Թումանյան

Թումանյանի քառյակները
Կարդա Թումանյանի քառյակներից 10-15-ը։

Մեկնաբանիր դրանք. քո կարծիքով Թումանյանն ինչո՞ւ է քառյակով արտահայտել այդ մտքերը։

Թումանյանն այս քառյակներում խոսում է կյանքի մասին։ Խոսում է կյանքի տարբեր դրությունների մասին։ Իմ կարծիքով նա իր մտքերը քառյակների միջոցով է արտահայտել, որպեսզի մարդկանց ավելի հեշտ լինի կարդալը։ Նաև եկեք չմոռանանք, որ քառյակները կարճ են, և դրանք կարդալը հեշտ է։ Քառյակներն իմ կարծիքով ավելի հեշտ են կարդացվում, քանի որ տեղերի վերջին բառեևը հանգավորվում են, և կարդալուց հեշտ են մարդիկ կարդում։

Գտիր՝ Թումանյանն ինքը քառյակի մասին ի՞նչ է ասել։

Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են։
Քառյակները հասուն շրջանի արդյունք են` իմաստության, վեհության։
Քառյակները շատ նուրբ, ազնիվ, խորը և գեղեցիկ բաներ են։
Քառյակները մեղմ են, քնքուշ, խորը, շատ սեղմ ու բովանդակալից։
Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի։
Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը։
Տեղեկություններ գտիր քառյակ բանաստեղծական տեսակի մասին։

Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ և կոչվել է ռուբայի։

Գտիր արևելյան հեղինակների քառյակներից (Խայամ, Խաղանի, Ռուդաքի և այլն)։ Համեմատիր դրանք Թումանյանի քառյակների հետ։

Ես որոշ չափով նմանություն տեսնում եմ Խայամի, Խաղանի և Թումանյանի քառյակների մեջ։ Նրանք երեքն էլ կյանքի մասին են գրում։ Գրում են մարդկային խնդիրների մասին, խրատներ են տալիս։ Բայց անկեղծ ասած, Թումանյանի քառյակներն ավելի լավն են։ Նա կարծես այդ ամենը զգալով գրած լինի իր քառատողերը։ Նրա մատուցումը յուրահատուկ է։ Իսկ Խայամի և Խաղանի քառյակները բարդ են ներկայացված։ Շատ դժվար է հասկանալ նրանց գրածները, մի փոքր խառը և բարդ թեմաների շուրջ են գրում և մատուծում ընթերցողին իրենց գրածը։

Կարդալ Թումանյանի «Պարոն Նիկ․ Տեր-Ղևոնդյանը և իմ «Շունն ու կատուն» հոդվածը, կատարել առաջադրանքները

Ի՞նչ սովորեցիր գեղարվեստական ոճի մասին։

Ես հասկացա, որ գեղարվեստական ոճը գրելաձևի առանձնահատկությունն է, որին խմբագրելիս չի կարելի «ձեռք տալ»:

Ինչո՞ւ են երբեմն պետք լինում բարբառային կամ խոսակցական բառերը գեղարվեստական ստեղծագործության մեջ, բեր օրինակներ։

Այդ կերպ հեղինակը կարելի է ասել քաղցրություն և ընթերցողի հետ անմիջականություն է մտցնում:

Ինչ է նշանակում «հեղինակ», «Հեղինակային իրավունք» ըստ այս հոդվածի։ Ինչպե՞ս է խախտվում Թումանյանի հեղինակային իրավունքը:

Հեղինակը տվյալ հոդվածում Թումանյանն է: Նրա ստեղծագործությունը ոմն դասագիրք կազմող իր կարծիքով սիրունացրել է: Սակայն արդյունքում փոխել է ողջ աշխատանքը՝ խախտելով հեղինակային իրավունքը:

Տեսակետդ գրիր՝ կարելի՞ է ինչ-ինչ նկատառումներից ելնելուվ փոխել հեղինակի ստեղծածը։ Եթե այո՝ որ դեպքում և ինչպես պետք է վարվել, չխախտելու համար հեղինակի իրավունքը

Հեղինակի ստեղծածը կարելի է չնչին փոփոխել միմիայն հեղինակի խնդրանքով, հակառակ դեպքում հեղինակի ստեղծածը փոխելը անթույլատրելի է: