Նախագիծ ` Արժանապատվություն

Իրականացնող` 9.7 դասարանի աշակերտուհի` Դավթյան Անահիտ

Ժամանակահատվածը ` 24.12.2021- 28.12.2021

Խնդիր `ներկայացնել մարդու արժանապատվությունը, արժանապատվության ոտնահարումը, մարդու իրավունքները իր արժանապատվության վերաբերյալ

Նպատակ ` տեղեկացված լինել մարդու արժանապատվության մանրամասներից

Արդյունք`

Արժանապատվությունը մարդու իրավունքների հիմնա րար հասկացությունն է, բարձրագույն արժեք, մարդու անօ տարելի իրավունքը, որով նա օժտված է ի ծնէ եւ ցմահ։ Որ պես սկզբունք այն ընկած է մարդու իրավունքների հիմ քում և միևնույն ժամանակ պաշտպանվում է որպես իրա վունք` առանձին և այլ իրավունքների համատեքստում:

Արժանապատվության ոտնահարման տեսակները

Գրականության մեջ առանձացվում է մարդու արժանա պատվության ոտնահարման տարբեր տեսակներ:

Նվաստացում․ գործողություններ են, որոնք նվաստացնում կամ թուլացնում են անձի կամ խմբի ինքնագնահատականը։

Աստիճանային վատթարացում (դեգրադացիա). գործո ղություններ են, որոնք աստիճանաբար քայքայում են մարդու արժեքը, և եթե նույնիսկ կատարվում են համաձայնությամբ, ակնարկում են մարդու նշանակության կամ արժեքի նվազեց ման մասին, օրինակ՝ ստրկության վաճառելը կամ բանտարկ յալներին միտումնավոր անմարդկային կյանքի պայմաննե րում պահելը:

Գործիքականացում (instrumentalization). մարդուն որպես գործիք կամ նպատակին հասնելու միջոց օգտագործելն է:

Ապամարդկայնացում․ գործողություններ են, որոնք հե ռացնում են մարդուն մարդկային հատկանիշներից։ Օրինակ` մարդկանց համեմատում են կենդանիների, միջատների, հի վանդությունների հետ։ Նման բան տեղի է ունեցել ցեղասպա նությունների ժամանակ (Հոլոքոստ, Ռուանդայի դեպքեր)։

Որպես մարդու արժանապատվության ոտնահարման գոր ծելակերպեր առանձնացվում են խոշտանգումը, բռնաբա րությունը, սոցիալական բացառումը, բացարձակ կամ հարա բերական աղքատությունը, աշխատանքային շահագործումը, հարկադիր աշխատանքը և այլն:

Կենդանիների իրավունքների համատեքստում արծարծվում է կենդանիների արժանապատվության պաշտպանության հար ցը, օրինակ՝ կենդանիները կրկեսներում անում են անբնական հնարքներ, պահվում են ճաղավանդակների մեջ` վախի, սովի, ցավի պայմաններում։


2005 թ. կատարվեցին սահմանադրական փոփոխություն ներ և ներմուծվեց արժանապատվության` մարդու իրավունք ների հիմք հանդիսանալու մասին գաղափարը։ Նոր խմբագ րությամբ, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում էր, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրա վունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը` մի ջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապա տասխան։ Պետությունը սահմանափակված է մարդու և քա ղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով`որպես անմիջականորեն գործող իրավունք։

2015 թ. կատարված հերթական սահմանադրական փոփո խություններով և այժմ գործող Սահմանադրությամբ 3-րդ հոդվածը վերաշարադրվեց հետևյալ կերպ.

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»: 2-րդ մասում հանվեց «միջազգային իրավունքի սկզբունքնե րին» հղումը: «Պետություն» բառը փոխարինվեց «հանրային իշխանություն» արտահայտությամբ։ Մարդու իրավունքների միջազգային իրավունքների հղումը ամրագրվեց 81-րդ հոդ վածում հետևյալ կերպ` Հիմնական իրավունքների և ազա տությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրա գրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաս տանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունք ների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։ Իսկ հիմնական իրավունք ների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ամրագրված սահմանափակումները:

Աղբյուրը ՝ Մարդու Իրավունքները գիրք

Оставьте комментарий