1․Հատվածների հարաբերություն կոչվում է նրանց երկարությունների հարաբերությունը:

2․Եթե a և b հատվածների երկարությունների հարաբերությունը հավասար է c և d հատվածների երկարությունների հարաբերությանը, այսինքն՝ a/b=c/d , ապա այդ հատվածները կոչվում են համեմատական:

3․Երկու եռանկյուններ կոչվում են նման, եթե նրանց անկյունները համապատասխանաբար հավասար են, և եռանկյուններից մեկի կողմերը համեմատական են մյուսի համապատասխան կողմերին:

4․Երկու նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

5․ Երկու նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

6. Եթե մի եռանկյան երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու անկյուններին, ապա եռանկյունները նման են:

7․ Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյուս եռանկյան երկու կողմերին, իսկ այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, ապա եռանկյունները նման են:

8 Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա եռանկյունները նման են:

9 Եռանկյան միջին գիծը զուգահեռ է նրա կողմերից մեկին և հավասար այդ կողմի կեսին:

10․Բոլոր երեք միջնագծերը հատվում են նույն կետում, որը կոչվում է եռանկյան ծանրության կենտրոն, և այդ կետով կիսվում են երկու մասի 2:1 հարաբերությամբ (հաշված գագաթից)։

11․Երկու նման եռանկյունների պարագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:Եթե ΔABC∼ΔDEF , ապա PABC/PDEF=k

12․ա)Երկու նման եռանկյունների նմանակ կողմերին տարված բարձրությունների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:Եթե ΔABC∼ΔDEF, ապա EN/BM=k

բ)Երկու նման եռանկյունների նմանակ կողմերին տարված միջնագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:Եթե ΔABC∼ΔDEF, ապա ES/BR=k

գ)Երկու նման եռանկյունների հավասար անկյունների կիսորդների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:Եթե ΔABC∼ΔDEF , ապա EL/BK=k

13․Բնութագրում է պատկերների միևնույն ձևի լինելը՝ անկախ չափերից:



14․



15․Եթե a և b հատվածների հարաբերությունը հավասար է c և d հատվածների հարաբերությանը, այսինքն՝ a/b=c/d, ապա այդ հատվածները կոչվում են համեմատական:



16․Եռանկյան կիսորդը, դիմացի կողմը բաժանում է երկու մասի, որոնք հարաբերում են այնպես ինչպես եռանկյան մյուս երկու կողմերը ։17․



18․Նմանության մեթոդի կիրառման սովորական եղանակն այն է, որ որոնելի պատկերին ներկայացվող պահանջների մի մասը դեն է նետվում, այնպես, որ մնացած պահանջներին բավարարում են որոնելիին նման անթիվ բազմությամբ պատկերներ: Կառուցելով դրանցից մեկը, այնուհետև կարող ենք նրանից անցնել որոնելիին: Վերջին գործողությունը պահանջում է նման պատկերների փոխադարձ դասավորության որոշ ուսումնասիրություն:



19.



20․Եթե շրջանագծի երկու լարեր հատվում են, ապա մի լարի հատվածների արտադրյալաը հավասար է մյուս լարի հատվածների արտադրյալին:



21․Եթե շրջանագծից դուրս վերցված կետից տրված են նրան որևէ հատող և շոշափող, ապա հատողի և նրա արտաքին մասի արտադրյալը հավասար է շոշափողի քառակուսուն։



22․Եթե շրջանագծից դուրս վերցված կետից տրված են նրան որևէ հատող և շոշափող, ապա հատողի և նրա արտաքին մասի արտադրյալը հավասար է շոշափողի քառակուսուն

Оставьте комментарий