Ուղղորդող հարցեր.

*1-Ինչո՞ւ են 7- րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ», բնութագրեք այդ տարրերը

Նման անվանումը գալիս է այն փաստից, որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում։

*2-Հալոգենները ինչպիսի՞ միացությունների ձևով են տարածված բնության մեջ, գրեք օրինակներ…

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

*3-Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր, թվարկեք հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում…

Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

*4-Գրեք հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը

Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53:

*5-Ինչպիսի՞ վալենտականություն և օքսիդացման աստիճան է ցուցաբերում քլորը միացություններում, գրեք օրինակներ…

Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

*6- Թվարկեք հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները

Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

*7- Որտե՞ղ են կիրառում քլորը և նրա միացությունները

Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։

*8- Որտե՞ղ են կիրառում աղաթթուն և նրա աղերը, ի՞նչ է ժավելաջուրը…, ի՞նչ է քլորակիրը…

Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում:
Ազոտական թթվի աղերը՝ նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ:
Նատրիումի քլորիդը (կերակրի աղ) առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև ստանում են աղային հանքավայրերից:
Շինարարությունում և բժշկության մեջ լայն տարածում ունի գիպսը, որը ստացվում է կալցիումի դիհիդրոսուլֆատից:

Ժավելաջուրը կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։

*9- Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

Оставьте комментарий