Անասնաֆերմա վերլուծություն

Այս գարնանային արձակուրդներին, որոշեցի ընթերցել Անասնաֆերմա գիրքը։ Հեղինակը ` Ջոն Օրուել։ Գիրքը , ըստ գրողի Ռուսաստանում Հոկտեմբերյան ապստամբության մասին է։ Բայց ես կարծում եմ, որ այն ոչ միայն կոնկրետ այդ միջադեպին է վերաբերվում այլ նաև որոշ մարդկանց բնավորություն է ներկայացնում կենդանիների միջոցով ։ Նաեւ կարող եմ նշել, որ անգամ Հայաստանում վերջին 3-4 տարիների իրադարձությունների ու գրքի միջեւ կարելի է համեմատություն անցկացնել:Աչքի ընկնող կերպարներից էին Զռանը, Նապոլեոնը, Ձնագնդին, Երեքնուկը…

Գիրքը սկսվում էր <<Մենըր>> անասնաֆերմայում, որտեղի ղեկավարը Ջոնզն էր։ Մարդ։ Կենդանիներից մեկը` Գնդապետը հայտարարություն էր արել, որ պետք է ապստամբություն արվի ու մարդուն պետք է հեռացնել մեր ճանապարհից։ Ասում էր, որ մարդն է կենդանիների միակ թշնամին։

Իր մահից հետո, որոշ ժամանակ անց կազմակերպում և ապստամբում են Ջոնզին հանելով իր սեփական տանից։

Իսկ ահա վերջում դուրս է գալիս, որ ցանկացած տեղ անգամ քո ցեղի մարդ կամ կենդանի կարող է լինել դավաճան, փառամոլ ու իրենց թշնամին։ Ինչքան էլ որ ապստամբեցին, միեւնույնն է նրանք նորից չդարձան ազատ ու խաղաղ։

Զռանը, իմ կարծիքով ամենատախտկալի ու զզվելի կերպարներից մեկն էր։ Կարելի է ասել ,որ նման էր դավաճանի` անասնաֆերմայի համար։ Իսկ Նապոլեոնին ահա, շատ հավատարիմ էր։