Տնային առաջադրանք՝ դաս 6 և 7։ Պատասխանել դասագրքի էջ 24-ի 1-5 հարցերին։

1. Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ: Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա. մետաղներում, բ. էլեկտրոլիտներում:
Մի շարք մարմիններում լիցքավորված մասնիկները՝ էլեկտրոնները, իոնները, կարող են ազատ տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը: Այդպիսի լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ:
ա. Մետաղներում՝ դրանք այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից: Այդ էլեկտրոնների ամբողջությունն անվանում են էլեկտրոնային գազ:
բ. Հեղուկ հաղորդիչներում՝ թթուների, հիմքերի, աղերի ջրային լուծույթներում, որոնք անվանում են էլեկտրոլիտներ, ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:

2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:
Լիցքավորվածմասնիկների ուղղորդված (կարգավորված) շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

3. Բացատրեք, թե 13-րդ նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտացույցը: Ինչո՞ւ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև:

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:
Էլեկտրական հոսանքի գոյության վկայությունը լուսադիոդի կարճատև լուսարձակումն է, որը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ երկու էլեկտրացույցերի թերթիկների բացվածքի անկյունները չեն հավասարվել:
Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված է ոչ միայն մետաղալարի երկայնքով էլեկտրոնների ուղղորդված շարժումով, այլ նաև նրանով, թե ի՞նչ ուղղությամբ են դրանք շարժվում:

5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը:
Ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը՝ էլեկտրական հոսանքը, բնութագրվում է ուղղությամբ: Իսկ ի՞նչ ուղղություն վերագրել հոսանքին:
Տեխնիկայում և կենցաղում որպես հաղորդիչներ լայնորեն օգտագործվում են մետաղները, որոնցում ազատ լիցքակիրներն էլեկտրոններն են: Ուստի բնական կլիներ որպես հոսանքի ուղղություն ընտրել էլեկտրոնների կարգավորված ուղղությունը: Սակայն XIX դարի առաջին կեսին, երբ էլեկտրոնների գոյությունը հայտնի չէր գիտությանը, հոսանքի ուղղության վերաբերյալ ընդունվել էր համընդհանուր պայմանավորվածություն, համաձայն որի՝ հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրականապես լիցքավորված մասնիկները: Մետաղը հաղորդիչներում հոսանքը պայմանավորված է ազատ էլեկտրոնների կարգավորված շարժմամբ: Այսինքն՝ այդ հաղորդիչներում հոսանքի ուղղությունը հակադիր է ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Էլեկտրոլիներում էլեկտրական հոսանքն ստեղծվում է դրական և բացասական իոնների ուղղորդված շարժմամբ: Հետևաբար՝ առաջինները շարժվում են հոսանքի ուղղությամբ, իսկ երկրորդները՝ հոսանքի ուղղությանը հակառակ:

Оставьте комментарий