Առաջադրանք 1

Սեբաստացու օրեր, «Դպիրը»՝ ընթերցարան։

Ընտրել հետևյալ նյութերից, կարդալ, մեկանաբանել, վերլուծել։

Սովորեցրու քեզ մտածել․ Էդվարդ դե Բոնո

Այս նյութը կարծես թե մտածելու մասին էր: Այստեղ խոսվեց

     Մտածողության մի քանի հիմնական գործընթացներից

Ընդհանուրից դեպի մասնավորը գնալուց

Նախագծումից

Ուշադրության ուղղորդումից

և այլ շատ թեմաներից:

Նյութի մեջ ասվեց օրինակ ՝ կարճատես և հեռատես լինելուց: Երբ 2 բազե: Նրանցից մեկը կարճատես է, նյուսը ունի հրաշալի տեսողություն:

Լավ տեսողությամբ բազեն բարձրությունից տեսնում է գորտին, ցած է նետվում և ուտում: Քանի որ նա ունի գերազանց տեսողություն, կարող է սնվել միայն գորտերով և մոռանալ մկների և մողեսների մասին: Մինչդեռ վատ տեսողությամբ բազեն դա անել չի կարողանում: Նա պետք է ստեղծի բոլոր շարժվող իրերի ընդհնուր հասկացությունը: Տեսնելով մի փոքր բան, որ շաչժվում է՝ բազեն ցած է նետվում: Երբեմն նա գորտ է բռնում, երբեմն՝ մուկ, մողես, իսկ ժամանակ առ ժամանակ էլ՝ երեխայի կոշիկ:

Մարդկանց մեծ մասը առանց վարանելու կասի, որ լավ տեսողությամբ բազեն ավելի լավն է, սակայն նրանք ինչ-որ չափով սխալվում են: Եթե գորտերը վերանան, առաջին բազեն նույնպես կմեռնի, իսկ երկրորդին կհաջողվի կենդանի մնալ: Սա բացատրվում է երկրորդ բազեի հարմարվողականությամբ: Այս ճկունությունը առաջացել է ընդհանուր, անորոշ «փոքր շարժվող առարկաների» հասկացություններ կառուցելու շնորհիվ:

Նաև խոսք գնաց երկու թայտանյութ իրար կպցնելու մասին: Որ մի մարդ ասում է ինձ սոսինձ է պետք, մյուսն ասում է ինչ, որ բան, որպեսզի կարողանամ միացնել: Իմ կարծիքով հեղինակը փորձել է ասել, որ մարդիկ կան որոնք մտածում են սահմանափակ, և մարդիկ կան որոնք խնդրին վերբերվում են ոչ այդքան սահմանափակ:

Իրականում միակ հատվածը որն ինձ ինչ որ չափով դուր եկավ սա էր ՝

«Ինչ կպատահի, եթե բաժակի մեջ լողացող սառույցի կտորը հալչի: Բաժակում ջրի մակարդակը կբարձրանա, կիջնի, թե՞ նույնը կմնա»։

Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ֆիզիկայի իմացություն: Մեր երևակայությունը սահմանափակվում է մեր գիտելիքավ և փորձով, սակայն մենք պետք է առավելագույնս օգտագործենք այն:

Սակայն ընդհանուր առմամբ նյութը բավական հետաքրքիր չէր ,որքան էլ,որ վերնագիրը ինձ գրավեց:

Առաջադրանք 2

Սովորողի ընտրությամբ նախագծեր՝

  • Թարգմանական
  • Վերլուծական
  • Ստեղծագործական
  • Այլ

Ստեղծագործական աշխատանք

Եղիր ազատ, եղիր անհոգ ու սավառնիր երկնքում ինչպես թռչուն: Եղիր պարզ ու անկեղծ քո ԱՍՏԾՈ հետ: Երազիր, երազիր ու անիրականը դարձրու իրական: Հիշիր, որքան էլ ծովը գեղեցիկ է, այն երբեմն ալեկոծվում է: Մարդը նույնպես ունի ալեկոծվելու իր ժամանակը: Թող, որ ամեն առավոտ լույսը բացվի մի նոր հույսի հետ և հույսը թող մի օր լուսաբացի հետ արդարացվի: Շատ բան կա,միառժամանակ շատ քիչ բան է պետք ժպտալու ու լիիրավ երջանիկ լինելու համար: Երբ հոգիդ կվարարի ու կմոլորվես մտքերիդ մեջ որոնք պարուրված են խավարով, մինչ կմտածես հանձնվելու մասին, արևը կգա,լույսը խավարը կհանի, դու միայն հավատա: Արթնացրու հոգուդ մեջ այն շողերը, որոնք ժպտալ են ստիպում: Հիշիր, նույնիսկ ամենամութ գիշերը կավարտվի ու արևը նորից կծագի: Դուրս հանիր քեզ քո կաղապարված սահմանափակությունից: Դուրս թռչիր դեպի քո իրական աշխարհ, ուր դու երջանիկ ես ինքդ քեզ հետ: Երազանքներդ հասցրու տիեզերական սահմաններից դուրս: Փակիր աչքերդ ու երազիր: Միայն հավատա ու միայն հավատա, որ քեզ համար ճամփա կա, դու միայն հավատա:

Оставьте комментарий