Հիմա ես գրում եմ մայրիկիս պապիկի ՝ Վարդան Շահխաթունու մասին:Սակայն նրա հետ բախտ չեմ ունեցել ծանոթանալու:Անսահման հայրենասեր մարդ: Պատմեմ մի փոքր նրա մասին: Սկսեմ նրանից,որ նա գերի էր ընկել կոնսլագեր,բայց լինելով քաջ ու անվախ փախել է այնտեղից դեպի Ֆրանսիայի սահման: Եվ գուցե հիանալի ապագա կերտեր հենց այնտեղ,քանի որ հիանալի բանաստեղծ էր և առաջարկ էր ստացել այնտեղ ընդմիշտ մնալու: Բայց ոչ: Նա մոլի հայրենասեր էր և հետ պիտի գար իր երկիր,որ իր երկիրն էլ բռներ ու աքսորոր Սիբիր: Վերջերս ազգային գրադարանի գրահավաք կայքի միջոցով հնարավոր եղավ Փարիզի ժողովուրդ թերթի այն համարը,որտեղ տպվել էր Հովհաննես Շիրազին նվիրված իր բանաստեղծությունը: Այդպես նա կարծես ցանկացել է լուր տալ իր ծնողներին,որ նա ողջ է,որովհետև ծնողների երեք որդիներն էլ ռազմաճակատում էին: Եվ ոչ մեկից լուր չունեին: Նշեմ նաև, որ Շիրազը նույնպես ունի բանաստեղծություն նվիրված մայրիկիս պապիկին: Մայրիկիս պապիկը գերի էր ընկել հայտնի Աջիմուշկայում,այնուհետև հայտնվել է համակենտրոնացման ճամբարում:Հետո փախել է դեպի հարավային Ֆրանսիա և միացել Բարդուղ Պետրողյանի հրամանատարությամբ գործող առաջին ինտերնացիոնալ պարտիզական ջոկատին: Հաղթանակից հետո 1945 թվականին նա վերադարձավ հայրենիք: Իսկ հետո աքսոր դեպի Սիբիր: Նա եղել է Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի մտերիմ ընկերներից: Մի անգամ Ավետիք Իսահակյանը առաջարկել է ստորագրել նրա բանաստեղծությունները,բայց նա այնքան համեստ է եղել,որ հրաժարվել է: Ահա հիմա կից ներկայացնում եմ նրա հայրենասիրական բանաստեղծություններից երկուսը:

No description available.

No description available.

Կից ներկայացնում եմ նաև Շիրազին նվիրված բանաստեղծությունը:

Оставьте комментарий