Մարտի 17Ընտրի՛ր նկարներից մեկը, բովանդակության համաձայն շարադրություն գրի՛ր: Հորինի՛ր նաև վերնագիր:

Թռչող ժամանակը…

Ժամանկը սուղ է:Ամեն մեկի կյանքը անցնում գնում է կարծես մի վայրկյան լինի:Մենք բոլորս չենք հասկանում,որքան քիչ ժամանակ ունենք կյանքը վայլելու համար:Ամեն մի թռչող վայրյկյան պիտի խնայենք ու պիտի վայելենք այնպես ինչպես կանցկացնեյինք մեր կյանքի ամենավերջին օրը,ամենավերջին վայրկյանը,ժամը ու րոպեն:Փորձիր կյանքի ամեն մի փուլում գերազանցել քո կարողությունները,իմացիր թռչել,սավառնել ու երազել, անհնարինը դարձնել հնարավոր:Փորձիր կյանքում լողալ ամենախորը օվկիանոսում,ձորձիր հասնել ամենաբարձր կետին,բայց միշտ զգուշավոր եղիր ,որ չընկնես կամ չխորտակվես:Ժամանակդ ծախսիր սիրելի մարդկանց հետ:Սովորիր սիրել և լինել սիրված:Փորձիր իրականացնել քո ամեն մի խենթ երազանքը:Վայելիր ամենաքաղցր պահերդ ընկերներիդ հետ խաղեր խաղալով:Հիշիր քո կյանքի ամենալավ վայրկյանները և փորձիր անել այնպես,որ կյանքումդ անվերջ լինեն անմոռանալի պահեր:Հասկացիր կյանքի ամեն մի էջը և փորձիր հասկացնել դիմացինին:Սովորիր և սովորեցրու:Ժպտա,որ կյանքիդ վայրյկանն ու րոպեն քեզ ժպտա և նվիրի ամենաբարի հիշողությունները:Սովորիր ապրել և մեռնել:Ժամանակը սուղ է…

Оставьте комментарий