Առաջադրանքներ

Ի՞նչ սովորեցիր գեղարվեստական ոճի մասին։
Գեղարվեստական ոճը գրական ստեղծագործությունների լեզվի առանձնահատկությունն է։ Այն պատկերավոր մտածողության դրսևորում է, որը իրականացվում է պատկերավորման և լեզվի արտահայտչամիջոցների կիրառմամբ, բառերի փոխաբերական գործածությամբ, երբեմն նաև որոշակի հնչյունական կազմ ունեցող բառերի նպատակային ընտրությամբ։

2. Ինչո՞ւ են երբեմն պետք լինում բարբառային կամ խոսակցական բառերը գեղարվեստական ստեղծագործության մեջ, բեր օրինակներ։

Գեղարվեստական ոճի կարևոր արժանիքներից է բառի փոխաբերական գործածությունը, քանի որ դա ավելի պատկերավոր և խորիմաստ է դարձնում ստեղծագործությունը:

3. Ինչ է նշանակում «հեղինակ», «Հեղինակային իրավունք» ըստ այս հոդվածի։ Ինչպե՞ս է խախտվում Թումանյանի հեղինակային իրավունքը։

Հեղինակային իրավունքը դա այն է, երբ գրողը բանաստեղծություն է գրում և միայն նա իրավունք ունի այն փոփոխելու, իսկ նրանք, ովքեր առանց թույլտվության փոփոխում են խախտում են հեղինակային իիրավունք: Թումանյանի հեղինակային իրավունքն հենց այդպես էլ խախտվում է, երբ դասագրքի հեղինակները վերցնում են և որոշ բառեր, արտահայտություններ փոփոխում և հեշտացնում:

4. Տեսակետդ գրիր՝ կարելի՞ է ինչ-ինչ նկատառումներից ելնելուվ փոխել հեղինակի ստեղծածը։ Եթե այո՝ որ դեպքում և ինչպես պետք է վարվել, չխախտելու համար հեղինակի իրավունքը։

Կարծում եմ, որ ոչ, քանի որ այդ մարդը ստեղծում է ստեղծագործություն և, եթե նա գրել է այդպիսի բառերով և արտահայտություններով, նշանակում է այդ բանաստեծությունը հենց այդպիսին պետք է լինի, և ինչ կարիք կա փոփոխելու: Իսկ, եթե փոփոխելու անհրաժեշտություն այնուամենայնիվ կա, ապա կարծում եմ դա պետք է արվի միայն հեղինակի թույլտվությամբ: