Հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում հասարակագիտական լաբորատորիան նախաձեռնել է հանդիպում մշակութային մարդաբան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Աղասի Թադևոսյանի հետ․․․

Հանդիպման թեման՝ Քրեական ենթամշակույթի պատմական դրսևորումները և ազդեցությունը հասարակական կյանքում»

Հանդիպման ընթացքում Պարոն Թադևոսյանը խոսեց մի քանի թեմաների շուրջ։ Օրինակ ` ժառգոնային բարբառի ու դրա օգտագործման մասին։ Նա նշեց, որ հիմնական ժառգոնային բառերը ունեն ռուսական աղբյուրներ, սերված են ռուսերենից։ Խոսեց նաև թաղային հեղինակությունների մասին։ Օրինակ բերեց, թե որքանով են հարգված թաղային հեղինակությունները, շատերի համար վտանգավոր ու ահաբեկող մարդիկ, իսկ օրինակ ազգային արժեքները պաշտպանող ու սերունդ կրթող հարևանը չի համարվում հեղինակություն։

Նա ավարտեց իր խոսքը խնդրի մասին խոսել, թե ինչպես են հատկապես տղամարդկանց շրջանում այս ենթամշակույթը խորացել։ Խոսեց երկու վատ գծերի մասին։ Առաջինը այն է, որ այս ենթամշակույթը խոչընդոտում է երկրի զարգացմանը, պետությանը ծառայություններ չկառուցելու պատճառով հակասելու պետականության պահպանմանը։ Երկրորդը այն է, որ խոչընդոտում է զարգացմանը։ Եթե նայենք արեւմտաեվրոպական երկրներում մարդը բազային արժեք է, օրինակ ` իրավունք։ Իսկ Հայաստանում տվյալ ենթամշակութային այս տիպը խոչընդոտում է դրան։

Оставьте комментарий