են հողի միկրոօրգանիզմների։ Առաջաին շաբաթում պարարտանյութի 70%-ը մտցնելուց հետո առաջանում են բակտերիաներ և սնկեր և միայն նրանց մահվանից հետո պարարտանյութերի կազմում եղած ազոտը կարող է օգտագործվել։

Ֆոսֆորական պարարտանյութերը ՝ անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ են, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Ֆոսֆորի պակասի կամ բացակայության պայմաններում բույսերը ի վիճակի չեն աճելու նորմալ եղանակով։ Հողում ֆոսֆորի քիչ քանակությունը ազդում է հատկապես հացահատիկային բույսերի բերքի վրա։

Թեմատիկ հարցեր և վարժություններ.

1.- Ո՞ր տարրերն են ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

5-րդ խմբի գլխավոր ենթախմբում ընդգրկված են ՝ ազոտը (N), ֆոսֆորը (P), արսենը (As), ծարիրը (Sb) և բիսմութը (Bi):

2.-Ո՞ր տարրի մոտ է ավելի ուժեղ արտահայտված ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. …

Ֆոսֆորի մոտ ավելի ուժեղ արտահայտված է որ մետաղական հատկությունները, քանի որ ֆոսֆորի էլեկտրաբացասականություն ավելի քիչ է։

3.- Ինչո՞ւ են ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական տարրեր…

Որովհետև կենսական են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր և դրանով էլ ապահովում են օրգանիզմի կենսագործունեությունը։ Ահա թե ինչու են ազոտն ու ֆոսֆորը համարվում կենսական տարրեր։

4.-Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսերի աճման համար…

Անհրաժեշտ են ՝ լավ հող, ջուր, լույս և բարենպաստ պայմաններով միջավայր։

5.- Ինչո՞ւ են հողին տալիս պարարտանյութեր, ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Որպեսզի բույսերը բնականոն ձևով աճեն։

*6. Ւ՞նչ է պարարտանյութը….

Պարարտանյութը այն է, որ բույսերին օգնում է աճել լավ պայմաններում և ապահովում է բույսերի աճը։

<<Աղաթթվի քիմիական հատկությունները>>։ Լաբորատոր փորձ

Լաբորատոր փորձեր՝ <<Աղաթթվի քիմիական հատկությունները>>

Փորձ 1. Հայտանյութերի ( մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին) գույնի փոփոխությունը թթվային միջավայրում:

Փորձ 2. Ցինկի քլորիդի ստացումը`տեղակալման ռեակցիայի օգնությամբ` ցինկի և աղաթթվի փոխազդեցությամբ: Գրեք Ձեր կողմից իրականացրած ռեակցիայի հավասարումը և որոշեք. ա) ռեակցիայի հետևանքով ստացված աղի զանգվածը (գ), բ) անջատված ջրածնի ծավալը ( լ, ն.պ. ),եթե փորձի համար վերցրել եք m գ մետաղ:

Փորձ 3. Իրականացրեք չեզոքացման ռեակցիա նատրիումի հիդրօքսիդի և աղաթթվի միջև: Գրեք համապատասխան ռեակցիայի հավասարումը և որոշեք ռեակցիայի հետևանքով ստացված աղի՝ նատրիումի քլորիդի զանգվածը (գ), եթե փորձի համար օգտագործել եք նատրիումի հիդրօքսիդի 10 գ 10%-անոց լուծույթ:

Փորձ 4. Իրականացրեք փոխանակման ռեակցիա նատրիումի հիդրոկարբոնատի(խմելու սոդա) և աղաթթվի միջև: Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը և հաշվեք ռեակցիան իրականացնելու համար անհրաժեշտ նատրիումի հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի ռեակցիայի հետևանքով անջատվի 0,05 մոլ ածխաթթու գազ:

Իմ օրվա ռեժիմը։ Անհատական նախագիծ

Իմ օրվա ռեժիմը։ Այժմ կներկայացնեմ, թե ինչ եմ անում օրվա ընթացքում։

Առավոտյան ես արթնանում եմ ժամը 7:00: Արթնանում եմ լվացվում, պատրաստվում ու նստում նախաճաշելու։ Նախաճաշին ես ուտում եմ ` ընդեղեն, յոգուրտ, եթե ցանկանում են նաև միրգ։ Գալիս եմ դպրոց։ Դպրոցում դասամիջոցին, ուտում եմ այն ինչ նախորդ օրը պատրաստում եմ տանը ու բերում։ Օրինակ ` կակաո, յոգուրտ, անգամ աղցան որևէ փլավով(բրինձ, հնդկաձավար)։ Հետո գնում եմ արտաժամյա պարապմունքներիս։ Հետո գնում են տուն ու տանը մարզվում եմ, որից հետո ճաշում եմ։ Ճաշին տարբեր բաներ կարող են լինել, բայց միշտ օգտակար։ Հետո անցնում եմ իմ սենյակ, արդուկ գիրք կամ զբաղվում հետաքրքիր բաներով։ Քնում եմ ժամը 10:30։

Հալոգեններ

Ուղղորդող հարցեր.

*1-Ինչո՞ւ են 7- րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ», բնութագրեք այդ տարրերը

Նման անվանումը գալիս է այն փաստից, որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում։

*2-Հալոգենները ինչպիսի՞ միացությունների ձևով են տարածված բնության մեջ, գրեք օրինակներ…

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

*3-Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր, թվարկեք հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում…

Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

*4-Գրեք հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը

Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53:

*5-Ինչպիսի՞ վալենտականություն և օքսիդացման աստիճան է ցուցաբերում քլորը միացություններում, գրեք օրինակներ…

Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

*6- Թվարկեք հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները

Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

*7- Որտե՞ղ են կիրառում քլորը և նրա միացությունները

Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։

*8- Որտե՞ղ են կիրառում աղաթթուն և նրա աղերը, ի՞նչ է ժավելաջուրը…, ի՞նչ է քլորակիրը…

Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում:
Ազոտական թթվի աղերը՝ նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ:
Նատրիումի քլորիդը (կերակրի աղ) առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև ստանում են աղային հանքավայրերից:
Շինարարությունում և բժշկության մեջ լայն տարածում ունի գիպսը, որը ստացվում է կալցիումի դիհիդրոսուլֆատից:

Ժավելաջուրը կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։

*9- Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

Կենդանի օրգանիզմների քիմիան։ Ամփոփում

Փետրվար ամսվա 9-րդ դասարանի <<Կենդանի օրգանիզմների քիմիան>> նախագծից ես շատ բան սովորեցի։ Սովորեցի ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների, վիտամինների մասին։ Կատարեցինք նաև լաբորատոր փորձ։ Օսլայի բացահայտումը։ Փորձը կատարեցինք հացի, կարտոֆիլի ու այլ բաների վրա։

Սպիտակուցների դասից սովորեցի, որ սպիտակուցները ամենաթանկ սնունդն են։ Մեր օրգանիզմի մեջ սպիտակուցները շատ են։ Սպիտակուցները լինում են 2 տեսակի ` կենդանական ու բուսական։ Բուսականը` ընդեղեն, լոբազգիներ։ Կենդանականը ` կաթնամթերք, մսամթերք, ծովամթերք։

Մեր դասաժամերի ընթացքում սովորեցի, որ կան բազմաթիվ ածխաջրեր։ Օրինակ` գլյուկոզ, գլիկոգեն։ Ածխաջրերը լինում են` բարդ ու պարզ։ Բարդ ածխաջրերից են օրինակ ` Օսլան։ Իսկ պարզ ածխաջրերից են օրինակ ` սախարոզ։

Մենք դասարանում կատարեցինք հաշվարկ և իմացանք, որ 50կգ կշռող մարդու օրգանիզմի մեջ կա 40կգ ջուր։

Ես մեր դասերից սովորեցի նաև, թե որքան կարևոր է առողջ սնվել, ու թե ինչ է պետք ուտել, որ առողջ լինել։ Սովորեցի նաև, որ ձեթով պատրաստված սնունդը ամենավտանգավորն է ու ավելի լավ է յուղով պատրաստել քան ձեթով։

Ստորև ներկայացնում եմ իմ աշխատանքները

Սպիտակուցներ

Ճարպեր

Վիտամիններ

Ածխաջրեր

Օսլայի բացահայտումը.լաբորատոր փորձ<<Կենդանի օրգանիզմի քիմիան>> ուղղորդող հարցեր

Իմ օրվա ռեժիմը

https://davtyananahit.wordpress.com/2022/02/17/%d5%ab%d5%b4-%d6%85%d6%80%d5%be%d5%a1-%d5%bc%d5Առողջ ապրելակերպի սկզբունքները

Առողջ ապրելակերպի սկզբունքները: Անհատական նախագիծ

Առողջ ապրելակերպի սկզբունքները։ Առողջ ապրելակերպը վերաբերվում է մարմնին, հոգում և մտքին։ Այժմ մարդու մարմնի առողջության մասին։ Մարդուն առողջ լինելու համար հարկավոր է առողջ սնունդ, լավ մարզվել ու լինել ուրախ, լավ հորմոնների արտադրման համար։ Մարդուն օրվա մեջ հարկավոր է ստանալ որոշ չափի սպիտակուց, ածխաջուր, ու անպայման բանջարեղեն, քանի որ այն պարունակում է բջջանք ու դա պարտադիր է մարդու օրգանիզմին ստանալու համար։ Պետք է նաև մարզվել։ Մարզվելը օգուտ է մարդուն շատ բաներում։ Շատ հիվանդություններից զերծ է պահում։ Մարդ պետք է հետեւի իր առողջությանը ու սիրի իր մարմինն ու օրգանիզմը , չվնասելով այն։ Կարևոր է նաև մաքուր օդը ու ջուրը, էկոլոգիապես մաքուր սնունդը։ Մարդ պետք է նաև ունենա առողջ քուն։ Կարևոր է Նաև հիգիենան։ Վատ սովորություններից պետք է ազատվել չխախտելով վերը նշված բաները։ Այս կետի մեջ նաև մտնում է օրինակ ` նիկոտինի, թմրանյութերի ու ալկոհոլի չարաշահումը, կոֆեինի չարաշահումը, եղունգների կրծելը, միշտ լինել հնարավորինս լռակյաց, դեղանյութերի չարաշահումը։ Կարևոր է սթրեսային իրավիճակներից հեռու մնալ, ու դուրս գալ կատակով , հումորով ու ժպիտով։