Հայոց լեզու

Մրջյունը և աղավնին

Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, որի վրա էլ բարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել:

Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարդը գցել նրան: Փրկված մրջյունը հասկանալով ամենը՝ շտապում է օգնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորդի ոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռչում, գնում շատ հեռու:

Երկու նկարիչ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը, և նրանց միջև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը, և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ:
Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ. «Դու ինչ՞ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը, և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Սա մյուսից գեղեցիկ է»:

Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը
Առաջ մտածիր, հետո խոսիր։
Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետ հետ փլավ մի կեր։
Հասկացողին մին ասա, անհասկացող՝ հազար ու մին։
Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել։
Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
Չկա չարիք՝ առանց բարիք։
Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը գիրանում է։
Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
Կուշտը սովածին չի հասկանա։
Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
Հիշելով անցյալը՝ կճանաչես ներկա։
Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ ։
Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
Քիչ խոսիր, շատ գործիր։

Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ-ջինջ
այգաբաց-լուսաբաց
աշտանակ-ճրագարան
գիրթ-շեշտակի
թափոր-երթ
կտրիճ-արի
մահիկ-լուսնակ
շեղբ-ծայր
սկահակ-գավաթ

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում:
Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:
Շուշան, մանուշակ, արեգ,արփի, լալա, ծաղիկ, արև, աստղ, քնար, լուսին, զմրուխտ, կարապետ, անդրանիկ, նունֆար, մեխակ, մայիս, օգօստոս, հուլիս