Արժանապատվություն

Նախագիծ ` Արժանապատվություն

Իրականացնող` 9.7 դասարանի աշակերտուհի` Դավթյան Անահիտ

Ժամանակահատվածը ` 24.12.2021- 28.12.2021

Խնդիր `ներկայացնել մարդու արժանապատվությունը, արժանապատվության ոտնահարումը, մարդու իրավունքները իր արժանապատվության վերաբերյալ

Նպատակ ` տեղեկացված լինել մարդու արժանապատվության մանրամասներից

Արդյունք`

Արժանապատվությունը մարդու իրավունքների հիմնա րար հասկացությունն է, բարձրագույն արժեք, մարդու անօ տարելի իրավունքը, որով նա օժտված է ի ծնէ եւ ցմահ։ Որ պես սկզբունք այն ընկած է մարդու իրավունքների հիմ քում և միևնույն ժամանակ պաշտպանվում է որպես իրա վունք` առանձին և այլ իրավունքների համատեքստում:

Արժանապատվության ոտնահարման տեսակները

Գրականության մեջ առանձացվում է մարդու արժանա պատվության ոտնահարման տարբեր տեսակներ:

Նվաստացում․ գործողություններ են, որոնք նվաստացնում կամ թուլացնում են անձի կամ խմբի ինքնագնահատականը։

Աստիճանային վատթարացում (դեգրադացիա). գործո ղություններ են, որոնք աստիճանաբար քայքայում են մարդու արժեքը, և եթե նույնիսկ կատարվում են համաձայնությամբ, ակնարկում են մարդու նշանակության կամ արժեքի նվազեց ման մասին, օրինակ՝ ստրկության վաճառելը կամ բանտարկ յալներին միտումնավոր անմարդկային կյանքի պայմաննե րում պահելը:

Գործիքականացում (instrumentalization). մարդուն որպես գործիք կամ նպատակին հասնելու միջոց օգտագործելն է:

Ապամարդկայնացում․ գործողություններ են, որոնք հե ռացնում են մարդուն մարդկային հատկանիշներից։ Օրինակ` մարդկանց համեմատում են կենդանիների, միջատների, հի վանդությունների հետ։ Նման բան տեղի է ունեցել ցեղասպա նությունների ժամանակ (Հոլոքոստ, Ռուանդայի դեպքեր)։

Որպես մարդու արժանապատվության ոտնահարման գոր ծելակերպեր առանձնացվում են խոշտանգումը, բռնաբա րությունը, սոցիալական բացառումը, բացարձակ կամ հարա բերական աղքատությունը, աշխատանքային շահագործումը, հարկադիր աշխատանքը և այլն:

Կենդանիների իրավունքների համատեքստում արծարծվում է կենդանիների արժանապատվության պաշտպանության հար ցը, օրինակ՝ կենդանիները կրկեսներում անում են անբնական հնարքներ, պահվում են ճաղավանդակների մեջ` վախի, սովի, ցավի պայմաններում։


2005 թ. կատարվեցին սահմանադրական փոփոխություն ներ և ներմուծվեց արժանապատվության` մարդու իրավունք ների հիմք հանդիսանալու մասին գաղափարը։ Նոր խմբագ րությամբ, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում էր, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրա վունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը` մի ջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապա տասխան։ Պետությունը սահմանափակված է մարդու և քա ղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով`որպես անմիջականորեն գործող իրավունք։

2015 թ. կատարված հերթական սահմանադրական փոփո խություններով և այժմ գործող Սահմանադրությամբ 3-րդ հոդվածը վերաշարադրվեց հետևյալ կերպ.

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»: 2-րդ մասում հանվեց «միջազգային իրավունքի սկզբունքնե րին» հղումը: «Պետություն» բառը փոխարինվեց «հանրային իշխանություն» արտահայտությամբ։ Մարդու իրավունքների միջազգային իրավունքների հղումը ամրագրվեց 81-րդ հոդ վածում հետևյալ կերպ` Հիմնական իրավունքների և ազա տությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրա գրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաս տանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունք ների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։ Իսկ հիմնական իրավունք ների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ամրագրված սահմանափակումները:

Աղբյուրը ՝ Մարդու Իրավունքները գիրք

Հաշվետվություն

Այս ուսումնական շրջանը բավականին հետաքրքիր էր և բովանդակալից։ Համենայնդեպս հայոց լեզու, գրականության հարցում ամեն բան հրաշալի էր։ Այս դասաժամերի ընթացքում մենք սովորել ենք բավականին հետաքրքիր բաներ։ Իմ ամենսիրելի թեման դարձավ ձևաբանությունը։ Մենք շատ հետաքրքիր առաջադրանքներ էինք անում հայոց լեզվից, ինչպես նաև գրականությունից։ Այնսպիսով, կարող եմ ասել, որ այս ուսումնական շրջանը կարող ենք համարել հաջողված։

Ջազի մասին

Նոյեմբերի 1-5 առաջադրանքներ

Մասնագիտական կողմնորոշման կլոր սեղան

Կյանքի մասին մեջբերումներ

Ժիվենշի

Ուսումնական աշուն․աշնանային ընթերցումներ

Թարգմանչաց տոն․հայտնագործություններ որոնք փոխել են աշխարհը

Թարգմանություն ռուսերենից հայերեն

Թարգմանություն ռուսերենից հայերեն 2

Կոմիտասյան օրեր

Թարգմանչական աշխատանք

Հետազոտական աշխատանք․Վարդան Շահխաթունի

Թարգմանություն անգլերենից հայերեն․կարմայի 12 օրենքները

Երկրաչափության կրկնության հարցեր

1․Հատվածների հարաբերություն կոչվում է նրանց երկարությունների հարաբերությունը:

2․Եթե a և b հատվածների երկարությունների հարաբերությունը հավասար է c և d հատվածների երկարությունների հարաբերությանը, այսինքն՝ a/b=c/d , ապա այդ հատվածները կոչվում են համեմատական:

3․Երկու եռանկյուններ կոչվում են նման, եթե նրանց անկյունները համապատասխանաբար հավասար են, և եռանկյուններից մեկի կողմերը համեմատական են մյուսի համապատասխան կողմերին:

4․Երկու նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

5․ Երկու նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

6. Եթե մի եռանկյան երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու անկյուններին, ապա եռանկյունները նման են:

7․ Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյուս եռանկյան երկու կողմերին, իսկ այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, ապա եռանկյունները նման են:

8 Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա եռանկյունները նման են:

9 Եռանկյան միջին գիծը զուգահեռ է նրա կողմերից մեկին և հավասար այդ կողմի կեսին:

10․Բոլոր երեք միջնագծերը հատվում են նույն կետում, որը կոչվում է եռանկյան ծանրության կենտրոն, և այդ կետով կիսվում են երկու մասի 2:1 հարաբերությամբ (հաշված գագաթից)։

11․Երկու նման եռանկյունների պարագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:Եթե ΔABC∼ΔDEF , ապա PABC/PDEF=k

12․ա)Երկու նման եռանկյունների նմանակ կողմերին տարված բարձրությունների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:Եթե ΔABC∼ΔDEF, ապա EN/BM=k

բ)Երկու նման եռանկյունների նմանակ կողմերին տարված միջնագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:Եթե ΔABC∼ΔDEF, ապա ES/BR=k

գ)Երկու նման եռանկյունների հավասար անկյունների կիսորդների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:Եթե ΔABC∼ΔDEF , ապա EL/BK=k

13․Բնութագրում է պատկերների միևնույն ձևի լինելը՝ անկախ չափերից:



14․



15․Եթե a և b հատվածների հարաբերությունը հավասար է c և d հատվածների հարաբերությանը, այսինքն՝ a/b=c/d, ապա այդ հատվածները կոչվում են համեմատական:



16․Եռանկյան կիսորդը, դիմացի կողմը բաժանում է երկու մասի, որոնք հարաբերում են այնպես ինչպես եռանկյան մյուս երկու կողմերը ։17․



18․Նմանության մեթոդի կիրառման սովորական եղանակն այն է, որ որոնելի պատկերին ներկայացվող պահանջների մի մասը դեն է նետվում, այնպես, որ մնացած պահանջներին բավարարում են որոնելիին նման անթիվ բազմությամբ պատկերներ: Կառուցելով դրանցից մեկը, այնուհետև կարող ենք նրանից անցնել որոնելիին: Վերջին գործողությունը պահանջում է նման պատկերների փոխադարձ դասավորության որոշ ուսումնասիրություն:



19.



20․Եթե շրջանագծի երկու լարեր հատվում են, ապա մի լարի հատվածների արտադրյալաը հավասար է մյուս լարի հատվածների արտադրյալին:



21․Եթե շրջանագծից դուրս վերցված կետից տրված են նրան որևէ հատող և շոշափող, ապա հատողի և նրա արտաքին մասի արտադրյալը հավասար է շոշափողի քառակուսուն։



22․Եթե շրջանագծից դուրս վերցված կետից տրված են նրան որևէ հատող և շոշափող, ապա հատողի և նրա արտաքին մասի արտադրյալը հավասար է շոշափողի քառակուսուն

Վարչական իրավախախտման պատասխանատվություններ

ՀՈԴՎԱԾ 13. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված Անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ նախատեսված միջոցները:

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում գտնվող անձինք սույն օրենսգրքի 53, 123-131, 160, 172, 173, 182, 190-193 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում ենթակա են վարչական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով: Հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթն ու խախտողի անձը, նշված անձանց վերաբերյալ գործերը (բացառությամբ սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարած անձանց) կարող են հանձնվել, իսկ սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարելու դեպքում, որպես կանոն, ենթակա են հանձնման, շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային խորհուրդների գործկոմների անչափահասների գործերի հանձնաժողովների քննությանը:

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասները ընդհանուր հիմունքներով կարող են ենթակա լինել վարչական պատասխանատվության ԽՍՀՄ օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված նաև այլ դեպքերում:



ՀՈԴՎԱԾ 14. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


Պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:

Սույն օրենսգրքի իմաստով` կուսակցության պաշտոնատար անձ է համարվում կուսակցության կանոնադրության կամ այլ փաստաթղթերի հիմքով` սույն օրենսգրքով պատասխանատվություն առաջացնող գործողությունների (անգործության) համար պատասխանատու կուսակցության ղեկավար մարմնի անդամը կամ կուսակցության` կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պատասխանատու անդամը կամ աշխատողը:

(14-րդ հոդ. փոփ. 29.12.20 ՀՕ-4-Ն օրենք)



ՀՈԴՎԱԾ 15. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ


Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության ու փրկարարական ծառայության հանրապետական գործադիր մարմինների ծառայողները, զինծառայողները, ինչպես նաև զորահավաքների կանչված զինապարտները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն: Որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար սույն մասում նշված անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում, եթե իրավախախտումը կատարվել է ծառայողական տրանսպորտային միջոցներով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանցից բացի մյուս անձինք, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի կամ կարգապահության վերաբերյալ հատուկ կանոնադրությունների գործողությունը, դրանցով ուղղակիորեն նախատեսված դեպքերում վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական, իսկ մնացած դեպքերում վարչական պատասխանատվություն` ընդհանուր հիմունքներով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում այն մարմինները (պաշտոնատար անձինք), որոնց վերապահված է վարչական տույժեր նշանակելու իրավունք, կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին` մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար:

(15-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-32-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 21.12.15 ՀՕ-178-Ն, 06.05.16 ՀՕ-82-Ն, 16.12.16 ՀՕ-233-Ն օրենքներ)



ՀՈԴՎԱԾ 16. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են վարչական պատասխանատվության ԽՍՀՄ քաղաքացիների հետ ընդհանուր հիմունքներով:

Հայաստանի Հանրապետության տերիտորիայում այն օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների պատասխանատվության հարցը, ովքեր գործող օրենքների և ԽՍՀՄ միջազգային պայմանագրերի համաձայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության վարչական պատասխանատվության հանդեպ օգտվում են անձեռնմխելիության իրավունքից, լուծվում է դիվանագիտական ճանապարհով:

Ֆիզիկա,տնային առաջադրանք

1. Բնակարանի տաքացման համար օգտագործվող 140 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը 8 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:

R = 140 Օմ

I = 3,5 Ա

t = 8 ժամ = 28800 ժ

A – ?

A = IUt = I * IR * t = I2 * R * t = 3,5 * 140 * 28800 = 49392000 Ջ = 49,392 մՋ

2. Ավտոտնակում էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 24 ժամում, եթե լամպը միացված էր 110 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:

U = 110

I = 0,8

t = 24 = 86400վ

A – ?

A = IUt = 0,8 * 110 * 86400 = 7603200 Ջ = 7,6032մ

3. 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական վարսահարդարիչը միացրեցին 127 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 15 րոպեի ընթացքում:

R = 50 Օմ

U = 127 վ

t = 15 րոպե = 900 վ

A = ?

A = IUt : I = U / R

A = IUt = U / R * U * t = U2t / R = 127 * 900 / 50 = 2286 * 900 / 50 = 36576 Ջ

4. 6 Վ լարման և 2 Ա հոսանքի ուժի դեպքում համակարգչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

A = U * I * t = 6 * 2 * 1,5 * 5400 = 97200 Ջ

5. 450 Վտ հզորություն ունեցող հեռուստացույցը, ըստ հաշվիչի ցուցմունքի, ծախսել է 360 կՋ էներգիա: Որքա՞ն ժամանակ է միացված եղել հեռուստացույցը:

t = P / A = 450 / 360 = 1,25

6. Ճեպընթաց էլեկտրագնացքը, որի շարժիչների ընդհանուր հզորությունը 200 կՎտ է, շարժվում է 180 կմ/ժ միջին արագությամբ: Որքա՞ն աշխատանք են կատարում նրա էլեկտրաշարժիչները 560 կմ ճանապարհ անցնելիս:

P = 200 կՎտ

V = 180 կմ / ժ

S = 560 կմ

A – ?

t = S / V = 560 / 180 = 3ժ

A = Pt = 200 * 3 = 600

7. Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 80 վ-ում 40 Օմ դիմադրություն ունեցող ջեռուցիչ տարրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին:

t = 80

R = 40

U = 120

A – ?

A = IUt

I = U / R = 120 / 40 = 3

A = IUt = 3 * 120 * 80 = 28800 Ջ

8. Հաղորդչի դիմադրությունը 150 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 1.6 Ա: Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում:

R = 150

I = 1,6

t = 10

Q – ?

Q = I2Rt = 2,56 * 150 * 10 = 3840

9. Շղթայի տեղամասում միմյանց հաջորդաբար միացված են R1=40 Օմ և R2 =60 Օմ դիմադրություններով ռեզիստորներ: Տեղամասի ծայրերում լարումը 100 Վ է: 2 րոպեի ընթացքում ի՞նչ ջերմաքանակ կանջատվի հաղորդիչներից յուրաքանչյուրում: Պատասխանը գրել ամբողջ թվի ճշտությամբ:

images.jpg
10. Էլեկտրական ջեռուցչի0.017 Օմ⋅մմ2 /մ տեսակարար դիմադրությամբ պղնձե սնուցող հաղորդալարի երկարությունը 1.5 մ է, լայնական հատույթի մակերեսը՝ 2 մմ2 : Որքա՞ն ջերմաքանակ կանջատվի այդ հաղորդալարում 25 րոպեի ը

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ 01․11-05․11 ԴԱՍ 11, 12 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐՈՒՄ: ՎՈԼՏԱՉԱՓ։ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՕՀՄԻ ՕՐԵՆՔ

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

U=A/q

A=U×q=220Վ×4Կլ=880Ջ

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

U=A/q=1600Ջ/40Կլ=40Վ


4․Որոշեք Երևանից Գորիս ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

l=240կմ=240000մ

R=ρl/S=0.1Օմ·մմ²/մ × 240000մ / 12մմ²= 2000Օմ=2ԿՕմ

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

I=U/R= 12Վ/620Օմ= 3/155Ա

ԴԱՍ 10․ՀՈՍԱՆՔԻ ՈՒԺ: ԱՄՊԵՐԱՉԱՓ:

1․ Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի չափման սահմանը:


Այս ամպերաչափի չափման սահմանը 100 Միլիամպեր է։

2․ Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 18000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 40 Կլ լիցք:

Տրված է
I=18000Ա
q=40Կլ
——————
t(ժամանակ)—?

Լուծում
t = q / I
t = 40Կլ / 18000Ա
t = 0,002.. վ

3․ Որոշեք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 400 Կլ լիցք:

Տրված է
q=400Կլ
t=5 րոպե
——————
I – ?

5րոպե—300վ

Լուծում
I = q / t
I = 400Կլ / 300վ
I = 1․3 Ա

4․ Որքա՞ն ժամանակում շիկացման թելիկով կտեղափոխվի 48 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 1.5 Ա է:

Տրված է
q=48Կլ
I=1.5Ա
—————
t – ?

Լուծում
t = q / I
t = 48Կլ / 1․5Ա
t = 32 վ

5․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:


Նկարում պատկերված էլեկտրական շղթան կազմված է լամպից, մարտկոցից, վոլտաչափից, սպառիչից։

6․ 40 վայրկյանում քանի՞ էլեկտրոն կանցնի վոլֆրամե հաղորդալարի լայնական հատույթով, եթե նրանում հոսանքի ուժը 4.8 Ա է:

Տրված է
t=40վ
I=4․8Կլ
—————
q – ?

Լուծում
q = I * t
q = 4․8 Կլ * 40 վ
q = 192 Կլ

ԴԱՍ 6,7․ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ։ ՀՈՍԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 11.10-17.10

Տնային առաջադրանք՝ դաս 6 և 7։ Պատասխանել դասագրքի էջ 24-ի 1-5 հարցերին։

1. Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ: Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա. մետաղներում, բ. էլեկտրոլիտներում:
Մի շարք մարմիններում լիցքավորված մասնիկները՝ էլեկտրոնները, իոնները, կարող են ազատ տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը: Այդպիսի լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ:
ա. Մետաղներում՝ դրանք այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից: Այդ էլեկտրոնների ամբողջությունն անվանում են էլեկտրոնային գազ:
բ. Հեղուկ հաղորդիչներում՝ թթուների, հիմքերի, աղերի ջրային լուծույթներում, որոնք անվանում են էլեկտրոլիտներ, ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:
Լիցքավորվածմասնիկների ուղղորդված (կարգավորված) շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

3. Բացատրեք, թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտացույցը: Ինչո՞ւ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև:

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:
Էլեկտրական հոսանքի գոյության վկայությունը լուսադիոդի կարճատև լուսարձակումն է, որը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ երկու էլեկտրացույցերի թերթիկների բացվածքի անկյունները չեն հավասարվել:
Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված է ոչ միայն մետաղալարի երկայնքով էլեկտրոնների ուղղորդված շարժումով, այլ նաև նրանով, թե ի՞նչ ուղղությամբ են դրանք շարժվում:

5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը:
Ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը՝ էլեկտրական հոսանքը, բնութագրվում է ուղղությամբ: Իսկ ի՞նչ ուղղություն վերագրել հոսանքին:
Տեխնիկայում և կենցաղում որպես հաղորդիչներ լայնորեն օգտագործվում են մետաղները, որոնցում ազատ լիցքակիրներն էլեկտրոններն են: Ուստի բնական կլիներ որպես հոսանքի ուղղություն ընտրել էլեկտրոնների կարգավորված ուղղությունը: Սակայն XIX դարի առաջին կեսին, երբ էլեկտրոնների գոյությունը հայտնի չէր գիտությանը, հոսանքի ուղղության վերաբերյալ ընդունվել էր համընդհանուր պայմանավորվածություն, համաձայն որի՝ հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրականապես լիցքավորված մասնիկները: Մետաղը հաղորդիչներում հոսանքը պայմանավորված է ազատ էլեկտրոնների կարգավորված շարժմամբ: Այսինքն՝ այդ հաղորդիչներում հոսանքի ուղղությունը հակադիր է ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Էլեկտրոլիներում էլեկտրական հոսանքն ստեղծվում է դրական և բացասական իոնների ուղղորդված շարժմամբ: Հետևաբար՝ առաջինները շարժվում են հոսանքի ուղղությամբ, իսկ երկրորդները՝ հոսանքի ուղղությանը հակառակ:

Վանի թագավորության պատմությունը

Սարդուրի I — Ք․ ա․ 835-825

Իշպուինի- Ք․ ա․825- 810թթ․

Մենուա- Ք․ ա․ 810-786թթ․

Արգիշտի I-Ք․ ա․ 786-764թթ․

Սարդուրի II — Ք․ ա․764-735թթ․

Ռուսա I — Ք․ ա․ 735-710թթ․

Արգիշտի II- Ք․ ա․ մոտ 710-685թթ․

Ռուսա II — Ք․ ա․ 685-645թթ․

Սարդուրի III — Ք․ ա․ 643թ․

Հայկական լեռնաշխարհի տարածքում Ք․ ա․ 830- ական թվականներին նկատելի էին մի քանի հիմնական կենտրոններ, որոնց շուրջ համախմբված էին համադաշնություններ կազմած մանր կազմավորումներ; Ամենամեծը Էթիունին էր, և կաին ևս 2 համադաշնություննէր ՝ Դիաուխի և Նաիրի; Վանի թագավորության մայրաքաղաքն էր ՝ Տուշպա Վանը; Այն հիմնադրվել է Սարդուրի առաջինի կողմից ,բայց ուրիշ արքաներ նույնպես շարունակել են շենացնել մայրաքաղաքը; Սարդուրի առաջինը բավականին հզոր և խելացի էր; Նա դիմակայել է Ասորեստանցիներին և դրա համար ն աիրեն ասուրերեն գրված արձանագրություններում կոչում է Նարիր երկրի արքա, մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա; Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունրը կոչվում էր Ուրարտու, իսկ տեղական արձանագրություններում Նարիր և Բիայնիլի; Գիտության մեջ ՝ Վանի թագավորություն; Աստվածաշնչում ՝ Արարատյան թագավորություն;

Իշպունինի արքան է գահ բարձրանում, ով Սարդուրի առաջինի որդին էր; Նրանք կաիելի է ասել նաև,որ միասին էին կառավարում; Իշպուինին կատարել է գրային, ռազմական, կրոնական բարեփոխումներ; Ստեղծել է պանթեոն; Արձանագրություն է թողել Խալդի դարպասի վրա,որը հետագայող կոչվեց նաև Մհերի դուռ; Ք․ ա․ 820-ականներին նա ընդլայնել է տարածքները միավորելով Արդինի- Մուսասիրը;

Իշպուինիից հետո գահակալում է ՝ իր որդի ՝ Մենուան; Երկիրը տնտեսապես աճում է և բավականին նշանավոր է Մենուայի ջրանցքը ՝ 72 կմ։ Նաև Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ ՝ Մենուախինիլին։ Նա հարկատու է դարձնում Մելիտեա թագավորությունը; Ապա Մանա թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը; Մենուան խոշորագույն հաղթանակներ է տանում և երկիրը դարձնում գերտերություն։

Մենուայից հետո գահակալում է ՝ Արգիշտի առաջինը; Արգիշտին բավականին մեծ հաղթանակներ է ունենում և իր որոք Վանի թագավորությունը դարձնում աշխարհակալություն։ Ք․ ա․ 782 թվականին Վանի զորքերը շարունակում են հաղթարշավը դեպի Ալիշտու ՝ Աղստևի հովիտ և նույն թվականին հիմնադրվում է Էրեբունի ամրոցը։ Արգիշտիի նվաճումներից ամենանշանավորներից էր Բաբելոնիայի նվաճումը։

Արգիշտիից հետո գահակալում է Սարդուրի երկրորդը։ Նրա առաջին արշավանքները նպատակ ունեին սահմանային երկրամասներում վերահաստատելու Վանի տերության իշխանությունը։ Այնուհետև Սարդուրի երկրորդը արշավում է Մանա երկրի վրայով հարավ ՝ կրկնելով հոր ՝ Արգիշտի առաջինի բացառիկ արշավանքն Ասորեստանի արևելքով դեպի Բաբելոն։ Բաբելոնիայի վերանվաճումով հայոց աշխարհակալության հարավային սահմանը կրկին հասնում է Պարսից Ծոց։ Այնուհետև Սարդուրի երկրորդն հասնում է նոր հաջողության․ Վանի թագավորներից նա է առաջինը,որ դուրս է գալիս Միջերկրական ծովի արևելյան ավազան։ Սարդուրիի օրոք տերության սահմանները հասնում էին ՝ հյուսիսում ՝ Սև ծով, հյուսիս- արևելքում ՝ Կուր գետ, արևելքում ՝ Կասպից ծով, արևմուտքում ՝ Փոքր Ասիական կենտրոնական շրջան, հարավում ՝ Պարսից ծոց, և հարավ- արևմուտքում ՝ Միջերկրական ծով։ Սարդուրի երկրորդի կառավարման շրջանում նկատվում է շատ կարևոր անցում տերության կառավարման ոլորտում․ նա սկսում է վերացնել կախյալ թագավորությունները ՝ վերածելով պետության վարչական միավորների, դրանով իսկ համադաշնային կառավարման համակարգից անցում կատարելով կենտրոնացված պետության։

Ձագրոսյան լեռներով դեպի հարավ ՝ մինչև Բաբելոն արշավանքներով Վանի վերությունը երեք կողմից շրջափակել էր Ասորեստանը։Եթե հաջողվեր նար Սիրիայի տարածքով ու Եփրատի ավազանով հաղթարշավը մինչև Բաբելոն, կիրականանար Ասորեստանի լիակատար շրջափակումը։ Լիակատար շրջափակումից և ոչնչացումից խուսափելու նպատակով Ասորեստանը լուրջ քայլեր ձեռնարկեց։ Ք․ ա․ 743թ․ Թիգլաթպալասար երրորդը կարողացավ կասեցնել Վանի տերության ՝ Եփրատի հովտեվ դեպի Բաբելոն շարժվող զորքերը։ Ութ տարի անց ՝ Ք․ ա․ 735 թ․ , Թիգլաթպալասար երրորդը ի վիճակի եղավ արշավանք ձեռնարկելու դեպի Տուշպա։ Մայրաքաղաքը գրվել իհարկե չհաջողվեց, բայց նա վերականգնեց իր դիրքերը ՝ կրկին դառնալով Վանի գլխավոր մրցակիցն Առաջավոր Ասիայում։

Սարդուրի երկրորդի որդին ՝ Ռուսա առաջինը գահ բարձրացավ դժվարին մի իրավիճակում։ Նա կատարեց պետական համակարգի և բանակի բարեփոխումներ։ Ռուսա առաջինը արշավանքներ ձեռնարկեց դեպի Սևանա լճի ավազան՝ այնտեղ վերակառուցելով 2 խոշոր ամրոցներ և անվանակոչելով Խալդի և Թեյշեբա գերագույն աստվածների անուններով։ Արդինի- Մուսասիրը Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր, նրա սրբազան քաղաքը։

Ք․ ա․ 719 թ․ Ռուսա առաջինի հարավային արշավանքները հանգեցրին Ասորեստանի նոր արքա Սարգոն երկրորդի հետ բախման։ Զարգացնելով հաջողություն ՝ Ռուսա առաջինը արշավեց դեպի արևելք ՝ նվաճելով մինչև Կասպից ծով ընկած նոր տարածքներ։ Ք․ ա․ 716թ․ աշնանը հյուսիսից անակնկալ հայտնվեցին քոչվոր կիմերների ցեղերը ՝ ասպատակելով Վանի թագավորության տարածքները։ Օգտվելով դրանից ՝ Ք․ ա․ 714 թ․-ին գարնանը Սարգոն երկրորդը արշավեց Վանի թագավորության դեմ։ Նա չունեցավ մեծ հաջողություններ,բայց վերադարնալիս մտավ Արդինի- Մուսասիր և թալանեց Խալդիի գլխավոր տաճարը։

Ռուսա առաջինին հաջորդում է նրա որդի ՝ Արգիշտի երկրորդը։ Բիայնիլի-Ուրարտու-Արաարատի վերջին ականավոր տիրակալը Ռուսա երկրորդն էր։ Նա շարունակեց կառավարման համակարգի բարեփո խումը՝ համադաշնությունների համա կարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման տարաձևին: Զարկ տրվեց քաղաքաշինությանը, հիմնվեցին կամ վերակառուցվեցին բազմաթիվ ամրոցներ: Անցկացվեցին նոր ջրանցքներ, զարգացան արհեստ ներն ու առևտուրը:

Ք. ա․ 660–ական թթ. սկզբին կրկին սրվում են հարաբերությունները Ուրար տուի և Ասորեստանի միջև: Այդ ժամա նակաշրջանի ասորեստանյան մի քանի աղբյուրներ վկայում են Վանի տերու թյունից սպասվող սպառնալիքի մասին: Վանի տիրակալը հիշատակվում է կիմեր ների հետ Ասորեստանի դեմ թշնամա կան գործողություններ ծրագրելիս:

Ռուսա II–ը կիմերների դեմ ռազմա կան պայքար չմղեց, այլ դիմեց դիվանա գիտական հնարքի: Նրան հաջողվեց բարեկամական և դաշնակցային հարա բերություններ հաստատել կիմերների հետ և նպաստել նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն: Կիմերները հաստատվեցին Կապադովկիայի տարած քում, որը միջնադարյան հայկական աղբյուրներում նրանց անվամբ կոչվում է Գամիրք։ Ռուսան կարողացավ Փոքր Ասիայի տարածքից կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ:

Ք. ա. 650–ական թթ. առաջին կեսին տեղի ունեցան ռազմական բախումներ Ասորեստանի և Վանի թագավորության միջև: Ուրարտուի դեմ ռազմական գործո ղություններ սկսեցին հյուսիսից հայտն ված նոր հակառակորդները՝ սկյութները։ Ասորեստանի և Վանի թագավորության պատերազմը, հավանաբար, ավարտվել է նրանց միջև բարեկամության ու խաղա ղության պայմանագրով:

Ռուսա II–ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց ժամանակ պետությունը թուլացել էր: Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III–ն է, որն ասորեստանյան արձանագրություննե– րում հիշատակվում է Ք.ա. 643 թ.։

Աղբյուրը ` Հայոց պատմության դասագիրք