Հանդիպում քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանի հետ

Դեկտեմբերի 9-ին Ավագ դպրոցի հյուրը քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանն էր, ում հետ ունեցանք շատ հետաքրքիր և օգտակար հանդիպում-զրույց։
Հանդիպումը սկսեցինք շատ լավ, դրական տրամադրությամբ, պարոն Շիրինյանը հարգալից ձևով ներկայացրեց մեր պետության և պետականության ներկայիս վիճակը, որից հետո անցավ օրվա հիմնական թեմային։ Նա սկզբում բացատրելց որոշ քաղաքագիտական տերմիններ, հետո մեզ փոխանցեց բավականին շատ ինֆորմացիա։
Հանդիպման ընթացքում խոսեցինք այն բանի մասին, թե որքան կարևոր է աշխարհագրական դիրքը յուրաքանչյուր երկրի համար, մեր դեպքում՝ Հայաստանի համար։ Խոսեցինք նաև տարածաշրջանային զարգացումների մասին, «3+3» ձևաչափի մասին, որի շուրջ նաև հարց հնչեցրեց հանդիպման մասնակից սովորողներից մեկը։ Սովորողները նաև այլ հարցեր ուղղեցին մեր հյուրին, ով շատ սիրալիր և բովանդակալից պատասխանում էր հարցերին։
Ընդհանուր առմամբ հանդիպումը շատ հետաքրքիր և բովանդակալից էր․․․