Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։
Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։
Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում` Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։
- Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում: Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր:
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Բ. Ծովային թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
Ա – նախադասություններում գոյականը անորոշ ձևով է դրված, իսկ Բ-ում՝ որոշյալ
2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի թավուտում է դրված:
Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն ընկել է վագրի համար փորված փոսի մեջ:
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:
Ա. Նա ուսապարկից մի տուփ հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:
Ա – նախադասություններում գոյականը անորոշ ձևով է դրված, իսկ Բ-ում՝ որոշիչ
3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:
Երիտասարդ աղջիկը իր ձեռքով էր արել բրդյա գուլպաները աղքատիկ երեխաների համար:
Տղան գնացքի պատուհանից ձեռքով արեց ընկերներին, որոնք վագոններին նայելով՝ նրան էին փնտրում:
Ծառի տակ կանգնած փոքրիկը վերև նայեց և մի փոքր ճյուղի կտոր աչքը մտավ:
Աշակերտներից մեկը, ուսուցչի աչքը մտնելու համար, հաճախ իր օգնությունն էր առաջարկում տարբեր հարցերում:
Անտառապահը ձեռքը մեկնեց, որ բացատի փոսից հանի այնտեղ պատահաբար ընկած պատանուն:
Նրա ոչ այնքան մտերիմ ընկերը օգնության ձեռք մեկնեց, երբ նա հուսահատ էր:
Երեխաները հորդառատ անձրևից պաշտպանվելու համար՝ վազեցին և մտան սաղարթախիտ կաղնու տակ և պատսպարվեցին:
Նա նույնպես ընկավ պատժի տակ, երբ չասաց, որ ինքը տղաների հետ չի եղել:
Կրկնի՛ր և հիշի՛ր.
Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում: Բառերը թեքվում կամ փոփոխության են ենթարկվում սեռական հոլովից:
Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)
Առաջադրանքներ
- Երեխա, դասարան, աշուն, մահ բառերը հոլովի´ր:
Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-երեխան, դասարան,աշուն, մահ
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)- երեխաին, դասարանի, աշունի, մահի
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-երեխաին, դասարանին, աշունին, մահին
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-երեխաից, դասարանից,աշունից, մահից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)- երախայով, դասարանով, աշունով, մահով
2. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները: սեռական
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:սեռական
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:սեռական
Միրգը հորեղբոր այգուց են բերում:սեռական
Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:սեռական
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:սեռական
3.Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:
Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:
Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:
Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:
Ընկերներով հավաքվել են մեկի տանը:
Մի պատրվակով տնից դուրս եկավ:
Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեցրեց:
4. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:
Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրէջք:
Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր:
Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ:
5. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:
բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ, լուսնկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ: