Բնակչության Ռասայական ազգային և կրոնական կազմը

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ է ռասան։ Ռասաներն ընդհանուր ծագմամբ, ինչպես նաև ժառանգաբար փոխանցվող արտաքին մարդաբանական հատկանիշներով իրար նման մարդկանց պատմականորեն ձևաորված խմբերն են: Որո՞նք են ռասայական հատկանիշները՝ մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, մազերի գանգրությունը, աչքերի բացվածքը, շուրթերի ձևը ։

2.Թվարկե՛ք չորս մեծ ռասաները։ Եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ եւ ավստրալոիդ։ Քարտեզի վրա ցո՛ւյց տվեք դրանց տարածման հիմնականշրջանները։

3.Ի՞նչ է ազգը։ Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձևավորված և վերոհիշյալ հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբն է։ Ազգերը զարգացման ամենաբարձր աստիճանին գտնվող էթնոսներն են Ինչպե՞ս է որոշվում անձի ազգային պատկանելությունը։Սովորություններով,լեզուներով…Ի՞նչ գիտեք ազգերիձուլման մասին։

4.Նշե՛ք աշխարհի խոշորագույն լեզվաընտանիքները, լեզվախմբերը եւ ժողովուրդները։ Հնդևրոպական , չին-տիբեթական , ալթայան, սեմաքամյան, ուրալյան , սլավոնական, ռոմանական, գերմանական ։ Բացատրե՛ք հնդեվրոպական լեզվաընտանիքի լայն տարածման պատճառները։ Մեր մայրենին՝ հայերենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հայկական լեզվախմբին։Ամեն լեզվաընտանիք իր հերթին բաժանվում է ավելի փոքր խմբերի` լեզվախմբերի, որոնք էլ իրենց հերթին բաղկացած են առանձին լեզուներից։ Այսպես, հնդեվրոպական լեզվաընտա-նիքի կազմում առանձնանում են սլավոնական, ռոմանական, գերմանական խոշոր լեզվախմբերը։

5.Նշե՛ք համաշխարհային կրոններն ու դրանց տարածման շրջանները։ Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն ամենամեծաքանակ հետեւորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) եւ բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Դրանք համարվում են համաշխարհային կրոններ։ Ցո՛ւյց տվեք դրանքքարտեզի վրա։