Այն երկրները, որտեղ ջուրը ոսկու գին ունի

Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին:

Վերջերս Ստոկհոլմում օգոստոսի 23-ից 28-ին ավելի քան 120 երկրից 3000 մասնակցիներ քննարկել են համաշխարհային ջրային ռեսուրսների զարգացման ճանապարհներին ու ռազմավարությանը վերաբերող հարցեր: Վերջին 25 տարիներին շատ երկրներում մարդիկ խմելու ջրի հետ կապված ավելի մեծ հասանելիություն են ստացել: Սակայն շատ հեռավոր, չորային ու չզարգացած շրջաններում ջրի խնդիրը մնում են ամենասուր խնդիրներից մեկը: Եթե խոսենք թվերի լեզվով, ապա համաձայն ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալների՝ աշխարհում շուրջ 663 միլիոն մարդ կյանքի համար վտանգ ներկայացնող ջուր է սպառում:

Ոչ մաքուր ջրի հետեւանքով առաջացող հիվանդություններից աշխարհի երկրներում ամեն տարի մահանում է մոտավորապես երկու միլիոն երեխա։ Ասվում է, որ ջուրը մարդկանց կյանքի համար հիմնական և խիստ էական անհրաժեշտություն է։ Սակայն զեկույցի համաձայն, աշխարհում մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն մարդ մատչելիություն չունի մաքուր ջրին և առողջապահությանը։

Աֆրիկայի և Ասիայի երկրներում մաքուր ջուրը բացարձակապես բացահայում է, քանի որ՝ գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ: Դա բացատրվում է առաջին հերթին տեղումների անհավասարաչափ բաշխմամբ, ռելիեֆի առանձնահատկություններով: Գետային ցանցը խիտ է հասարակածային գոտում և բարձր լեռներում, ուր թափվում են ամենից շատ տեղումներ։ Աֆրիկայի գետերի մեծ մասը ունեն անձրևային սնում։ Հորդացումը նույնպես կապված է անձրևների հետ։

Հայ-թուրքական նոր հարաբերություններ

Հայ-թուրքական նոր հարաբերություններ։ Արդյոք դա մեզ պետք է, թե ոչ։ Ինչ հետևանքներ կունենա նոր հարաբերությունների կառուցումն ու Մարգարա գյուղի միջոցով սահմանները բացելը։

Ինչպես բոլորս տեղյակ ենք Հայ-թուրքական հարաբերությունները միշտ եղել են լարված։ Մինչև հիմա հիմնական լուծում չի տրվում թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները։

Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցումը կունենա իր շահավետ կողմերը երկու երկրների համար էլ։ Ինչքան էլ, որ օդային սահմանով կարելի է ազատ ելք ու մուտ գործել, տարբեր տեսակի ապրանքներ ներկրել միեւնույնն է հողային սահման բացելը կունենա իր առավելությունները։ Ամեն բան ավելի հեշտ տեղի կունենա։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի հանրապետության նման հզոր հարեւան ունենալն ու պահել ոչ դիվանագիտական հարաբերություններ կդիտարկվի որպես հիմարություն։ Եթե ճակատ առ ճակատ ի ցույց դրվի հարաբերությունների խզումը մենք լուրջ խնդիր կունենաք, քանի որ Թուրքիան շատ հարցերում ունի հզորություն։

Սակայն շատ ու շատ հարցերում հարաբերությունների կտրուկ խզումը լավ բաների չի հանգեցնի։ Եթե մենք ամեն անգամ ցույց տանք մեր թուլությունը ու ասենք, ոտ ամեն ինչում Թուրքիան է մեղավոր, մենք ոչնչի չենք հասնի։ Միայն ցույց կտանք, որ թշնամություն ենք ուզում։ Այս ամենը կհանգեցնի անառողջ մթնոլորտի ու մշտական անհանգստության հարեւան երկրի հետ։ Ամեն դեպքում վատ չէ, երբ երկիրդ հնարավորություն ունի օգնելու հարեւանին, բայց քանի որ Հայաստանը արդեն շատ խնդիրներ ու հարցեր ունի լուծելու անգամ այդ գումարը, որը շատերը կհամարեն չնչին, բայց դա մեծ բան կարող էր հանդիսանալ հայ երեխաների համար որոնք գուցե երկրաշարժի զոհ չեն, բայց մրսում են ու սոված 21-րդ դարում։

Իմ կարծիքով Թուրքիայի հետ պետք է պահել նեյտրալ հարաբերություններ։ Ամեն դեպքում Թուրքիան միշտ ու միշտ Հայ-ադրբեջանական հարաբերություններում պաշտպան է կանգնելու ու օժանդակելու է Ադրբեջանի Հանրապետությանը։ Եթե մենք կառուցենք Թուրքիայի պատկերացրած հարաբերությունները բոլոր դեպքերում տուժում ենք, թե հայ-ադրբեջանական, թե հայ-թուրքական հարցերում։

Հանդիպում

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում հասարակագիտական լաբորատորիան նախաձեռնել է հանդիպում մշակութային մարդաբան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Աղասի Թադևոսյանի հետ․․․

Հանդիպման թեման՝ Քրեական ենթամշակույթի պատմական դրսևորումները և ազդեցությունը հասարակական կյանքում»

Հանդիպման ընթացքում Պարոն Թադևոսյանը խոսեց մի քանի թեմաների շուրջ։ Օրինակ ` ժառգոնային բարբառի ու դրա օգտագործման մասին։ Նա նշեց, որ հիմնական ժառգոնային բառերը ունեն ռուսական աղբյուրներ, սերված են ռուսերենից։ Խոսեց նաև թաղային հեղինակությունների մասին։ Օրինակ բերեց, թե որքանով են հարգված թաղային հեղինակությունները, շատերի համար վտանգավոր ու ահաբեկող մարդիկ, իսկ օրինակ ազգային արժեքները պաշտպանող ու սերունդ կրթող հարևանը չի համարվում հեղինակություն։

Նա ավարտեց իր խոսքը խնդրի մասին խոսել, թե ինչպես են հատկապես տղամարդկանց շրջանում այս ենթամշակույթը խորացել։ Խոսեց երկու վատ գծերի մասին։ Առաջինը այն է, որ այս ենթամշակույթը խոչընդոտում է երկրի զարգացմանը, պետությանը ծառայություններ չկառուցելու պատճառով հակասելու պետականության պահպանմանը։ Երկրորդը այն է, որ խոչընդոտում է զարգացմանը։ Եթե նայենք արեւմտաեվրոպական երկրներում մարդը բազային արժեք է, օրինակ ` իրավունք։ Իսկ Հայաստանում տվյալ ենթամշակութային այս տիպը խոչընդոտում է դրան։

Հայոց լեզու.առսջադրսնքներ

Լրացրուբաց թողած տառերը։

Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Շնորհիվ-կապ

Անառիկ-ածական

Երկու-թվական, քանակական

Միմյանցից-փոխադարձ դերանուն

Հարթության-գոյական, սեռական հոլով

Որի-հարաբերական դերանուն

Վրա-կապ

Շրջապատված-բայ

Լեռների-գոյական, հոգնակի, սեռական հոլով

Հինավուրց-ածական

Ոգուց-գոյական, բացառական

Բխող-բայ, ենթակայական դերբայ

Երևում էր-սահմանական եղանակ

Ամրոցում-գոյական, ներգոյական,

Միայն-

Տեքստից գտիր կալվածք, անջատել, ձոր, ասպնջական, թագավոևրական, ապարանք, տանիք, շոգ, լոկ բառերի հոմանիշները։

Կալվածք- դաստակերտ

Անջատել- բաժանել

Ձոր-կիրճ

Ասպնջական-հյուընկալ

Թագավորական-արքունական

Ապարանք-դղյակ

Տանիք-ձեղուն

Շոգ-տապ

Լոկ-միայն

Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ․ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով ։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով , ըստ ամենայնի, լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց․
-Ազնի՛վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է Կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում՝ սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը, մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։
2. Տեքստից գտիր երկրորդական նախադասությունները, որոշիր շարահյուսական պաշտոնը։
5. Ամբողջ տեքստում 1 բաղադրյալ ստորոգյալ կա։ Գտիր այդ ստորոգյալը։