Լրացրուբաց թողած տառերը։

Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Շնորհիվ-կապ

Անառիկ-ածական

Երկու-թվական, քանակական

Միմյանցից-փոխադարձ դերանուն

Հարթության-գոյական, սեռական հոլով

Որի-հարաբերական դերանուն

Վրա-կապ

Շրջապատված-բայ

Լեռների-գոյական, հոգնակի, սեռական հոլով

Հինավուրց-ածական

Ոգուց-գոյական, բացառական

Բխող-բայ, ենթակայական դերբայ

Երևում էր-սահմանական եղանակ

Ամրոցում-գոյական, ներգոյական,

Միայն-

Տեքստից գտիր կալվածք, անջատել, ձոր, ասպնջական, թագավոևրական, ապարանք, տանիք, շոգ, լոկ բառերի հոմանիշները։

Կալվածք- դաստակերտ

Անջատել- բաժանել

Ձոր-կիրճ

Ասպնջական-հյուընկալ

Թագավորական-արքունական

Ապարանք-դղյակ

Տանիք-ձեղուն

Շոգ-տապ

Լոկ-միայն

Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ․ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով ։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով , ըստ ամենայնի, լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց․
-Ազնի՛վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է Կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում՝ սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը, մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։
2. Տեքստից գտիր երկրորդական նախադասությունները, որոշիր շարահյուսական պաշտոնը։
5. Ամբողջ տեքստում 1 բաղադրյալ ստորոգյալ կա։ Գտիր այդ ստորոգյալը։

Оставьте комментарий