Վարչական իրավախախտումներ

ՀՈԴՎԱԾ 9. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ


Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:



ՀՈԴՎԱԾ 10. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐԵԼԸ


Վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:



ՀՈԴՎԱԾ 11. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐԵԼԸ


Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:



ՀՈԴՎԱԾ 12. ԱՅՆ ՏԱՐԻՔԸ, ՈՐԸ ԼՐԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԱՆՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:



1.ՀՀ–ում ամպամած օրերի թիվն ամենամեծն է.
հյուսիսարևելյան շրջանում (Իջևան)
2) Արագածի գագաթամերձ մասում
3) Արարատյան դաշտում (Երասխ)
հարավարևելյան շրջանում (Մեղրի)
2.ՀՀ–ում բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է.
Աշոցքի սարահարթումծ2) Արարատյան դաշտում
Արագած լեռնազանգվածում
Շիրակի դաշտում
3.ՀՀ–ում ամպամած օրերի թիվն ամենափոքրն է.
Տավուշում (Իջևան)
Սևանի ավազանում (Մարտունի
Արարատյան դաշտում (Երասխ)
Արագածի գագաթամերձ մասում
4.ՀՀ–ում ամենաշատ տեղումները լինում են.
բարեխառն լեռնային կլիմայի տիպում
ցուրտ լեռնային կլիմայի տիպում
խիստ ցուրտ (ձյունամերձ) կլիմայի տիպում
չափավոր շոգ կլիմայի տիպում
5.ՀՀ–ում ամենաքիչ տեղումները լինում են.
եզրային լեռնաշղթաների հողմահայաց լանջերին
միջլեռնային գոգավորություններում
միջին բարձրության լեռնային գոտիներում
բարձրադիր լեռնային գոտում
6.ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.շ
Հանրապետության տարածքը բարեխառն կլիմայական գոտում է:
ՀՀ տարածքում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Արագածի լանջին` Քարի լճի շրջանում:
Տարվա ընթացքում տեղումների նվազագույն քանակը թափվում է գարնան
ամիսներին:
Տարվա ցուրտ ժամանակահատվածում միջլեռնային գոգավորություններում
դիտվում է ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա):
7.ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
Հանրապետության տարածքը արևադարձային կլիմայական գոտում է:
Տարվա տաք կեսին տիրապետում են Իրանական բարձրավանդակից թափանցող արևադարձային օդային զանգվածները:
Տարվա ընթացքում առավելագույն տեղումները լինում են նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին
Տարվա ընթացքում ամենաշատ ամպամած օրերը լինում են Գեղարքունիքիմարզում (Մարտունի)
8.ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
Ամենաշատ տեղումները թափվում են Արփայի գոգավորությունում:
Կլիմայաստեղծ գործոններից են մուսսոնները:
Հստակ արտահայտված է հյուսիսից հարավ փոփոխվող լայնակի կլիմայական գոտիականությունը:
Միջլեռնային գոգավորությունների ցածրադիր մասերում ձմռանը դիտվում է
ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա):
9.Ի՞նչն է բնորոշ ՀՀ չոր մերձարևադարձային կլիմայի տիպին.
Ձմեռը կարճատև է և մեղմ:
Տեղումների միջին տարեկան քանակը հասնում է 800–900 մմ–ի:
Հունվարին օդի միջին ջերմաստիճանը տատանվում է +10°–ի շուրջ:
Տարածվում է 1500–2000 մ բարձրություններում:
10.ՀՀ անապատակիսաանապատային լանդշաֆտային գոտուն բնորոշ կենդանատեսակներից են.
գորշ արջը և այծյամը
գյուրզան և կարիճը


գետնասկյուռը և ճագարամուկը
մուֆլոնը և բեզոարյան այծը
11.Ընտրել գետերից և դրանցի սնվող ջրանցքների համապատասխանությունների ճիշտ շարքը.
1) Ախուրյան ա. Նալբանդի
2) Հրազդան բ. Արմավիրի
3) Արաքս գ. Շիրակի
4) Փամբակ դ. Արզնի–Շամիրամի
1) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ 3) 1–ա, 2–դ, 3–գ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա 4) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
12.Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
Սիսիան ա. Աղստև
Աշտարակ բ. Փամբակ
Վանաձոր գ. Որոտան
Իջևան դ. Քասաղ
1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
13․ ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարվա եղանակները հստակ արտահայտված չեն:
2) Առավելագույն չափով տեղումներ թափվում են մայիս–հունիս ամիսներին:
3) Լեռների բարձրությանը զուգընթաց տեղումների քանակը նվազում է:
4) Ամբողջ տարին տիրապետում են բարեխառն օդային զանգվածները:

14․ ՀՀ հողերի տիպերից ամենատարածվածն են.
1) կիսաանապատային գորշ հողերը
2) լեռնային սևահողերը
3) լեռնաանտառային գորշ և դարչնագույն հողերը
4) մարգագետնատափաստանային հողերը

15․ Կուլտուր–ոռոգելի հողերը տարածված են.
1) Արարատյան դաշտում 3) Սևանի ավազանում
2) Շիրակի դաշտում 4) Որոտանի հովտում

16․ Ո՞րն է ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիների վարից վեր հերթափոխության ճիշտ շարքը.
1) անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, մերձալպյան ու
ալպյան, ձյունամերձ
2) անապատակիսաանապատային, մերձալպյան ու ալպյան, լեռնատափաստանային, ձյունամերձ
3) լեռնատափաստանային, անապատակիսաանապատային, մերձալպյան ու
ալպյան, ձյունամերձ
4) անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, ձյունամերձ, մերձալպյան ու ալպյան

17․ «Lանդշաֆտային գոտի — բուսատեսակ» զույգերից ընտրել ճիշտը.
1) անապատակիսաանապատային — աղածաղիկ
2) տափաստանային — եղևնի
3) անտառային — ծառանման օշինդր
4) մերձալպյան և ալպյան — կաղնի

18․ ՀՀ կենդանական աշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Հաշվում են մոտ 12 հազ. կենդանատեսակ:
2) Հայկական վայրի ոչխարը և նապաստակը էնդեմիկ են:
3) Անտառային գոտու կենդանատեսակների մեջ գերակշռում են սողունները:
4) Արփի լճում տարածված է ծածան ձկնատեսակ

19․ ՀՀ–ի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Անտառների վերին և մերձալպյան գոտու մարգագետինների ստորին սահմանների միջև տարածվում են չորասեր նոսր անտառները:
2) Մերձալպյան և ալպյան լանդշաֆտներում բարձր է Արեգակի ճառագայթային
էներգիայի ինտենսիվությունը (ուժգնությունը):
3) Կուլտուր–ոռոգելի հողերը տարածվում են սևահողային տափաստանների ենթագոտում:
4) Անապատակիսաանապատային լանդշաֆտներն առաջացել են Արարատյան
գոգավորությունում և Վայքում անտառների անխնա ոչնչացման հետևանքով:

20․ ՀՀ–ի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Գետերը, սնումից կախված, ունեն հոսքի անկայուն ռեժիմ:
2) Հարևան տարածքների նկատմամբ ունի ավելի մեծ միջին բարձրություն:
3) Արեգակի բարձրությունը հորիզոնական հարթության նկատմամբ տատանվում է հունիս ամսին 27°–ից մինչև 74° (դեկտեմբեր):
4) Կովկասյան, Իրանական, Արևելամիջերկրածովային բուսաբանական մարզերի շփման հատվածում է: