Հայ-թուրքական հարաբերություններ. քննարկում-բանավեճ

Այսօր`Մարտի 23-ին տեղի ունեցավ հայ-թուրքական նոր հարաբերությունների մասին բանավեճ-քննարկուն ընկեր Աննայի և ընկեր Սամվելի գլխավորությամբ։

Քննարկման ընթացքում մասնակիցներից մի քանիսը ներկայացրեցին իրենց նյութերը, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին։ Սկզբում Թվիթերյան հետազոտության մասին նյութեր ներկայացվեցին, որոնց մեջ ներառված էր Թվիթերում հայ ու թուրք օգտատերերի կարծիքը Մարգարա գյուղի միջոցով ճանապարհ բացելու։

Քննարկման ընթացքում նաեւ խոսվեց Մեծ Թուրանի մասին ու հնչեցին շատ հետաքրքիր ու բովանդակալից հարցեր, որոնց շուրջ առաջացավ բավականին մեծ քննարկում, որտեղ ներգրավված էին բոլոր մասնակիցները ինչը խոսում է թեմայի արդիական ու շատ հետաքրքիր լինելու մասին։

Խոսեցինք տնտեսական ու դիվանագիտական ներկայիս ու նախկին հարաբերությունների մասին։ Ամեն մեկը արտահայտեց իր կարծիքը։ Շատերը կարծում էին, որ պետք է հայ-թուրքական հարաբերությունները ավելի մերձեցնել, շատերն էլ կարծում էին, որ դա լավագույն տարբերակը չէ։ Մարդկանց միջև քննարկումը իհարկե կախված էր տարակարծիք լինելուց։

Քննարկումն անցավ շատ բովանդակալից ու հետաքրքիր։ Լսելով մասնակիցների պատրաստած ու հետազոտած նյութերը ես ավելի շատ բան հասկացա ու իմացա։