Վանի թագավորության պատմությունը

Սարդուրի I — Ք․ ա․ 835-825

Իշպուինի- Ք․ ա․825- 810թթ․

Մենուա- Ք․ ա․ 810-786թթ․

Արգիշտի I-Ք․ ա․ 786-764թթ․

Սարդուրի II — Ք․ ա․764-735թթ․

Ռուսա I — Ք․ ա․ 735-710թթ․

Արգիշտի II- Ք․ ա․ մոտ 710-685թթ․

Ռուսա II — Ք․ ա․ 685-645թթ․

Սարդուրի III — Ք․ ա․ 643թ․

Հայկական լեռնաշխարհի տարածքում Ք․ ա․ 830- ական թվականներին նկատելի էին մի քանի հիմնական կենտրոններ, որոնց շուրջ համախմբված էին համադաշնություններ կազմած մանր կազմավորումներ; Ամենամեծը Էթիունին էր, և կաին ևս 2 համադաշնություննէր ՝ Դիաուխի և Նաիրի; Վանի թագավորության մայրաքաղաքն էր ՝ Տուշպա Վանը; Այն հիմնադրվել է Սարդուրի առաջինի կողմից ,բայց ուրիշ արքաներ նույնպես շարունակել են շենացնել մայրաքաղաքը; Սարդուրի առաջինը բավականին հզոր և խելացի էր; Նա դիմակայել է Ասորեստանցիներին և դրա համար ն աիրեն ասուրերեն գրված արձանագրություններում կոչում է Նարիր երկրի արքա, մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա; Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունրը կոչվում էր Ուրարտու, իսկ տեղական արձանագրություններում Նարիր և Բիայնիլի; Գիտության մեջ ՝ Վանի թագավորություն; Աստվածաշնչում ՝ Արարատյան թագավորություն;

Իշպունինի արքան է գահ բարձրանում, ով Սարդուրի առաջինի որդին էր; Նրանք կաիելի է ասել նաև,որ միասին էին կառավարում; Իշպուինին կատարել է գրային, ռազմական, կրոնական բարեփոխումներ; Ստեղծել է պանթեոն; Արձանագրություն է թողել Խալդի դարպասի վրա,որը հետագայող կոչվեց նաև Մհերի դուռ; Ք․ ա․ 820-ականներին նա ընդլայնել է տարածքները միավորելով Արդինի- Մուսասիրը;

Իշպուինիից հետո գահակալում է ՝ իր որդի ՝ Մենուան; Երկիրը տնտեսապես աճում է և բավականին նշանավոր է Մենուայի ջրանցքը ՝ 72 կմ։ Նաև Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ ՝ Մենուախինիլին։ Նա հարկատու է դարձնում Մելիտեա թագավորությունը; Ապա Մանա թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը; Մենուան խոշորագույն հաղթանակներ է տանում և երկիրը դարձնում գերտերություն։

Մենուայից հետո գահակալում է ՝ Արգիշտի առաջինը; Արգիշտին բավականին մեծ հաղթանակներ է ունենում և իր որոք Վանի թագավորությունը դարձնում աշխարհակալություն։ Ք․ ա․ 782 թվականին Վանի զորքերը շարունակում են հաղթարշավը դեպի Ալիշտու ՝ Աղստևի հովիտ և նույն թվականին հիմնադրվում է Էրեբունի ամրոցը։ Արգիշտիի նվաճումներից ամենանշանավորներից էր Բաբելոնիայի նվաճումը։

Արգիշտիից հետո գահակալում է Սարդուրի երկրորդը։ Նրա առաջին արշավանքները նպատակ ունեին սահմանային երկրամասներում վերահաստատելու Վանի տերության իշխանությունը։ Այնուհետև Սարդուրի երկրորդը արշավում է Մանա երկրի վրայով հարավ ՝ կրկնելով հոր ՝ Արգիշտի առաջինի բացառիկ արշավանքն Ասորեստանի արևելքով դեպի Բաբելոն։ Բաբելոնիայի վերանվաճումով հայոց աշխարհակալության հարավային սահմանը կրկին հասնում է Պարսից Ծոց։ Այնուհետև Սարդուրի երկրորդն հասնում է նոր հաջողության․ Վանի թագավորներից նա է առաջինը,որ դուրս է գալիս Միջերկրական ծովի արևելյան ավազան։ Սարդուրիի օրոք տերության սահմանները հասնում էին ՝ հյուսիսում ՝ Սև ծով, հյուսիս- արևելքում ՝ Կուր գետ, արևելքում ՝ Կասպից ծով, արևմուտքում ՝ Փոքր Ասիական կենտրոնական շրջան, հարավում ՝ Պարսից ծոց, և հարավ- արևմուտքում ՝ Միջերկրական ծով։ Սարդուրի երկրորդի կառավարման շրջանում նկատվում է շատ կարևոր անցում տերության կառավարման ոլորտում․ նա սկսում է վերացնել կախյալ թագավորությունները ՝ վերածելով պետության վարչական միավորների, դրանով իսկ համադաշնային կառավարման համակարգից անցում կատարելով կենտրոնացված պետության։

Ձագրոսյան լեռներով դեպի հարավ ՝ մինչև Բաբելոն արշավանքներով Վանի վերությունը երեք կողմից շրջափակել էր Ասորեստանը։Եթե հաջողվեր նար Սիրիայի տարածքով ու Եփրատի ավազանով հաղթարշավը մինչև Բաբելոն, կիրականանար Ասորեստանի լիակատար շրջափակումը։ Լիակատար շրջափակումից և ոչնչացումից խուսափելու նպատակով Ասորեստանը լուրջ քայլեր ձեռնարկեց։ Ք․ ա․ 743թ․ Թիգլաթպալասար երրորդը կարողացավ կասեցնել Վանի տերության ՝ Եփրատի հովտեվ դեպի Բաբելոն շարժվող զորքերը։ Ութ տարի անց ՝ Ք․ ա․ 735 թ․ , Թիգլաթպալասար երրորդը ի վիճակի եղավ արշավանք ձեռնարկելու դեպի Տուշպա։ Մայրաքաղաքը գրվել իհարկե չհաջողվեց, բայց նա վերականգնեց իր դիրքերը ՝ կրկին դառնալով Վանի գլխավոր մրցակիցն Առաջավոր Ասիայում։

Սարդուրի երկրորդի որդին ՝ Ռուսա առաջինը գահ բարձրացավ դժվարին մի իրավիճակում։ Նա կատարեց պետական համակարգի և բանակի բարեփոխումներ։ Ռուսա առաջինը արշավանքներ ձեռնարկեց դեպի Սևանա լճի ավազան՝ այնտեղ վերակառուցելով 2 խոշոր ամրոցներ և անվանակոչելով Խալդի և Թեյշեբա գերագույն աստվածների անուններով։ Արդինի- Մուսասիրը Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր, նրա սրբազան քաղաքը։

Ք․ ա․ 719 թ․ Ռուսա առաջինի հարավային արշավանքները հանգեցրին Ասորեստանի նոր արքա Սարգոն երկրորդի հետ բախման։ Զարգացնելով հաջողություն ՝ Ռուսա առաջինը արշավեց դեպի արևելք ՝ նվաճելով մինչև Կասպից ծով ընկած նոր տարածքներ։ Ք․ ա․ 716թ․ աշնանը հյուսիսից անակնկալ հայտնվեցին քոչվոր կիմերների ցեղերը ՝ ասպատակելով Վանի թագավորության տարածքները։ Օգտվելով դրանից ՝ Ք․ ա․ 714 թ․-ին գարնանը Սարգոն երկրորդը արշավեց Վանի թագավորության դեմ։ Նա չունեցավ մեծ հաջողություններ,բայց վերադարնալիս մտավ Արդինի- Մուսասիր և թալանեց Խալդիի գլխավոր տաճարը։

Ռուսա առաջինին հաջորդում է նրա որդի ՝ Արգիշտի երկրորդը։ Բիայնիլի-Ուրարտու-Արաարատի վերջին ականավոր տիրակալը Ռուսա երկրորդն էր։ Նա շարունակեց կառավարման համակարգի բարեփո խումը՝ համադաշնությունների համա կարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման տարաձևին: Զարկ տրվեց քաղաքաշինությանը, հիմնվեցին կամ վերակառուցվեցին բազմաթիվ ամրոցներ: Անցկացվեցին նոր ջրանցքներ, զարգացան արհեստ ներն ու առևտուրը:

Ք. ա․ 660–ական թթ. սկզբին կրկին սրվում են հարաբերությունները Ուրար տուի և Ասորեստանի միջև: Այդ ժամա նակաշրջանի ասորեստանյան մի քանի աղբյուրներ վկայում են Վանի տերու թյունից սպասվող սպառնալիքի մասին: Վանի տիրակալը հիշատակվում է կիմեր ների հետ Ասորեստանի դեմ թշնամա կան գործողություններ ծրագրելիս:

Ռուսա II–ը կիմերների դեմ ռազմա կան պայքար չմղեց, այլ դիմեց դիվանա գիտական հնարքի: Նրան հաջողվեց բարեկամական և դաշնակցային հարա բերություններ հաստատել կիմերների հետ և նպաստել նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն: Կիմերները հաստատվեցին Կապադովկիայի տարած քում, որը միջնադարյան հայկական աղբյուրներում նրանց անվամբ կոչվում է Գամիրք։ Ռուսան կարողացավ Փոքր Ասիայի տարածքից կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ:

Ք. ա. 650–ական թթ. առաջին կեսին տեղի ունեցան ռազմական բախումներ Ասորեստանի և Վանի թագավորության միջև: Ուրարտուի դեմ ռազմական գործո ղություններ սկսեցին հյուսիսից հայտն ված նոր հակառակորդները՝ սկյութները։ Ասորեստանի և Վանի թագավորության պատերազմը, հավանաբար, ավարտվել է նրանց միջև բարեկամության ու խաղա ղության պայմանագրով:

Ռուսա II–ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց ժամանակ պետությունը թուլացել էր: Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III–ն է, որն ասորեստանյան արձանագրություննե– րում հիշատակվում է Ք.ա. 643 թ.։

Աղբյուրը ` Հայոց պատմության դասագիրք

ՀՀ բնակչություն

  1. Նկարագրել ամբողջ աշխարհում հայերի թիվը և ինչպե՞ս է այն տեղաբաշխված։
    Աշխարհում հայ բնակչության թվաքանակի մասին տվյալները մոտավոր են, քանի որ առանձին երկրներ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարկում սեփական բնակչության ազգային կազմի վերաբերյալ: Աշխարհում հայերի թիվը գնահատվում է մոտ 10 մլն մարդ, որից ավելի քան 7 մլն-ը ապրում է ՀՀ սահմաններից դուրս։

ՀՀ հողային ծածկը

  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության հողային ծածկը։

Չնայած Հայաստանի Հանրապետության սահմանափակ տարածքին՝ նրա հողային ծածկույթը աչքի է ընկնում բացառիկ բազմազանությամբ: Դա տարբեր գործոնների ազդեցության հետևանք է: Դրանք են մակերևույթի տարաբնույթ ապարները, կլիմայական պայմանները (ջերմություն, խոնավություն)բուսականությունը և տեղանքի ռելիեֆը: Հայաստանին՝ որպես լեռնային երկրի, բնորոշ է հողածածկույթի փոփոխությունը ոչ միայն հորիզոնական, այլև վերընթաց ուղղությամբ:

Վերընթաց գոտիականությունը, լեռնային երկրներրի համար լինելով ընդհանուր, ունի իր յուրահատկությունը: Եզրային լեռնաշղթաներում բնական պայմանների և դրա հետ կապված հողերի տիպերի վերընթաց հերթափոխությունը տարբերվում է ներքին շրջաններում դիտվող հերթափոխությունից:
Եթե եզրային լեռնաշղթաներում առկա է անտառային հողերի գոտին, ապա ներքին շրջաններում այն բացակայում է:

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ-ն հողային տիպերի բազմազանությունը:

Կիսաանապատային գորշ հողեր՝

Այս հողերը զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու մինչև 1300 մ բարձրությունները: Ձևավորվում են խիստ չոր ցամաքային կլիմայի և աղքատ բուսածածկույթի պայմաններում, հումուսով աղքատ են, բայց հարուստ են կրով, մեծ մասամբ քարքարոտ են և փոշիացած: Չնայած ցածր որակական ցուցանիշներին, այս հողեր ինտենսիվ օգտագործվում են, ինչի շնորհիվ փոխել են իրենց բնական հատկանիշները.
Հարստացել են հումուսով, ձեռք են բերել կնձիկային կառուցվածք և վերածվել արգավանդ կուլտուր-ոռոգելի հողերի: Այժմ այս հողերը տալիս են հաղողի, պտուղների, բանջարեղենի և տեխնիկական զանազան մշակաբույսերի բարջր բերք:
Արարատյան դաշտի որոշ մասերում գրունտային ջրերի <<մազական>> բարձրացման և արագ գոլորշիացման հետևանքով առաջացել են հեռվի ձյունածածկ տարածքի նմանվող աղուտներ, որոնց վրա այժմ աճում են աղասեր բույսեր: Աղուտների մոտ 20%-ը աղազերծվել ու դարձել են մշակովի հողեր: Սակայն հատուկ փորված խրամատների՝ ցամաքուրդային համակարգի տարիներ շարունակ չմաքրվելու հետևանքով գրունտային ջրերը բարջրանում և պատճառ են դառնում հողերի երկրորդային աղակալման:
Արարատյան գոգավորության նախալեռնային որոշ հատվածներում, հիմնականում լավաների վրա, առաջացել է կիսաանապատային հողերի հատուկ տիպ, այսպես կոչված <<ղռեր>>:

Լեռնաշագանակագույն հողեր՝

Լեռնաշագանակագույն հողերը տարածված են հանրապետության հյուսիս-արևելքում՝ մինչև 800մ, և հարավում՝ 1300-1700մ բարձրությունների վրա:
Այս հողերը ձևավորվում են շոգ և համեմատաբար չոր կլիմայական պայմաններում, հումուսով ավելի հարուստ են, ունեն ավելի հզոր շերտ՝ 40-50սմ: Դրանք պիտանի են հացահատիկների մշակման, ծխախոտագործության, պտղաբուծության ու այգեգործության, ինչպես նաև մերձարևադարձային բույսերի աճեցման համար:

Լեռնային սևահողեր՝

Լեռնային սևահողերը մեզանում ամենատարածվածն են: Դրանք հարնապետության գյուղատնտեսության գլխավոր հարստությունն են, տարածվում են 1300-2400մ բարձրություններում՝ հինականում զբաղեցնելով հաբխային սարավանդների ընդարձակ տարածքներ: Սևահողերն ունեն կնձիկահատիկային կառուցվածք: Դրանց վերին շերտը լավ հումուսացված է և հզորությունը հասնում է մինչև 75սմ-ի:
Սևահողային շրջաններում զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի, կերային մշակաբույսերի, ծխախոտի, ինչպես նաև որոշ պտղատու ծառատեսակների մշակությամբ:

Լեռնանտառային գորշ և դարչնագույն հողեր՝

Լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան լեռնալանջեի՝ 900-2400մ բարձրություններում: Սրանք գոյացել են չափավոր տաք և խոնավ կլիմայի պայմաններում: Այս հողերի զգալի մասը, հատկապես անտառի ստորին սահմանում, տափաստանացված է, օգտագործվում է որպես վարելահող, խոտհարք և արոտավայր: Այս հողերում մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային բույսեր, պտղատու ծառեր:

Մարգագետնատափաստանային հողեր՝

Մարգագետնատափաստանային հողերը տարածված են սևահողերից և լեռնանտառային հողերից բարձր՝ 2100-ից մինչև 2400-2500մ բարձրություններում: Դրանք ձևավորվում են համեմատաբար խոնավ, զով ամառներ ու ցուրտ, երկարատև ձմեռներ ունեցող կլիմայի և խոտային բուսածածկույթի պայմաններում և նման են սևահողերին: Բարձր է հումուսի պարունակությունը: Մարգագետնատափաստանային հողերի տարածման գոտու ստորին մասն օգտագործվում է որպես խոտհարք, իսկ վերինը՝ արոտավայր:

Լեռնամարգագետնային հողեր՝

Լեռնամարգագետնային հողերը ձևավորվել են ցուրտ լեռնային կլիմայի՝ համեմատաբար բարձր խոնավության և ցածր ջերմաստիճանի պայմաններում, մեձալպյան ու ալպյան բուսածածկույթի տակ: Այս գոտին արոտային անասնապահության գլխավոր շրջանն է: Այս հողերում շատ են հանդիպում ֆիզիկական հողմահարության արդյունքում առաջացած քարացրոնները:
Հողը կարևոր և անփոխարինելի բնական ռեսուրս է և այն պետք է պահպանել տեղատարումից, էրոզիայից և աղտոտումից: Հողի պահպանության խնդիրը հրատապ է հատկապես ՀՀ-ի նման սակավահող երկրների համար:

ՀՀ բուսական ու կենդանական աշխարհը

  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհը։
    Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75-ը` կաթնասուններ, 302-ը` թռչուններ, 43-ը` սողուններ, և ավելի քան 11000-ը` միջատներ ու անողնաշարավորներ:
  2. Առանձնացնել Հայաստանում՝ բուսական ու կենդանական աշխարհում առկա խնդիրներ։
  3. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ բուսականության և կենդանական աշխարհի բազմազանությունը:
    Կենդանական աշխարհի տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով, շատ տեսակներ հանդիպում են համարյա բոլոր վերընթաց գոտիներում:
  4. Թվարկե՛ք և քարտեզի վրա ցո՛ւյց տվեք ՀՀ բուսականության վերընթաց գոտիները:
    Անտառներ կան Ծոփքում, Բարձր Հայքի հյուսիսային հատվածում, Աղձնիքում, Տուրուբերանի Տավրոսյան լեռնաշղթայի շրջանում, Տայքում, Արցախում, Գուգարքում, Սյունիքի հարավում, Ուտիքի հյուսիսարևմտյան շրջաններում , Այրարատի հյուսիս-արևելքում, Մոկքում: 
  5. Նշե՛ք յուրաքանչյուր գոտու բուսածածկույթի և կենդանական աշխարհի կապը:
    Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, վայրի ոչխարը և այդ խոտակերների մսով հրապուրված` Արաքսի հովտից թափանցած հովազը։Անտառային գոտուն բնորոշ են հատկապես կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ և վարազ, Զանգեզուրում` մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, Արցախում` փորսուխ, չախկալ, ժայռածերպերին` բեզոարյան այծ:
  6. Գրել <<Կարմիր գրքում >> հայտնված բուսատեսակները և կենդանատեսակները։
    Օրինակ ՝ մուֆլոն, կովկասյան ընձառյուծ։

Հայաստանի Հանրապետության ջրագրությունը

  • Նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Ախուրյան – 186 կմ, ակունքի տեղակայումը՝ Արփի, գետաբերանի տեղակայումը՝ Արաքս

Քասաղ – 89 կմ, ակունքի տեղակայում՝ Արագած, գետաբերանի տեղակայում՝ Սևաջուր

Հրազդան – 141 կմ, ակունքի տեղակայում՝ Սևանա լիճ, գետաբերանի տեղակայում՝ Արաքս

Արփա – 128 կմ, ակունքի տեղակայում՝ Թեքսարի լեռնաշղթա, գետաբերանի տեղակայում՝ Արաքս

Որոտան – 178 կմ, ակունքի տեղակայում՝ Զանգեզուրի լեռներ, գետաբերանի տեղակայում՝ Արաքս

Ողջի – 82 կմ, ակունքի տեղակայում՝ Կապուտջուղ, գետաբերանի տեղակայում՝ Արաքս

Փամբակ – 86 կմ, ակունքի տեղակայում՝ Ջաջուռի լեռնանցք, գետաբերանի տեղակայում՝ Դեբեդ

Ձորագետ – 67 կմ, ակունք՝ Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրը, գետբերանի տեղակայում՝ Դեբեդ

Դեբեդ – 176 կմ, ակունքի տեղակայում՝ Դսեղ, գետաբերանի տեղակայում՝ Խրամ

Աղստև – 133 կմ, գետաբերանի տեղակայում՝ Կուր գետ

  • Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:

ՀՀ գետերը նավարկելի չեն, քանի որ չունեն ելք դեպի ծով, սակայն հարուստ են ջրաէներգետիկ պաշարներով։

  • Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը:

Ջրագրական ցանցի խտությունը կախված է տարածքի կլիմայական պայմաններից, տեղանքի ռելիեֆից և երկրաբանական կառուցվածքից:

Որևէ տարածքի ջրային հաշվեկշիռը մուտք գործող և հեռացող ջրի քանակի տարբերությունն է:

ՀՀ տարածքում ջրագրական ցանցն ունի անհավասարաչափ տեղաբաշխում:

ՀՀ ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18.5 մլրդ մ^3 է, որի կեսից ավելին գոլորշիանում է:

ՀՀ գետերը պատկանում են Կուրի և Արաքսի ավազաններին:

  • Թվարկել  ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում։

Ջերմուկ – Արփագետի ավազան

Շաքիի – Որոտանի վտակ

Թռչկան – Փամբակի վտակ

  • Թվարկել ՀՀ ջրամբարները,գրել, որ գետերի վրա են գտնվում, ինչ նշանակություն ունեն

Ախուրյան գետ  սկիզբ է առնում Արփի լճից, միջին հոսանքում կառուցված է Ախուրյանի ջրամբարը: Ախուրյանի վտակներից են Գյումրի գետը, Կարկաչանը, Կարսա գետը:

Քասաղ – սկիզբ է առնում Արագածի և Փամբակի լանջերից: Նրա վրա կառուցված է Ապարանի ջրամբարը։

Հրազդան – սկիզբ է առնում Սևանա լճից: Հրազդանի վրա կառուցված են ջրամբարներ, որոնցից առավել խոշոր են Երևանյան լիճը և Հրազդանի ջրամբարը։

Հայաստանի Հանրապետության մակերևույթի առանձնահատկությունները

  1. Որո՞նք են ՀՀ մակերև յթի գլխավոր առանձնահատկ թյ նները: Ի՞նչ լեռնագրական մարզերի է բաժանվ մ ՀՀ-ն:
    Հայաստանը լեռնային երկիր է։ Հայաստանի 82 տոկոսը զբաղեցնում են լեռներ։Հայաստանը չունի դաշտավայրեր։4 լեռնագրական մարզեր՝ հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ, հրաբխային լեռնազանգվածներ, հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ, միջլեռնային իջվածքների ու գոգավորություններ։
  2. Ուրվագծային քարտեզի վրա մակագրե՛ք Հյուսիսային և Հարավային
    լեռնագրական մարզերի նշանավոր լեռնաշղթաների գագաթների անունները:
  3. Որո՞նք են Հյուսիսային և Հարավային լեռնագրական մարզերի նշանավոր ﬕջլեռնային գոգավորությունները:
    Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռնային համակարգի լեռնաշղթաներն ու միջլեռնային գոգավորությունները։ Փոքր Կովկասի հյուսիսային լեռնաշղթաները բաղկացած են արտաքին և ներքին շարերից։Եվ հարավային ծալքաբեկորավոր լեռների և միջլեռնային գոգավորությունների մարզը ներառում է Ուրծի, Վայքի և Զանգեգուրի լեռնաշղթաներն իրենց լեռնաբազուկներով, որոնք համատեղ կազմում են Փոքր Կովկասի Մերձարաքսյան  համակարգը։
  4. Հաﬔմատե՛ք Հյուսիսային և Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաները: Ի՞նչ ընդհանրություններ տարբերություններ ունեն դրանք:
  5. Թվարկե՛ք և ուրվագծային քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հյուսիսային և Հարավային լեռնագրական մարզերի գլխավոր լեռնանցքները։
  1. Ինչպիսի՞ ռելիեֆի ձևեր են տարածված հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզում:
    Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։ 
  2. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք մարզի հրաբխային խոշոր լեռնավահաններն սարավանդները:
  1. Ուշադիր զննե՛ք ՀՀ ֆիզիկական քարտեզը: Ինչո՞ւ ծալքաբեկորավոր շրջաններում մակերևույթն ավելի ուժեղ է մասնատված, քան հրաբխայինում:
    Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։
  2. Ի՞նչ գործոններ են ազդել Արարատյան դաշտի մակերևույթի ձևավորման վրա:

Քիթը: Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

1.  Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:

Հեքիաթի իմաստը կայանում էր նրանում,որ պետք չէ մարդուն դատել տեսքով։ Եվ պետք չէ մարդուն դատել իր արարքի համար, քանզի չգիտենք արարքի պատճառը։

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:

Կարծում եմ պետք չէ այնպես այնել,որ մարդիկ շատ նվիրված լինել, և պետք էլ չէ շատ նվիրվել։ Ինչպես ասում են ՝ շատ մի սիրեք, ատել կա։

  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:

Ամեն բան հարաբերական է։

  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:

Չպետք է գեղեցկությունն ու ուրախությունը կապել նյութական արժեքների հետ։ Ճիշտ է մարդկնց նաև նյութական արժեքներն են ուրախացնում, բայց ներքին աշխարհում կան ուրախությւոններ, որոնք նյութապես անհնար է ստեղծել։

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Առաջադրանքներ
Ա․Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.
 գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
 տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
 եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
 վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:
Ընտրությունը հիմնավորե՛ք:

Ելույթ ունեցող գորտը ցանկացած բան աշխարհում վերագրում էր այնպես, կարծես ամեն բան գորտերի համար է ստեղծված


Բ․ Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:

Օձը անհրաշեժտ էր, որպեսզի գորտերը հասկանային, որ ամեն բան չէ, որ իրենց շուրջ է պտտվում, և նա կատարում էր կոպիտ ասած ուսուցչի դեր իրենց կյանքում: Սակայն գորտերը այդպես էլ կընկալեցին օձի դերը:

Նախադասության գլխավոր անդամներ

Առաջադրանք

Դուրս գրել ենթականները և ստորոգյալները՝ ցույց տալ, թե ինչով են արտահայտված։

Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:

Ենթակա-շողքը, Սաքանը։

Ստորոգյալ-ընկել էր, զարթնեց։

Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Ենթակա-նա։

Ստորոգյալ-տեսավ, մոտեցավ, առավ, եկավ։

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Ենթակա-Նա, Սաքանը։

Ստորոգյալ-լվաց, սրբեց, իջավ, անում էր։

Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Ենթակա-Կովը, վիզը, կինը, Սաքանը։

Ստորոգյալ-նայում էր, լիզում, քսում, քերում, զարթնել էին, հավաքել, վառել էր, տեսնում էր, եկավ։

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

Ենթակա-Սաքանը, Ասյան։

Ստորոգյալ-տալիս, կանգնած էր, ծիծաղում էր, մեկնում էր, հոտոտում, փախչում, թաղում։