Ինչ է կենդանաբանական այգին, ինչ գործառույթներ ունի

Կենդանաբանական այգիները բռնի ուժով ոչ բանական արածներին իրենց սեփական շահի համար պահող անմարդկային վերաբերմունքի ցուցադրման վայր է։


Աշխարհի կենդանաբանական այգիները, տարբերությունները

Աշխարհի երկրների մեծ մասը կենդանաբանական այգիները չեն պահպանվում հավուր պատշաճի։ Իհարկե, իմ կարծիքով ընդհանրապես չի կարելի կենդանական այգիներ ունենալ, բայց համենայնդեպս երկրներ էլ կան, որ նորմային համապատասխան պահում են կենդանիներին։

Հայաստանում կենդանաբանական այգու վիճակը ծայրահեղ ծանր է։ Ուղղակի խոսքեր չկան բացատրելու նման վերաբերմունքը։

Ի զարմանս ինձ, երբ մեկնել էի Ճապոնիա, այնտեղ կենսաբանական այգին նույնպես փոքր է ու անհարմար իրենց կենդանիների համար։ Ընդունելի է, որ Ճապոնիան ունի տարածքային խնդիր, բայց կենդանիները մեղա չունեն։ Ճիշտ է, մաքուր տարածք էր, մաքուր կենդանիներ ու լավ միջավայր, բայց համենայնդեպս փոքր էր։

Սուրաբայա կենդանաբանական այգի — Ինդոնեզիա- Աշխարհի վատագույն կենդանական այգին, որ կարող էր լինել։ Կենդանիների առողջությանը առաջին վնաս տվող կենսաբանական այգին։

Սան Դիեգոյի կենդանաբանական այգին- Այս կենդանաբանական այգին հայտնի է լավագույնը լինելու մեջ։
Անազատության մեջ պահվող կենդանիների վարքը

Անազատության մեջ ապրելը կենդանիների վարքի վրա շատ բացասական ազդեցություն է կարող ունենալ։ Նախ՝ վայրի կենդանիներին իրենց բնական միջավայրից պոկելը կարող է հանգեցնել նրանց վարքի, ինստինկտների փոփոխությանը։ Նրանց անհրաժեշտ պայմաններով չապահովելը կարող է բերել բազմաթիվ հոգեբանական խնդիրների առաջացմանը։ Օրինակ՝ արջերին անհրաժեշտ է ձմռանը քուն մտնել, և խոչընդոտելով այդ գործընթացին կենդանու մոտ կարելի է առաջացնել լուրջ հոգեբանական խնդիրներ՝ դեպրեսիա։
Կրկեսային կենդանիներ. երկրներ, որտեղ արգելված է կրկեսներում վայրի կենդանիների գործունեությունը

Ահա այն երկրների ցուցակը, որոնք արգելել են այն կրկեսների գործունեությունը, որտեղ օգտագործվում են վայրի կենդանիներ՝

Ավստրիա, Բոլիվիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Կիպրոս, Էլ Սալվադոր, Անգլիա, Էստոնիա, Հունաստան, Գվատեմալա, Իռլանդիա, Իսրայել, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մեքսիկո, Նիդերլանդներ, Պարագվայ, Պերու, Ռումինիա, Շոտլանդիա, Սերբիա, Սինգապուր, Սլովակիա, Սլովենիա։

Բացի անազատության մեջ պահվող կենդանիները, կան նաև ազատության մեջ ապրող կենդանիներ որոնք ավելի վատ վերաբերմունք են ստանում քան անազատության մեջ գտնվողները։

Օրինակ` օրեր առաջ կենդանուն իր սեփական տերը ծեծող մարդու նկարահանել են։ Օտար անցորդը փորձել է կենդանուն պաշտպանել, իսկ տերը շարունակ խփել ու քաշքշել է։

https://fb.watch/kebsSbJDn0/?mibextid=NnVzG8

Ես ակտիվորեն մասնակցում եմ կենդանիների պաշտպանության նախագիծերի։

ht

Կենդանիների պաշտպանության նախագիծ

Оставьте комментарий