Մարդու իրավունքները թվային ոլորտում

Նախագիծ` Մարդու իրավունքները թվային ոլորտում

Իրականացնող` 10.4 դասարանի աշակերտուհի` Դավթյան Անահիտ

Ժամանակահատվածը` 20.12.2022

Խնդիր` հասկանալ թե ինչ իրավունքներ ունեմ մարդիկ թվային ոլորտում

Արդյունք`

Համացանցի հասանելիության իրավունքը



Ինտերնետ-հասանելիությունը համացանցին միանալու հնարավորությունն է համակարգիչների կամ այլ սարքերի միջոցով: Ինտերնետ-հասանելիությունն` իբրև մարդու իրա վունք, միջազգայնորեն դեռևս չի ճանաչվել, առանձին պե տություններ, սակայն, ունեն ընդունած նմանատիպ օրենսդ րական որոշումներ:

Անձնական տվյալների գաղտնիություն

Այս դրույթը ներառում է համացանցում մարդու անձնա կան տվյալների գաղտնիության իրավունքը: Անձը պետք է տեղեկացված լինի` երբ, ում կողմից և ինչ նպատակով են իր անձնական տվյալները մշակվում կամ փոխանցվում այլ կող մերի, ցանկության դեպքում` արգելի դրանց տարածումն ու մշակումը:

Խոսքի և տեղեկատվության ազատության իրավունք

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 19-րդ հոդվածով ճանաչված խոսքի ազատության իրավուն քը առցանց տիրույթի համար ևս վավերական է: Անձն ունի առանց միջամտության սեփական կարծիքն արտահայտելու ազատության իրավունք. այն ներառում է տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը:

Երեխաների և դեռահասների իրավունքները

ցանցում

Առցանց տիրույթը երեխայի համար շատ որոգայթներ է պարունակում և կարող է խոցելի դարձնել նրա անձնա կան անվտանգությունը: Երեխան ունի համացանցում ան վտանգության, մեդիագրագիտության, անձնական տվյալների պաշտպանվածության, իր տարիքին համապատասխան տե ղեկություններ ստանալու իրավունք:

Կիբերանվտանգություն

Հաքերությունը, վիրուսները, կիբեր-բուլլինգը, ատելության խոսքը, առցանց տարաբնույթ հանցագործությունները հա մացանցը մարդու, ինչպես նաև նրա նեղ անձնական՝ զգա յուն տեղեկությունների համար ոչ անվտանգ տարածք են դարձնում։ Իշխանությունները ճիշտ նույն կերպ պարտավոր են պաշտպանել մարդուն հանցագործություններից, որ կա տարվում են առցանց տիրույթ, ինչպես դա անում են իրական կյանքում` առանց որևէ բացառության:

Վիրտուալ հարթակում տեղեկություններ հրապարա — կելիս օգտատերը պետք է քաջ գիտակցի, որ դրանց հետ քերն ամբողջովին ջնջելն այլևս անիրագործելի է:

Հայաստանի օրենսդրությունը մարդու իրավունքները նույն կերպ է դիտարկում և՛ իրական, և՛ վիրտուալ հարթակներում: Անհատների թվային իրավունքների ու ազատությունների առանձին դասակարգում մեր երկրում չկա։ Համացանցում ևս կիրառելի են այն բոլոր իրավունքներն ու պարտականություն «ները, որոնք սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված են մեր երկրում:

Աղբյուրը ` Մարդու Իրավունքները գիրք