Հայ-թուրքական նոր հարաբերություններ։ Արդյոք դա մեզ պետք է, թե ոչ։ Ինչ հետևանքներ կունենա նոր հարաբերությունների կառուցումն ու Մարգարա գյուղի միջոցով սահմանները բացելը։

Ինչպես բոլորս տեղյակ ենք Հայ-թուրքական հարաբերությունները միշտ եղել են լարված։ Մինչև հիմա հիմնական լուծում չի տրվում թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները։

Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցումը կունենա իր շահավետ կողմերը երկու երկրների համար էլ։ Ինչքան էլ, որ օդային սահմանով կարելի է ազատ ելք ու մուտ գործել, տարբեր տեսակի ապրանքներ ներկրել միեւնույնն է հողային սահման բացելը կունենա իր առավելությունները։ Ամեն բան ավելի հեշտ տեղի կունենա։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի հանրապետության նման հզոր հարեւան ունենալն ու պահել ոչ դիվանագիտական հարաբերություններ կդիտարկվի որպես հիմարություն։ Եթե ճակատ առ ճակատ ի ցույց դրվի հարաբերությունների խզումը մենք լուրջ խնդիր կունենաք, քանի որ Թուրքիան շատ հարցերում ունի հզորություն։

Սակայն շատ ու շատ հարցերում հարաբերությունների կտրուկ խզումը լավ բաների չի հանգեցնի։ Եթե մենք ամեն անգամ ցույց տանք մեր թուլությունը ու ասենք, ոտ ամեն ինչում Թուրքիան է մեղավոր, մենք ոչնչի չենք հասնի։ Միայն ցույց կտանք, որ թշնամություն ենք ուզում։ Այս ամենը կհանգեցնի անառողջ մթնոլորտի ու մշտական անհանգստության հարեւան երկրի հետ։ Ամեն դեպքում վատ չէ, երբ երկիրդ հնարավորություն ունի օգնելու հարեւանին, բայց քանի որ Հայաստանը արդեն շատ խնդիրներ ու հարցեր ունի լուծելու անգամ այդ գումարը, որը շատերը կհամարեն չնչին, բայց դա մեծ բան կարող էր հանդիսանալ հայ երեխաների համար որոնք գուցե երկրաշարժի զոհ չեն, բայց մրսում են ու սոված 21-րդ դարում։

Իմ կարծիքով Թուրքիայի հետ պետք է պահել նեյտրալ հարաբերություններ։ Ամեն դեպքում Թուրքիան միշտ ու միշտ Հայ-ադրբեջանական հարաբերություններում պաշտպան է կանգնելու ու օժանդակելու է Ադրբեջանի Հանրապետությանը։ Եթե մենք կառուցենք Թուրքիայի պատկերացրած հարաբերությունները բոլոր դեպքերում տուժում ենք, թե հայ-ադրբեջանական, թե հայ-թուրքական հարցերում։

Оставьте комментарий