Այսօր Տիկին Սիլվայի ու ընկեր Անուշի հետ այցելեցինք Գինու դպրոց։ Սկզբում մեզ այնտեղ բացատրեցին թե ինչպես են նրանք պատրաստում գինին, թողնում, ու խմորվի ու նույնիսկ արդեն խանութներին են բաժանում։

Գինիները ունեն բազմաթիվ տեսակներ, բացի դրանից տարբեր տեսակի խաղողներից տարբեր գինիներ ու համեր են դուրս գալիս։ Նաեւ տեսանք, որ գինին պահում են մեծ կուժի մեջ ու մեղրամոմով փակում, որ թթվածին չանցնի գինու մեջ ու այն ճիշտ ձևով պատրաստվի։ Բացի դրանից նրանք մառանում միացնում են Կոմիտասի ստեղծագործություններից, որ գինիներն իրենց լավ զգան։

Իսկ վերջում մեզ ասացին, թե ինչպես պահել ու օգտագործել գինին։ Գինու շիշը պետք է լինի պարկած, որ գինին հանգստանա, իսկ խմելիս պետք է բաժակը դանդաղ թափահարել, որ գինին խառնվի թթվածնի հետ ու շատ սպիրտի հետ չգա։

Մի ուրիշ օր այցելեցինք Գինու դպրոց ու ունեցանք գինու համտես։ Ես, իհարկե չեմ փորձել, բայց բոլորն ասում էին, որ շատ համեղ է։

Оставьте комментарий