Պանելային քննարկում ԵՊՀ-ում՝ նվիրված տարածաշրջանային զարգացումներին

Դեկտեմբերի 10-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները հրավիրված էին մասնակցելու ԵՊՀ-ի Արևելագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ՈՒԳԸ-ների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված պանելային քննարկմանը, որը նվիրված էր տարածաշրջանային զարգացումներին։ Մասնակից սովորողները Ավագ դպրոցի 10-րդ դասարանի պատմության ընտրության խումբն էր և 9-րդ դասարանից երկու սովորող՝ ես և Աշոտ Խաչատրյանը։
Քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան ԵՊՀ մի շարք դասախոսներ՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը, արաբագետ՝ Հայկ Քոչարյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Պետք է փաստեմ, որ բավականին բովանդակալից, հետաքրքիր և օգտակար քննարկում էր։ Խոսվեց մերձավոր արևելքից, տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի ներկայիս հարաբերությունների մասին և, առհասարակ, տարածաշրջանային ներկայիս զարգացումներից։
Այս անչափ հետաքրքիր քննարկման արդյունքում մենք բավականին օգտակար և կարևոր տեղեկություններ ստացանք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների մասին, իսկ վերջում մասնակիցները բանախոսներին ուղղեցին իրենց հուզող հարցերը։

Ստորև հատվածներ քննարկումից՝