Չեխիա պետություն Արևելյան Եվրոպայում։ Հյուսիսում այն ընդհանուր սահման ունի Լեհաստանի, հարավում՝ Ավստրիայի, արևելքում՝ Սլովակիայի, իսկ արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ Գերմանիայի հետ։ Պրահան՝ Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքը, հանդիսանում է երկրի ամենամեծ քաղաքը և Եվրոպայի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։ Այն կառուցված է Վլտավա գետի վրա։ Պրահայի բնակչությունը 1 մլն-ից ավել է։
Պետությունն առաջացել է երկու պատմական շրջանների՝ Մոռավիայի և Բոհեմիայի, ինչպես նաև Սիլեզիայի մի մասի միավորման արդյունքում։ Չեխական հողերի մասին առաջին հիշատակումները վերաբերվում են մ.թ. 9-րդ դարին։ Այն ժամակներում այդ հողերի վրա առաջացել է առաջին միավորված պետությունը՝ Պրժեմիսլովիչների թագավորությամբ։ Այդ պետությունը կոչվում էր Բոհեմիա Թագավորություն։ Այն բավականին հարուստ և հզոր էր, սակայն 15-րդ և 17-րդ դարերում ծագած կրոնական հակամարտությունների հետևանքով, այն անկում ապրեց։ Որոշ ժամանակ անց բոլոր հողերը անցան Հաբսբուրգների ազդեցության տակ և մտան Ավստրո-հունգարական կայսրության կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1918 թվականին, Չեխիան, միավորվելով Սլովակիայի և Անդրկարպատյան Ռուսիայի հետ, հիմնեց նորանկախ Չեխոսլովակիայի հանրապետություն։ 1938 թվականին Մյունհենյան պայմանագրով Սլովակիան դուրս եկավ Հանրապետությունից, իսկ 1939 թվականին Գերմանիան օկուպացրեց ողջ Չեխոսլովակիան, դարձնելով այն Մոռավիայի և Բոհեմիայի պրոտեկտորատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո, Չեխոսլովակիան անցավ Խորհրդային Միության ազդեցության տակ և մտավ Սոցճամբար։ 1968 թվականից շրջանառության մեջ մտավ Պրահյան գարուն արտահայտությունը, երբ օգոստոսի լույս 21-ի գիշերը Վարշավյան պայմանագռի անդամ խորհրդային հինգ հանրապետությունների զորքերը հատեցին Չեխոսլովակիայի սահմանը՝ ազատական տրամադրված բնակչությանը ճնշելու նպատակով։ Փողոց դուրս եկան շարքային քաղաքացիները։ Դիմադրությունը տևեց ընդամենը երկու օր, ապստամբությունը ճնշվեց։ 1989 թվականին Չեխոսլովակիան Թավշյա հեղափոխության հետևանքով շեղվեց զարգացման սոցիալիստական ուղուց։ 1993 թվականի հունվարի 1-ին երկիրը խաղաղ ճանապարհով բաժանվեց երկու մասի՝ առաջացնելով անկախ Չեխիայի և Սլովակիայի պետություններ։