Գրքի տոնը ինչպես գիտեք հայտնի է բոլոր գրքասերների շրջանակներում։ Այսօր, մեր ուսուցիչ Տիկին Սոֆիայի հետ միասին կատարեցինք մի հետաքրքիր նախագիծ, որի ընթացքում սովորողների կատարեցինք վիճակահանություն ու այդպես իրար գրքեր նվիրեցինք։

Սկզբում մենք կանգնում ենք դասարանի մեջտեղում ու փորձում նկարագրել թե ում պետք է գիրքը նվիրենք։ Հետո մի փոքր խոսում էինք գրքի բովանդակության ու ընտրության մասին։

Բավականին հետաքրքիր անցավ։ Մենք նույնպես ունեցանք մեր փոքրիկ միջոցառումը որտեղ միմյանց գրքեր նվիրելով սեր ու գիտելիք փոխանցեցինք։

Ահա մի քանի հատված մեր փոքրիկ միջոցառումից։

Оставьте комментарий