Ինքնաստուգման առաջադրանքներ, թեման՝<<Ոչ մետաղներ>>
(յուրաքանչյուր առաջադրանքը 0,4 միավոր է)


1.Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, թվարկեք մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….

Մակրոտարրեր – Ca (կալցիում), P (ֆորսֆոր), Mg (մագնեզիում), K (կալիում, Na (նատրիում), Cl (քլոր)

Միկրոտարրեր – Fe (երկաթ), Zn (ցինկ), Br (բրոմ), l (յոդ), Co (կոբալտ), Mn (մանգան), Cu (պղինձ), Mo (մոլիբդեն), Se (սելեն), F (ֆտոր), Cr (քրոմ)

Ուլտրատարրեր – Au (ոսկի), Ag (արծաթ), Ti (թալիում)

2.Որքա՞ն է C, H, O, N, P, S կենսածին տարրերի պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի ( %).
1) 24 % 2) 97% 3) 76 % 4) 62%

3.Որքա՞ն է կենսական տարրերի` մակրո տարրերի, կարգաթվերի գումարը.
1) 31 2) 92 3) 53 4) 48

4.Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած …

H2O

ω(H/B)= 2xAr(H) : Mr (H2O) x 100%

ω(H/B)= (2:18) x100%

ω(H/B)= 11%


5.Օդում թթվածնի ծավալային բաժինը կազմում է մոտ 20%: Հաշվեք քանի՞ լիտր թթվածին կա Ձեր բնակարանում …

6.Հետևյալ բանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.
1) H216O 2) D216O 3) D217O 4) T218O

7.Որքա՞ն է թթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում` D2O –ում.
1) 25 2) 29,4 3) 70,6 4) 80
8.Հայտնի է, որ թթվածնի շրջապտույտը բնության մեջ կատարվում է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով): Ինչպիսի՞ երևույթ է ֆոտոսինթեզը` ֆիզիկական, թե` քիմիական, ինչու՞ , պատասխանը հիմնավորեք…

Ֆոտոսինթեզը քիմիական երևույթ է։ Այն «սինթեզ» բառերի համակցումից, լուսասինթեզ), ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի (բույսերի մոտ` քլորոֆիլ, բակտերիաների մոտ՝ բակտերիոքլորոֆիլ և բակտերիոռոդօպսին) մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։


9.Գլյուկոզի օքսիդացման ռեակցիայի ջերմաքիմիական հավասարումը հետևյալն է.
C6H12O6 + 6O2 = 6CO2 + 6H2O + 2816 կՋ
Որքա՞ն էներգիա (կՋ) կանջատվի մարդու օրգանիզմում, եթե օքսիդանա 45 գ գլյուկոզ:
1) 602 2) 1408 3) 704 4) 325
11.Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Քանի որ հալոգենները առաջացնում են բարդ օրգանական նյութեր, պահպանելով օրգանիզմների կենսագործունեությունը

12.Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…

Քանի որ քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները, այդ պատճառով այն կարելի է օգտագործոլեն խմելու ջրի վարակազերծման համար


13.Աղաթթվի ո՞ր աղի 0.9%-֊անոց ջրային լուծույթն է կոչվում <<ֆիզիոլոգիական լուծույթ>>: Կատարեք հաշվարկ՝ 1 կգ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար որքա՞ն աղ և թորած ջուր է անհրաժեշտ…

14.Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.
ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

15.Որո՞նք են բաց թողած բառերը.
Վիտամինները _________________ նյութեր են, որոնք _______________ քանակներով ներմուծվում են օրգանիզմ, մասնակցում են __________________________ռեակցիաների իրականացմանը և պահպանում կենդանի օրգանիզմներում կենսունակությունը.
1) սննդային, մեծ, կենսաբանական 3) սննդային, փոքր, կենսաքիմիական
2) ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական 4) սննդային, մեծ, կենսաքիմիական

16.Որո՞նք են բաց թողած բառակապակցությունները. Վերքերը 3%-անոց ջրածնի պերօքսիդով մշակելիս այն փրփրում է, քանի որ ____________ազդեցությամբ ջրածնի պերօքսիդը քայքայվում է անջատելով_____________:
1) կատալազ ֆերմենտի, ատոմային ջրածին
2) ուրեազ ֆերմենտի, ատոմային թթվածին
3) ուրեազ ֆերմենտի, ատոմային ջրածին
4) կատալազ ֆերմենտի, ատոմային թթվածին

17.Որո՞նք են բաց թողած բառերը.
Փոքր չափաբաժնով թմրանյութերն ունեն_________ազդեցություն, մեծ քանակով թմրանյութերն ազդում են որպես ____________միջոց, իսկ առավել մեծ քանակներով թմրանյութերն ազդում են որպես_______:
1) ընկճող, ուրախացնող, խթանիչ 3) խթանիչ, ընկճող, թույն
2) ընկճող , խթանիչ, թույն 4) ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց

18.Ո՞րն  է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ…

Էկոլոգիապես մաքուր սնունդն այն է, երբ վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում իր մեջ այնպիսի վնասակար նյութեր, որոնք թողնում են բացասական ազդեցություն մարդու առողջության վրա:


19.Ո՞րն  է համարվում մաքուր խմելու ջուր…
Ինչպիսի՞   թունավոր նյութեր կարող են լինել օդում, հողում և ջրում…

Մաքուր խմելու ջուրը պետք է պարունակի հանքային աղեր` դառը անհամ ջուրը: Եթե ջուրը բաղկացած է 100մանրէ

Ջրի շրջապտույտը բնության մեջ

Ջրի աղտոտման տեսակները որո՞նք են

Ի՞նչ է կոշտ ջուրը և ինչպե՞ս են այն վերացնում

Օդում թունավոր նյութերը կապված են մարդու ՏՆՏ․ գործունեության հետ, որքան զարգացած է տվյալ տեղանքի արդյունաբերությունը, այդքան թունավոր նյութերի կոնցենտրացիան օդում բարձր է։ Դրանք հիմնականում կապված են քիմիական մետալուրգիական արդյունաբերության հետ։ Զգալի է նաև տրանսպորտային միջոցների արտանետումները որոնք են ածխածնի D օքսիդը CO և CO2 քլորոպրենային կաուչուկի արտադրություն ունեցող տեղանքում կարող է շատ լինել քլորի և ամոնիակի միացությունների կոնցենտրացիան։ Հանքարդյունաբերության բնագավառը աղտոտում է միջավայրը ինչպես ածխածնի և ազոտի միացություններով, այնպես ել փոշիով։


20.Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք նրա բաղադրությունը…

Բջիջը կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորն է։ Բջջի բաղադրությունն է՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0,2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ։


21.Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում…

Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ:

Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:


22.Ինչպիսի գործառույթներ  ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները կենդանի օրգանիզմում…

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:

Ածխաջրերը օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր: Շատ կարևոր դեր են խաղում կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի և էներգիայի փոխանակության շարժընթացում։

Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը


23.Ւ՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար…

Բույսի աճի համար անհրաժեշտ է՝ արևի ճառագայթներ, ջուր, ֆոտոսինթեզ, պարարտանյութ և կենսական տարրեր


24.Ինչպիսի՞   ազոտական և ֆոսֆորական պարարտանյութեր գիտեք …

Ազոտական պարարտանյութեր, անօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։

Ֆոսֆորային պարարտանյութեր, անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար


25.Ի՞նչ է <<Նիտրատային աղետը>>…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ:

Оставьте комментарий