Մաքուր նյութեր և խառնուրդներ:Համասեռ և անհամասեռ խառնուրդներ:Քիմիայում «նյութ» բառը գործածում են մաքուր նյութ իմաստով: Իրականում հաճախ հանդիպում են ոչ թե առանձին մաքուր նյութեր, այլ նյութերի խառնուրդներ` օդ, բնական ջրեր, կաթ և այլն:Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուց— վածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):Եթե նյութը մաքուր է, ապա նրա ֆիզիկական և քիմիական հատկությունները հաստատուն են:Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքայինմասնիկներ (մոլեկուլ, ատոմ, իոն): ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹ ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹ`որոնք այլ խառնուրդներ չեն պարունակում և օժտված են խիստ որոշակի բաղադրությամբ,հատկություններով և կառուցվածքով :
ԽԱՌՆՈՒՐԴ`երկու և ավելի նյութերի համակցություններ են,որտեղ նյութերը պահպանում են իրենց հատկությունները Խառնուրդի բաղադրամասերը միմյանցից կարելի է բաժանել այս կամ այն ֆիզիկական եղանակով:Խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ:
Համասեռ խառնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող նյութերը, նույնիսկ մանրադիտակով: Օրինակ՝ շաքարի կամ աղի ջրային լուծույթը: Համասեռ խառնուրդներում նյութը մանրանում է մինչև առանձին մասնիկներ: Օրինակ՝շաքարի լուծույթում շաքարի մոլեկուլները հավասարաչափ բաշխվում են ջրի մոլեկուլների:Օդը թթվածին, ազոտ և ածխածնի (IV) օքսիդ գազերի համասեռ խառնուրդ է, որում O2, N2 և CO2 գազերը փոխադարձ հավասարաչափ բաշխվում են միջմոլեկուլային տարածություններում: Բենզինը մի քանի հեղուկների համասեռ խառնուրդ է:Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով կամ սովորական օպտիկական մանրադիտակով: Օդը, հողը, ծովի ջուրը, քարերը և բնության մեջ առկա գրեթե բոլոր նյութերը խառնուրդներ են Անհամասեռ խառնուրդները կարող են տարբեր բաղադրություններ ունենալ.1) պինդ նյութ—հեղուկ, օրինակ` կավը ջրի հետ` պղտոր ջուրը,2) պինդ նյութ—գազ, օրինակ`ծուխը, փոշին,3) հեղուկ—հեղուկ, օրինակ` յուղը ջրի հետ: